Երգչուհի Թոնի Բրեքսթոնը հայտնի է ոչ միայն հրաշալի կատարումնեով, այլև յուրահատուկ ճաշակով: Նա մշտապես կարմիր գորգի վրա հայտվում է ոճային զգեստներով, և նախօրեին պարզապես ցնցել է նորաձևության քննադատներին բավականին համարձակ հանդերձանքով:Ըստ երևույթին, Թոնին շատ է ցանկանում իր վրա ուշադրություն գրավել:
Հինշաբթի օրը 47-ամյա երգչուհին փայլել է Լոս Անջելեսում կայացած ամենամյա Red Star Ball-ի ժամանակ: Թոնին ներկայացել է կիսաթափանցիկ շրջազգեստով` բավականին համարձակ վերին բացվածքով, ինչը հրաշալիորեն ցուցադրում էր նրա կազմվածքի բարեմասնությունները և յուրահատուկ կուրծքը: Նորաձևության քննադատներիը մեծ հետաքրքրությամբ քննարկեցին աստղի հանդերձանքը և, ընդհանուր առմամբ եկան այն եզրակացության, որ Թոնին բավականին լավ տեսք ունի:
Բարձրաշխարհիկ կյանքի մեկնաբանները հիշեցրել են, որ վերջերս աստղը պատմել է կրկին ամուսնանալու ցանկության մասին. «Գիտեք, իմ բախտը սիրո հարցում այդքան էլ չի բերում: Ես երբեմն մտածում եմ. «Աստված, ես երգում եմ Unbreak My Heart, և դա իմ կյանքն է»: Չեմ համբերում, թե երբ եմ կրկին ամուսնանալու»:
Թոնին շատ ծրագրեր ունի: Անցյալ տարի նա հայտարարել էր երաժշտական կարիերան թողնելու և կինոարտադրության վրա կենտրոնանալու մասին: «Ես այլևս սեր չեմ զգում երաժշտության նակտմամբ,-խոստովանել է երգչուհին,-Այն ինձ վրա այժմ տպավորություն չի թողնում: Չկան այն զգացմունքները, որոնք ես զգում էի բեմ բարձրանալիս: Ես այնքան էլ վստահ չեմ, որ հասկանում եմ այն, ինչ այժմ կատարվում է իմ կյանքում: Հնարավոր է, ես ապրում են միջին տարիքի կնոջ ճգնաժամ: Չգիտեմ: Սակայն իմ սիրտն այլևս երաժշտությանը չի պատկանում, որքան էլ այս մասին բարձրաձայնելն ինձ համար ցավալի է»:
12-10-2026 10:09 Zara-ի և Ջոն Գալիանոյի համատեղ հավաքածուն իսկական սենսացիա է առաջացրել. արդեն երկրորդ շաբաթն է, ինչ այն անընդհատ քննարկման առարկա է սոցիալական ցանցերում։ Ոմանք գովաբանում են այն և փորձում ձեռք բերել ամենապահանջված իրերը, որոնք արագորեն անհետանում են կայքից, մինչդեռ մյուսները քննադատում են։ Եվ խնդիրը միայն գինը չէ, որը զգալիորեն գերազանցում է Zara-ի ստանդարտ գները, կամ ոճերը։ Շատ օգտատերեր նշել են, որ համագործակցության արդյունքում ստացված իրերի որակը միշտ չէ, որ համապատասխանում է սպասումներին։
12-10-2026 09:45 Գիտնականները դաջվածքների համար թանաք են ստեղծել, որը կարելի է «միացնել» և «անջատել» լույսի օգնությամբ։ Կոլորադոյի համալսարանի Բոուլդերի մասնաճյուղի հետազոտողների մշակած PhotoTat տեխնոլոգիան թույլ է տալիս փոխել պատկերի գույնը կամ այն դարձնել գրեթե անտեսանելի։ Աշխատությունը հրապարակվել է Matter & Light ամսագրում։ Ապագայում այն կարող է օգտակար լինել ոչ միայն դաջվածքների սիրահարներին, այլև այն պացիենտներին, որոնց մաշկի վրա բժշկական նշումներ են անհրաժեշտ։
12-10-2026 09:13 Սիդնի Սուինիին իր կարիերայի սկզբից համեմատել են Հոլիվուդյան դիվաների հետ։ Նրան հաճախ անվանում են «21-րդ դարի Մերիլին Մոնրո»։ Այժմ այս համեմատությունը կարող է մի փոքր ավելի արդարացված լինել. հետազոտությունը ցույց է տվել, որ դերասանուհիներն իրականում հեռավոր ազգականներ են։ Ուսումնասիրությունն անցկացրել է ամերիկյան MyHeritage ընկերությունը։ Նրանք ուսումնասիրել են երկու հայտնիների տոհմածառերը և պարզել, որ ունեն ընդհանուր նախնիներ։ Մերիլինի և Սիդնիի հայրերը Մասաչուսեթսի առաջին բնակիչներից մեկի՝ Էզրա Փերիի սերունդներն են, ով ապրել է 17-րդ դարում։ Սա նշանակում է, որ դերասանուհիները իններորդ մակարդակի զարմիկներ են։
12-10-2026 05:55 ԱՄՆ Թենեսի նահանգում մահաբեր ներարկմամբ ձախողված մահապատիժ վերապրած 50-ամյա Քրիստա Փայքը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձվել բանտ։ Այդ մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, հայտնել են նրա փաստաբանները, տեղեկացնում է CBS News-ը։ Փայքին կրկին տեղափոխել են Նեշվիլի Դեբորա Ք. Ջոնսոնի անվան վերականգնողական կենտրոն, որտեղ նա պահվել է ավելի քան 30 տարի։ Պաշտպանների վկայությամբ, դատապարտյալը շարունակում է բժշկական օգնություն ստանալ բանտում, իսկ փաստաբանները հետևում են նրա վերականգնմանը։
12-10-2026 02:59 Արքայազն Հարրին հայտարարել է, որ իր և Մեգանի՝ Մեծ Բրիտանիայից 2020 թվականին մեկնելը իրեն հսկայական սթրեսի մեջ է գցել։ Նա հրապարակավ նկարագրել է, թե ինչպես է «ընկել դեպրեսիայի մեջ» և «ադրենալինի աղետ» զգացել, երբ ինքն ու իր ընտանիքը ժամանել են Կանադա։