Ախ այդ տղամարդիկ' հպարտ արուներ, ովքեր հոգու խորքում շարունակում են երախա մնալ: Նրանց հետ լինում է շատ դժվար, բայց առանց նրանց ավելի դժվար է:
Իսպանացի գիտնականները պարզել են, որ մեր սիրելի ուժեղ սեռի ներկայացուցիչներն ընդունակ են ներել, սակայն գերադասում են դա չանել:
Հոգեբաններն անցկացրել են հետազոտություն, որպեսզի հասկանան սեռերի միջև զգայակն տարբերությունները: Մասնավորապես նրանց հետաքրքրում էր մարդկանց վերաբերմունքը մեծահոգության՝ ներելու նկատմամբ: Հետազոտությանը մասնակցել են 40 մարդ՝ ծնողներ և երեխաներ' 45-60 և 17-25 տարեկանի սահմաններում:
Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ ծնողներն ավելի հաճախ են ներում, քան երեխաները, իսկ տղամարդիկ շատ ավելի քիչ են ներում, քան կանայք:
«Ներման համար կարևոր գործոն է կարեկցանքը, իսկ կանայք ավելի շատ են հակված դրան, քան տղամարդիկ»,- բացատրել են հետազոտողները:
Ընդ որում մեծ սերնդի ներկայացուցիչները ներման պատճառներն են համարում խղճի խայթը և արդարամտությունը, իսկ կրտսեր սերունդը՝ ժամանակը: Ամենածանր արարքները ներել կարող են 45-60 տարեկան կանայք, ովքեր մեծ կենսափորձ ունեն:
«Այս հետազոտության արդյունքները կարելի է օգտագործել բռնության զոհերի հոգեվերլուծության, ինչպես նաև ամուսնական անհավատարմության արդյունքում տուժածների հոգեբանության ժամանակ»,- ասում են գիտնականները:
21-09-2026 07:56 Ռայան Մերֆին վարպետորեն կենդանացնում է սերիական մարդասպանների ամենասարսափելի պատմությունները: Նրա «Հրեշ» անթոլոգիական սերիալի առաջին երեք եթերաշրջանները մանրամասնորեն ներկայացնում են Ջեֆրի Դամերի, Մենենդեզ եղբայրների և Էդ Գեյնի կյանքն ու հանցագործությունները: Յուրաքանչյուր մաս արժանացել է քննադատների հիացմունքին և առաջադրվել հեղինակավոր մրցանակների: Առաջին եթերաշրջանում իր դերի համար Էվան Փիթերսը ստացել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների անվանակարգեր: Առաջին եթերաշրջանում կին մարդասպանի բացահայտման ամիսներ տևած սպասումից հետո, «Հրեշներ» սերիալի չորրորդ մասը պատմում է Լիզի Բորդենի մասին, ով 19-րդ դարի վերջին իր հոր և խորթ մոր սպանության գլխավոր կասկածյալն էր։
21-09-2026 06:59 Լոու Ռոուչի աստղերով լի «հավաքածուին», կարծես, նոր բարձրակարգ անուն է ավելացրել։ Ոճաբանը, որը տարիներ շարունակ պատասխանատու է եղել Զենդայայի ամենաքննարկվող կերպարների համար, այժմ աշխատում է Քիմ Քարդաշյանի հետ։ Նրանց համագործակցությունը սկսվել է նորաձևության ոլորտի առաջատարներից մեկի հետ. Լոս Անջելեսում Լուկասի պատմողական արվեստի թանգարանի բացման հանդիսավոր միջոցառման համար Ռոուչը Քիմի համար ընտրել է 2004 թվականի Yves Saint Laurent-ի վինտաժային զգեստ՝ Թոմ Ֆորդի դարաշրջանից։
15-09-2026 09:07 Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 78-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հաղթողը «Փիթ» ֆիլմն էր, որը գլխավորում էր անվանակարգերի ցանկը՝ 25 անվանակարգով և, ի վերջո, հաղթեց «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Նոա Ուայլը, ինչպես և սպասվում էր, հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Կատակերգության անվանակարգում «Այրիների ծոց»-ը իսկական առաջընթաց գրանցեց՝ տուն տանելով գլխավոր մրցանակը և մի շարք մրցանակներ, մինչդեռ Ռեա Սիհորնը վերջապես հաղթեց իր առաջին «Էմմին»՝ «Շատերից մեկը»-ի համար: Հեռուստատեսային ծանրքաշայինները նույնպես մասնակցեցին. Ջին Սմարթը կրկին հաղթեց «Խորամանկություններ»-ի համար, իսկ Մեթյու Ռիսը ստացավ երկու դերասանական մրցանակ:
15-09-2026 08:27 Աշխարհի միլիոնավոր մարդիկ վեց երկար տարիներ սպասել էին այս պահին, և այն վերջապես եկավ։ Տասնամյակի ամենամեծ վերադարձը, որը մինչև վերջերս քչերը կարող էին հնարավոր համարել երգչուհի Սելին Դիոնի ծանր հիվանդության պատճառով, պաշտոնապես տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 12-ին Փարիզի «Պլենիտյուդ Արենան» ցնցվեց 35,000 հանդիսատեսի աղմուկից։ Սելին Դիոնը վերադարձավ։ Եվ նա դա արեց այնպես, ինչպես միայն ինքը գիտի՝ բարձր, տպավորիչ և առանց բեք թրեքի։
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները: