Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Նա «Միստր տիեզերք»-ը չէր. ինչպե՞ս մոռանալ ավարտված սերը

29.03.2012

Մեզնից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ անցել է կամ կանցնի այն բարդ ճանապարհով, որ կոչվում է բաժանում: Եթե անգամ ձեր հարաբերություններում ամենաճիշտ տարբերակը բաժանվելն էր, միևնույնն է' ցավալի է: Իսկ մոռանալ չի ստացվում, չի ստացվում ու նորից չի ստացվում: Ինչքան էլ ընկերուհիները խորհուրդներ տան, որքան էլ մխիթարեն, միևնույնն է, նա համառորեն դուրս չի գալիս մտքիցդ, իսկ ավելի ճիշտ՝ սրտիցդ: Մի քանի խորհուրդներ LN-ից, որոնք կօգնեն քեզ ազատվել նախկինիդ մասին մտքերից:

Նախ պետք է իսկապես համոզված լինես, որ ուզում ես մոռանալ նրան: Հնարավոր է՝ դեռ ուզում ես ետ բերել նրան և այդ պատճառով էլ չես կարողանում մոռանալ: Վիզուալացրու մտատանջանքերդ. պատկերացրու՝ շրջում ես գրքի էջն ու բացում բոլորովին նորը:

Շատերը կիրառում են նաեւ այս տարբերակը. միայնակ կազմակերպում են «հրաժեշտի երեկո» նրա համար, ով լքել է իրենց: Վատ միջոց չէ բոլոր բացասական էմոցիաները դուրս հանելու համար: Դարակներց դուրս բեր ձեր բոլոր նկարները, միացրու երաժշտություն, հիշիր այն ամենը, ինչ կարող ես' բոլոր լավ պահերը, որ միասին եք անցկացրել: Լացիր, գոռա կամ արա այն, ինչ այդ պահին կանցնի մտքովդ: Գլխավորը այդ ողջ ճանապարհը մտքով եւ արարքներով եւս մեկ անգամ շատ կարճ ժամանակում անցնելն է: Անցա՞ր, վե՛րջ: Դա քո կյանքի մի փուլն էր, որ ավարտվեց:

«Հրաժեշտի» երեկոյից հետո սկսվում է ամենադժվարը: Այդ պահից այլևս չպետք է տուրք տալ հույզերին: Արդեն բավականաչափ լացել ես և վերջնականապես հրաժեշտ տվել նրան: Այժմ ժամանակն է կյանքում նոր էջ բացելու, որտեղ չկա տեղ ոչ նրա համար, ոչ էլ արցունքներիդ: Վերացրու ձեր բոլոր լուսանկարները և ոչ մի դեպքում մի պահիր դրանցից գոնե մեկը բարձի տակ կամ գրքերի արանքում: Այդ ամենը ավելորդ անգամ կհիշեցնի նրա մասին, տանջանքներ կպատճառի:

Մի լսիր այն երաժշտությունը, որը քեզ հիշեցնում է նրա մասին: «Վերականգնման» ժամանակաշրջանում լավ կանես՝ վերացնես այդպիսի երգերը երգացանկիցդ: Լսիր միայն դրական, ուրախ երգեր:

Մի փորձիր առանձնանալ բոլորից, մնալ մտքերի հետ միայնակ: Նրանք հաստատ կդավաճանեն և կստիպեն շեղվել մեր «ուղղիչ» ուղուց: Շատ ժամանակ անցկացրու ընկերների, գործընկերների, համակուրսեցիների, ում հետ պատահի, միայն թե ոչ միայնակ: Դուրս արի տնից առավոտյան շուտ և վերադարձիր շատ ուշ, որպեսզի ժամանակը չբավականացնի անգամ մտածել նրա մասին: Սարասափելի չէ, երբ քնելուց առաջ մի 2 րոպե հատկացնես դրան, բայց շատ ավելի վատ կլինի, եթե դրան տրամադրես ամբողջ երեկոն:

Զբաղվիր սիրած աշխատանքով: Ոչինչ այդքան չի վերականգնում ուժերը, որքան հոբբին կամ ինչ-որ հետաքրքրություն: Պար, սպորտ, նկարչություն, ֆիլմ. ինչ հնարավոր է: Դուրս արի «սպասման ռեժիմից» և վերջապես սեղմիր Play կոճակդ...

Ոչինչ այդքան չի թարմացնում, ուրախացնում, ինչքան շոփինգը և գեղեցկության սրահ այցը: Զբաղվիր ինքդ քեզնով: Դու հիմա շատ ավելի գրավիչ տեսք պետք է ունենաս, քան այն ժամանակ, երբ նրա հետ էիր: Փոխիր իմիջդ ամբողջովին, թարմացրու զգեստապահարանդ : Տասն անգամ ավելի ինքնավստահ և երջանիկ կհամարես արդյունքը տեսնելուց հետո:

Մի մտածիր, որ նրանից լավին չես գտնելու: Նա ոչ «Միստր տիեզերք» է, ոչ էլ աստվածային, նա պարզապես տղամարդ է, որին սիրել ես: Նա միակը չէ այս աշխարհում և ոչ էլ վերջինը, ում կարող ես սիրել, և ով սիրում է քեզ:
Մի փորձիր վրեժ լուծել ոչ մի դեպքում: Չարությունը, ատելությունը, վիրավորանքը միայն բացասական էմոցիաներ են, որոնք առաջին հերթին վնասում են հենց քեզ: Բաց թող նրան և վերաբերվիր ձեր պատմությանն այնպես, ասես դա ուղղակի կյանքի լավ փորձ էր:

Ավելի լավ է նորը, քան լավ մոռացված հինը: Գտիր քեզ համար հրապուրանքի նոր օբյեկտ: Պարտադիր չէ նոր հարաբերություններ սկսել: Մի քանի ծանոթությունները, ժամադրությունները միայն օգուտ կբերեն: Զգա քեզ կրկին ցանկալի և գրավիչ: Եվ թող հենց նա զղջա, թե ինչ լեդի է կորցրել:

Եվ վերջում, մի մոռացիր, որ յուրաքանչյուր բաժանումից հետո էլ հնարավոր է մոռանալ, ամեն ինչ նորից սկսել, կարևորը ցանկությունն է: Ցանկություն մոռանալ, ցանկություն սկսել ամեն ինչ նորից, գնալ առաջ և առանց նրա: Այո, դժվար է, ծանր է, անընդհատ ուզում ես զանգել կամ գրել նրան, բայց միևնույնն է, պետք է շտապել ընդառաջ ապագային, իսկ ժամանակն անսահման չէ...

 

Դիտվել է 6251 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1063 անգամ
20.10.2026
Դիտվել է 264 անգամ
21.10.2026
Դիտվել է 211 անգամ
22.10.2026
Դիտվել է 144 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster