Մարդկանց մեծ մասը սովորել են զսպել իրենց արցունքները, համարելով դա փոքրոգության, թուլության արտահայտում:
Ամերիկյան հետազոտողները զբաղվել են մարդկային արցունքների հետազոտությամբ և հանգել անսպասելի բացահայտման. արցունքը պարունակում է նյութեր, որոնք թուլացնում են ֆիզիկական ցավը և իրենց ազդեցությամբ հիշեցնում է մորֆիի:
Դրանից բացի` արցունքի բաղադրության մեջ հայտնաբերվել է մի նյութ, որն ունի բակտերիասպան հատկություն և պրոլակտին հորմոն, որը կանանց մոտ պատասխանատու է կերակող համակարգի համար:
Կախված այն հանգամանքից, թե ինչն է պատճառ հանդիսացել արցունքների համար, դրանց կենսաքիմիական բաղադրությունը տարբեր է լինում: Եթե մարդ լացում է տառապանքից և ֆիզիկական ցավից, նրա արցունքների բաղադրությունն այնպիսին է, որն ունի հանգստացնող հատկություն: Տոքսինները, որոնք առաջանում են սթրեսի հետևանքով, դուրս են գալիս արցունքների միջոցով: Ծիծաղի արդյունքում առաջացող արցունքները տարբերվում են բացասական արցունքներից իրենց կենսաքիմիական բաղադրությամբ: Դրանցում ավելի շատ սպիտակուցներ կան:
Լացելը կանանց արտոնությունն է: Թույլ սեռի ներկայացուցիչները 5 անգամ ավելի շատ են լաց լինում: Գիտնականները ապացուցել են, որ լացի և սրտանոթային հիվանդությունների միջև ուղղակի կապ կա: Պարզվել է, որ արցունքը դուրս հանելով բացասական զգացմունքները, դրանց լավագույն կանխարգելողն է: Եվ քանի որ տղամարդիկ սովոր չեն լացել, ու բոլոր անհաջողությունները վեապրում են լուռ և անարցունք, արդյունքում նրանք ավելի հաճախ են հիվանդանում սրտանոթային հիվանդություններով, ինչն էլ հանգեցնում է նրանց կյանքի առավել կարճ տևողությանը:
Նրանց մոտ, ովքեր քիչ են լաց լինում, առաջանում են աչքի խնդիրներ, ունենում են առավել շատ քրտնարտադրություն և տարբեր մաշկային հիվանդություններ:
Սթրեսային իրավիճակում ցանկացած մարդու համար անհրաժեշտ է հոգեբանական պաշտպանություն: Տարբեր մարդկանց մոտ դա արտահայտվում է տարբեր կերպ: Մեկը չարաշահում է ալկոհոլը, մյուսը նստում է ղեկին և վարում մեծ արագությամբ, երրորդը հայհոյում է, վիճում, կոտրում ափսեները: Հնարավոր է դրանից ինչ-որ չափով հանգստանում են: Սակայն այդ մեթոդներից ոչ մեկն իր արդյունավետությամբ չի կարող համեմատվել սովորական լացի հետ: Չէ՞ որ լացից հետո գալիս է հարաբերական անդորր, արցունքները մաքրում, հանգստացնում են և բացասական մտքերն ուղղորդում ճիշտ ուղղությամբ:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։