Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Սեռական հարաբերությունների որակն անպտղության պատճա՞ռ. սեքսապաթոլոգ (16+)

02.04.2014

Ladynews.am-ի էլեկտորնային հասցեին ([email protected]) բազմաթիվ նամակներ ենք ստանում մեր սիրելի լեդիներից, որոնց հետաքրքրում են բազմաբնույթ հարցեր: Այսուհետ ևս մեր օգնությամբ կստանաք Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները: Այնպես որ շարունակեք գրել մեզ, և մենք կփորձենք մասնագետներից ստանալ Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:

Այս անգամ մեր լեդիների նամակներին և նրանց հուզող հարցերին պատասխանում է սեքսոլոգ, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիայի կլինիկայի բժիշկ Նարինե Ներսիսյանը:

-Նարինե՛, մեր կին ընթերցողները, մեզ բազում նամակներ են ուղարկել: Նրանք ցանկանում են տեղեկանալ սեռական հարաբերությունների որակը (հաճույքի զգացողության բացակայություն, անօրգազմիա) կարո՞ղ է ազդել անպտղության վրա:

-Կնոջ մոտ վերարտադրողական գործառույթն ու հաճույքի գործառույթը կապված չեն: Կինը, որը սեռական հաճույք չի ապրում, չի գրգռվում, օրգազմ չի ապրում, միևնույնն է, կարող է հղիանալ և երեխա ունենալ: Տղամարդկանց դեպքում այդպես չէ. եթե տղամարդը չգրգռվի, այդ ամբողջ գործընթացը լիարժեք չապրի, սերմնաժայթքում չի լինի, և տղամարդը երեխա չի ունենա: Վերջիններիս մոտ այդ երկու գործառույթները փոխկապակցված են:

Կանանց համար, վերարտադրողականության տեսանկյունից, օրգազմ ապրելը կարևոր չէ: Կինը կարող է օրգազմ ապրել անընդհատ, բայց լինել անպտուղ և հակառակը, այսինքն՝ կանանց մոտ սեռական ոչ մի խնդիր չի կարող ազդել հղիության վրա: Հղիության համար անհրաժեշտ է ընդամենը մի բան սերմնահեղուկ, որը կհայտնվի հեշտոցի ներսում, անգամ կարևոր չէ, թե ինչ եղանակով: Իհարկե, եթե կինը գրգռվում է, հղիությունն ավելի է հեշտանում, սակայն դա չի նշանակում, որ եթե չի գրգռվում, ուրեմն հղիություն չի կարող լինել: Տղամարդկանց դեպքում գրեթե բոլոր սեռական խնդիրները բերում են անպտղության:

Լինում են նաև դեպքեր, երբ տղամարդն ի վիճակի չի լինում սերմնաժայթքում ունենալու կնոջ հեշտոցի մեջ: Այդպիսի դեպքերում կանայք հաճախ մտածում են, թե մեղավորությունն իրենցն է. իրենք բավականաչափ սեքսուալ ու ցանկալի չեն, և հենց այդ պատճառով էլ տղամարդը չի կարողանում ավարտին հասցնել սեռական ակտը: Բայց պետք է փաստել, որ դա տղամարդու խնդիրն է, կինը բացարձակ կապ չունի:

-Իսկ եթե հարցին նայեք ոչ ֆիզիոլոգիական տեսանկյունի՞ց:

-Եթե փորձենք հարցին այդ տեսանկյունից նայել, ապա այո՛, մարդը միայն ֆիզիոլոգիական արարած չէ, այլ նաև հոգեբանական և հոգևոր արարած է, ուստի նրա համար կարևոր է դառնում, թե ինչ սեռական հարաբերությունից կծնվի տվյալ երեխան: Կծնվի՞ այնպիսի հարաբերությունից, որից կինը հաճույք է ստացել, իրեն սիրված զգացել ապրելով մեծ բավականություն ու բերկրանք, թե՞ տհաճությամբ, զզվանքով ու առանց հաճույքի ունեցած սեռական հարաբերությունից: Կան շատ կանայք, ովքեր չեն ցանկանում ոչ մի տեսակի սեռական հարաբերություն, իրենց համար դա ցավ է, տհաճություն, սակայն հանուն երեխայի դիմանում են, և երեխայի ծնունդից հետո ամուսնուն այլևս իրենց մոտ չեն թողնում. նրանց մոտ երեխա ունենալուց հետո, սեռական ցանկությունն անհետանում է:

-Նարինե՛, մեր ընթերցողներից մեկը հարցնում է, թե ինչպես վարվի. իր ամուսինն ամեն օր սեքսով զբաղվելու ցանություն ունի, իսկ իր մոտ ցանկություն չի լինում:

-Դա կոչվում է սեռական աններդաշնակություն. դա զույգի խնդիրն է, ոչ թե կնոջ կամ տղամարդու, այլ նրանց հարաբերությունների: Պետք է ընդամենը դիմել մասնագետի խորհրդակցության: Իսկ պատկերացումը, թե տղամարդիկ ավելի հաճախ են սեքսով զբաղվելու ցանկություն ունենում քան կանայք, սխալ է: Կանայք են միշտ ուզում, նրանք են միշտ պատրաստ: Տղամարդիկ մի հարաբերությունից հետո ընկնում են անդրդվելիության շրջանի մեջ և պետք է վերականգնվեն, իսկ կանայք նման խնդիր չունեն, նրանք միշտ պատրաստ են սեռական հարաբերության:

Պատրաստեց` Շողիկ Գալստյանը

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 14011 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1079 անգամ
20.10.2026
Դիտվել է 272 անգամ
21.10.2026
Դիտվել է 225 անգամ
22.10.2026
Դիտվել է 156 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster