Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մի փնտրեք սեր, փնտրեք նրան, ով Ձեզ երջանկություն կբերի. Մեգան Ֆոքս

05.12.2013

Ստեղծագործական պլաններ չի կազմում, ինչպես ինքն է փաստում, պարզապես սիրում է խաղալ տաղանդավոր դերասանների հետ' դրանից ստանալով իրական հաճույք: Չնայած այս ամենին՝ ստեղծագործական բնագավառում հաջողությունների հասավ մեծ դժվարությամբ:

Մեգան Ֆոքսը՝ հոլիվուդյան ամենասիրված և ճանաչված դերասանուհիներից մեկը, ծնվեց 1986թ-ի մայիսի 16-ին' Թենեսի նահանագում, ունի միաժամանակ իռլանդական, ֆրանսիական և իտալական արմատներ: Ապագա դերասանուհին 5 տարեկանից ջանասիրաբար զբաղվել է պարերով ու երաժշտությամբ: 10 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆլորիդա:

600x580

Մեգան Ֆոքսը մանկության տարիներին աչքի էր ընկնում իր «տղայական շարժուձևով» ու ընկերություն էր անում բացառապես տղաների հետ: Կարելի է ասել՝ կրողն էր մի շարք բացասական սովորույթների՝ խանութներից կոսմետիկ պարագաներ էր գողանում, անգամ կասկածվել է ավտոմեքենայի գողության մեջ, սակայն այդ մասին ինչ-որ փաստեր չկան: Միայն շնորհիվ իր ծնողների՝ Մեգան Ֆոքսը դարձավ այն աղջիկը, ում հիմա ճանաչում է ամբողջ աշխարհը:

600x580

15 տարեկան էր, երբ շահեց գլխավոր մրցանակը՝ ամերիկյան պարի մրցույթում: Հոլիվուդում հայտնվելու և որպես դերասան կայանալու համար Ֆոքսից պահանջվեց շատ ջանքեր ու եռանդ: Կարիերան սկսեց փոքրիկ գովազդային հոլովակներում նկարահանվելով: Հենց 15 տարեկանում էլ նկարվեց առաջին դեբյուտային ֆիլմում՝ «Արևային արձակուրդներ»-ում, որտեղ նրա դերը, ցավոք, չնկատվեց, իսկ ֆլիմը չցուցադրվեց անգամ կինոթատրոններում:

600x580

2003-2004 թթ-ին Մեգան Ֆոքսը բավարարվում էր միայն էպիզոդիկ դերերով: 2004թ-ին երիտասարդ դերասանուհին երկրորդական դերեր խաղում էր այն ֆիլմերում, որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս Լինդսեյ Լոխանը: Նույն թվականին Ֆոքսը սկսեց նկարահանվել «Հույս և հավատ» սերիալում, որը ձգվեց 3 տարի: Կարելի է վստահաբար ասել՝ Ֆոքսը մասնագիտական բարձունքի հասավ 2005թ-ին, նա այդ շրջանում հայտնվեց նաև տղամարդկանց բոլոր հանրահայտ ամսագրերի շապիկներին:

600x580

2006թ-ին Մեգան արդեն հայտնվեց 100 ամենասեքսուալ կանանց շարքերում, իսկ ուղիղ մեկ տարի անց արդեն գլխավորեց այդ շարքն՝ ըստ «FHM»-ի: Ֆոքսի համար առանցքային եղավ 2007-ը, երբ նրան նկատեց հանրաճանաչ ռեժիսյոր Մայքլ Բեյը: Նկարահանվելով վերջինիս ֆիլմում՝ Մեգանը դարձավ այդ տարվա լավագույն կին դերակատարը, իսկ ֆիլմն էլ ճանաչվեց տարվա լավագույն ֆիլմերից: Գրանցված հաջողություններից հետո, դերասանուհին սկսում է նկարահանվել բոլոր հաջողված նախագծերում: Հիմա արդեն համարվում է ամենապահանջված դերասանուհիներից մեկը:

600x580

Անձնական կյանքում էլ խենթ է, չունի ոչ մի բարդույթ, ինչպես ինքն է խոստովանել, կուսություինց զրկվել է 15 տարեկանում: Խոսք էր տվել, որ կգերազանցի Էլիզաբեթ Թեյլորի ունեցած ամուսինների ու զուգընկերների քանակը: Բայց դա մնաց ընդամենը խոստում. չէ ՞ որ նա այդքան էլ շատ ընկերներ չի ունեցել: Ֆոքսի միակ սիրելին Բրայան Օսթին է, ում հետ ամուսնացած է 2010թ-ի հունիսից: 2012թ-ի մարտին լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը: Ներկա պահին սպասում է իր երկրորդ բալիկին ու ապրում այդ երջանկությամբ. «Մայրությունն ինձ ստիպեց վերջապես հասկանալ, որ կյանքն անվերջ չէ»,- խոստովանում է Ֆոքսը:

600x580

Այժմ նրա ստեղծագործական կյանքում պասիվ շրջան է. դերասանուհին ամբողջովին նվիրված է սիրելիին ու երեխաներին:

Մի փնտրեք սեր, փնտրեք նրան, ով Ձեզ երջանկություն կբերի. վաղ թե ուշ այդ երջանկությունը կվերածվի սիրո:

Տեղն իմ կողքին վաղուց զբաղված է, դրա համար ժամանակիս մեծ մասը նվիրում եմ ընտանիքիս ու չեմ ափսոսում. դա ինձ դուր է գալիս:

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ հեռախոսը կորցնելն ավելի դժվար է, քան կուսությունը:

Ես իսկապես հաճույք եմ ստանում սեքսով զբաղվելիս, և դա որոշ մարդկանց վախեցնում է:

Կանացիությունը հագուստի հետ կապ չունի, դա ինքդ քո հանդեպ ունեցած վերաբերմունքն է:

Ես շատ թափթփված եմ: Իմ իրերը միշտ հայտնվում են այնտեղ, որտեղ ես դրանք հանում եմ:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7231 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված էր ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-09-2026 09:31
Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի  83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները:
10-09-2026 09:29
Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի առաջատար սմարթֆոնները՝ iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը: Հիմնական թարմացումների թվում են նոր 2nm A20 Pro չիպը, ավելի հզոր արհեստական ինտելեկտի համակարգը՝ թարմացված Siri-ով, մարտկոցի աշխատանքի բարելավված տևողությունը և զգալիորեն վերաձևավորված տեսախցիկը: Արտաքինից սմարթֆոնները պահպանում են անցյալ տարվա շարքի ճանաչելի դիզայնը, բայց ունեն նոր գունային տարբերակներ և մի շարք նշանակալի տեխնիկական փոփոխություններ:
10-09-2026 09:25
Կանանց դեմքերը միջինում գնահատվում են որպես ավելի գրավիչ, քան տղամարդկանցը, և այդ ազդեցությունը պահպանվում է տարբեր մշակույթներում, տարիքային խմբերում և անկախ գնահատողների սեռական կողմնորոշումից։ Այս եզրակացությանն են եկել Ֆրանկֆուրտում գտնվող Մաքս Պլանկի ընկերության Էմպիրիկ էսթետիկայի ինստիտուտի հետազոտողները։ 
10-09-2026 09:24
Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի անտառապատ վայրում մարդու աճյունի հայտնաբերումից գրեթե 50 տարի անց քննիչներին հաջողվել է պարզել դրանց ինքնությունը։ Դրանք պատկանել են 15-ամյա Սինդի Մարսել Բլիզարդին, որը 1977 թվականի գարնանը Մերիլենդ նահանգում տնից փախչելուց հետո անհետացել էր, փոխանցում է CBS News-ը։
09-09-2026 10:40
Սեպտեմբերի 8-ին Վենետիկի կինոփառատոնը հատկապես հուզիչ շրջադարձ ունեցավ։ Այդ օրը տեղի ունեցավ Էլեն Բյորստինի հուզիչ մրցանակաբաշխությունը։ Կազմակերպիչները ներկայացրեցին նաև երեք դրամատիկ ֆիլմ՝ «Հայացք հետ»՝ Հիրոկազու Կորե-եդայի երկու դպրոցական աղջիկների մասին պատմող չափահասության պատմություն, Տոմմասո Լանդուչիի «Իմ աղջիկները»՝ ծանր հաշմանդամ երեխայի հոր մասին պատմող պատմություն, և Պաոլո Ստրիպպոլիի «Անծանոթը»՝ դետեկտիվ տարրերով դրամատիկ թրիլեր՝ մութ ընտանեկան գաղտնիքների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.09.2026
Դիտվել է 875 անգամ
08.09.2026
Դիտվել է 411 անգամ
09.09.2026
Դիտվել է 400 անգամ
10.09.2026
Դիտվել է 269 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster