Ելենա Իսիմբաևան ճանաչվել է Եվրոպայի լավագույն թեթևատլետուհի
21.03.2012
Ձողացատկից օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհի, աշխարհի բազմակի ռեկորդակիր Ելենա Իսիմբաևան հաղթել է Եվրոպայի թեթևատլետիկայի ասոցիացիայի կազմակերպած հարցումներում՝ ճանաչվելով Եվրոպայի լավագույն թեթևատլետուհի:
Եվրոպայի թեթևատլետիկայի ասոցիացիան կազմակերպել է այդ հարցումները փետրվարին եւ արդեն հրապարակել է դրանց արդյունքները: Իսիմբաևան ինքն էլ հաստատել է, որ լավ մարզավիճակում է և պատրաստ է լավագույնս ներկայանալ նաև Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին:
Հիշեցնենք, որ անցած ամիս Իսիմբաևան տոնեց ևս մեկ խոշոր հաղթանակ' սահմանելով իր 28-րդ համաշխարհային ռեկորդը:
Եվրոպայի թեթևատլետիկայի ասոցիացիայի կազմակերպած հարցումների արդյունքում երկրորդ և երրորդ տեղերը բաժին են հասել համապատասխանաբար բրիտանուհի Ջեսիկա Էնիսին ու ռուս Աննա Չաչերովային: Դիտվել է 1971 անգամ
|