|
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ |
|
Ալկոհոլը ամուսնական երջանկության գրավակա՞ն
02.10.2014
Երբ «ընտանիք» հասկացությանն ավելացվում է «ալկոհոլ» բառը, մենք ոչ մի լավ բան չենք սպասում: Մինչդեռ` վերջերս անցկացված հետազոտությունը հակառակն է ապացուցել:
Օտահոյի (Նոր Զելանդիա) համալսարանի գիտնականները պնդում են. հաջող ամուսնության գղտնիքը ալկոհոլային խմիչքների համատեղ օգտագործումն է: Կարևորն այն է, որ ալկոհոլը շատ ուժեղ չլինի, իսկ քանակը` չափի մեջ:
Այսպիսի եզրահանգման նրանք եկել են մեկուկես հազար զույգի հետ անցկացրած հետազոտության արդյունքում: Վերջիններից նրանք, ովքեր առնվազն շաբաթը մեկ միասին խմել են մեկ շիշ գինի, առավել շատ են բավարարվածություն ստացել ընտանեկան կյանքից: Ավելին, որքան հաճախ են նրանք դա արել, և որքան հավասար քանակով ալկոհոլ են ընդունել, այդքան ավելի բավարարվածություն են ստացել:
Այսպես, չափավոր խմող ամուսնական զույգերի շրջանում իրեն բացարձակ երջանիկ է համարել հարցվածների 91%: Նրանց շրջանում, ովքեր խմել են ամսական մեկից-երեք անգամ` այդպիսիները 88% են: «Սթափների» մեջ երջանիկների թիվը զգալիորեն փոքր է եղել` 69%: Ընդ որում` «խմող» կանայք միջինը իրենց չորս անգամ ավելի երջանիկ են զգում, քան «սթափները», տղամարդիկ` միայն երեք անգամ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 13051 անգամ
Читать на русском
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ
05.08.2026 Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։
|
|
Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը
21.07.2026 Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։
|
|
 |
|
|
6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի
14.07.2026 Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:
|
|
Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ
17.06.2026 Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:
|
|
 |
|
|
7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան
09.06.2026 Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։
|
|
Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն
27.05.2026 Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|