Տոնական օրերը հրաշալի ժամանակ են, որոնք, ցավոք, անցնում են շատ արագ: Հետևում են մնում հանգստյան օրերը, իսկ առջևում էլ սպասվում է վաղ առավոտյան զարթնելը, հետաձգված մի շարք գործեր և այլն: Միայն միտքն այն մասին, որ կրկին պետք է վերադառնալ աշխատանքային ռեժիմի, սթրեսային վիճակ է առաջացնում:
Բայց չարժե նյարդայնանալ. կան մի քանի միջոցներ, որոնք կօգնեն Ձեզ վերդառնալ աշխատանքային ռեժիմի, առանց ավելորդ լարվածության ու սթրեսների:
Պոզիտիվ տրամադրվածություն: Փորձեք Ձեզ չպարուրել մտքերով, որ աշխատավայրում Ձեզ շատ գործեր են սպասվում: Քանի որ պատրաստվում եք վերադառնալ գրասենյակ, ապա պետք է ավարտեք անցյալ տարվա կիսատ թողած գործերը: Հանգստացել եք և այն, ինչ պետք է դժվարությամբ ավարտեիք անցյալ տարում, այս նոր տարում շատ հեշտ և արագ ավարտին կհասցնեք: Վայելեք հանգստյան օրերը և վերադարձն այդքան սարսափելի չի թվա Ձեզ:
Օրվա ռեժիմը: Ժամանակն է՝ անցնեք նորմալ ռեժիմի, անքուն գիշերներն ու մինչև ճաշի ժամը քնելը աշխատող մարդու համար չէ: Այդպես Դուք ռիսկի եք գնում. հնարավոր է՝ առաջանան սև շրջանակներ աչքերի շուրջ, իսկ Դուք էլ դառնաք անտարբեր ամեն ինչի հանդեպ, բացի հարմարավետ աթոռից: Աշխատեք արդեն հանգստյան օրերին անցնել նորմալ ռեժիմի, հակառակ դեպքում առաջիկա աշխատանքային օրն այդքան էլ հաճելի զգացողություններ չի առաջացնի:
Առողջ սննդակարգ: Կարգի բերեք սառնարանը, խուսափեք շատ յուղոտ, քաղցր, տապակած և այլ ոչ օգտակար սննդամթերքներից: Մրգերը, բանջարեղենն ու կաթնամթերքն այն է, ինչ պետք է Ձեզ:
Մի փոքր մարմնամարզություն: Տոներից հետո, ինչպես դիետաներից հետո, բժիշկները խորհուրդ չեն տալիս ֆիզիկական ծանրաբեռնվածություն: Ոչ բարդ ֆիզիկական վարժությունները Ձեզ կօգնեն վերդառնալ նորմալ կենսակերպի:
Կարգավորել մտքերը: Շատ լավ է, եթե անգամ տոնական օրերին Դուք կարողացել եք չափը չանցնել: Եթե նույնիսկ չարաշահել եք խմիչքը, ապա արդեն ժամանակն է մոռանալ դրա մասին:
Պատրաստեք զգեստապահարանը: Մտածեք Ձեր արտաքին տեսքի մասին և նախօրոք պատրաստեք զգեստ, որով պետք է գնաք աշխատանքի: Եթե նախապես չմտածեք այդ մասին, շատ հնարավոր է՝ առավոտյան ուշանաք աշխատանքից:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։