Կանադացի գիտնականները պարզել են, որ մեքենայի ղեկին երգելը մեծացնում է ուղեղի ծանրաբեռնվածությունը: Երգելը թուլացնում է մարդու ռեակցիաները, հատկապես, եթե նա այդ ժամանակ մեքենա է վարում:
Կանադայում անցկացված հետազոտության մասնակիցներին առաջարկվել է 6.6 կմ մեքենա վարել, որն ունի հատուկ արձագանքող համակարգ, արագության 4 առանձին ռեժիմ, ինչպես նաև անկանխատեսելի իրավիճակների ժամանակ զգուշացնող համակարգ, օրինակ' պատահաբար անցորդի հայտնվելը:
Նախքան փորձարկումը մասնակիցները պետք է սովորեին 2 երգ՝ Smash Mouth-ի կատարմամբ I'm A Believer-ը և Ջոն Լենոնի Imagine երգը: Մասնակիցները մեքենան պետք է վարեին լռության մեջ, միացված երաժշտության ներքո և 3-րդ՝ անձամբ երգելով:
Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ երգող վարորդներն առավել շատ են ծանրաբեռնում իրենց ուղեղը, ինչը իջեցնում է անսպասելի վտանգավոր իրավիճակում արագ կերպով արձագանքելու նրանց ունակությունը: Ընդ որում, գիտնականները պարզել են, որ երգելը կարող է ստիպել վարորդին ինտուիտիվ կերպով ավելի դանդաղ վարել և քիչ մանևրել, գնալ ուղիղ գծով, ինչն էլ իր հերթին ցածր ուշադրության հետևանք է:
Գիտնականների կարծիքով' երգեցողության հետ կապված արագության իջեցումը և մեկ ուղղությամբ գնալը գալիս է նրանից, որ վարորդի ուղեղը սկսում է աշխատել յուրահատուկ ռեժիմով: Ընդ որում' վարորդը կենտրոնանում է միայն մեքենայի առջանամասում կատարվող երևույթների վրա՝ ուշադրություն չդարձնելով կողքերին, ետնամասին և, ընդհանրապես, այլ գործոնների վրա:
Նախորդ հետազոտությունները պարզել են նաև, որ վարորդի կողմից երգվող երգն էլ մեծ նշանակություն ունի: Ուրախ երգ երգելը իջեցնում է վարորդի զգոնությունը, իսկ տխուր երգ երգելիս՝ հակառակն է:
21-09-2026 07:56 Ռայան Մերֆին վարպետորեն կենդանացնում է սերիական մարդասպանների ամենասարսափելի պատմությունները: Նրա «Հրեշ» անթոլոգիական սերիալի առաջին երեք եթերաշրջանները մանրամասնորեն ներկայացնում են Ջեֆրի Դամերի, Մենենդեզ եղբայրների և Էդ Գեյնի կյանքն ու հանցագործությունները: Յուրաքանչյուր մաս արժանացել է քննադատների հիացմունքին և առաջադրվել հեղինակավոր մրցանակների: Առաջին եթերաշրջանում իր դերի համար Էվան Փիթերսը ստացել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների անվանակարգեր: Առաջին եթերաշրջանում կին մարդասպանի բացահայտման ամիսներ տևած սպասումից հետո, «Հրեշներ» սերիալի չորրորդ մասը պատմում է Լիզի Բորդենի մասին, ով 19-րդ դարի վերջին իր հոր և խորթ մոր սպանության գլխավոր կասկածյալն էր։
21-09-2026 06:59 Լոու Ռոուչի աստղերով լի «հավաքածուին», կարծես, նոր բարձրակարգ անուն է ավելացրել։ Ոճաբանը, որը տարիներ շարունակ պատասխանատու է եղել Զենդայայի ամենաքննարկվող կերպարների համար, այժմ աշխատում է Քիմ Քարդաշյանի հետ։ Նրանց համագործակցությունը սկսվել է նորաձևության ոլորտի առաջատարներից մեկի հետ. Լոս Անջելեսում Լուկասի պատմողական արվեստի թանգարանի բացման հանդիսավոր միջոցառման համար Ռոուչը Քիմի համար ընտրել է 2004 թվականի Yves Saint Laurent-ի վինտաժային զգեստ՝ Թոմ Ֆորդի դարաշրջանից։
15-09-2026 09:07 Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 78-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հաղթողը «Փիթ» ֆիլմն էր, որը գլխավորում էր անվանակարգերի ցանկը՝ 25 անվանակարգով և, ի վերջո, հաղթեց «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Նոա Ուայլը, ինչպես և սպասվում էր, հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Կատակերգության անվանակարգում «Այրիների ծոց»-ը իսկական առաջընթաց գրանցեց՝ տուն տանելով գլխավոր մրցանակը և մի շարք մրցանակներ, մինչդեռ Ռեա Սիհորնը վերջապես հաղթեց իր առաջին «Էմմին»՝ «Շատերից մեկը»-ի համար: Հեռուստատեսային ծանրքաշայինները նույնպես մասնակցեցին. Ջին Սմարթը կրկին հաղթեց «Խորամանկություններ»-ի համար, իսկ Մեթյու Ռիսը ստացավ երկու դերասանական մրցանակ:
15-09-2026 08:27 Աշխարհի միլիոնավոր մարդիկ վեց երկար տարիներ սպասել էին այս պահին, և այն վերջապես եկավ։ Տասնամյակի ամենամեծ վերադարձը, որը մինչև վերջերս քչերը կարող էին հնարավոր համարել երգչուհի Սելին Դիոնի ծանր հիվանդության պատճառով, պաշտոնապես տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 12-ին Փարիզի «Պլենիտյուդ Արենան» ցնցվեց 35,000 հանդիսատեսի աղմուկից։ Սելին Դիոնը վերադարձավ։ Եվ նա դա արեց այնպես, ինչպես միայն ինքը գիտի՝ բարձր, տպավորիչ և առանց բեք թրեքի։
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները: