Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Պոռնոգրաֆիկ նյութերի ազդեցությունը. մեկնաբանում է սեքսապաթոլոգը (18+)

27.11.2013

Դժվար է ասել՝ որքանով են ցանկալի համացանցի ընձեռած անսահմանափակ հնարավորությունները: Ցանկացած տեսակի տեղեկատվություն առանց դժվարության ստանալը պարզվում է՝ լի է վտանգներով:

Ladynews.am-ն անդրադառձել է ամենաարդիական խնդիրներից մեկին՝ պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի, տեսանյութերի, ֆիլմերի հասանելիությանը, դրանց ազդեցությանն ու սպառնացող վտանգներին: Թեմայի շուրջ զրուցեցինք ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանի հետ:

«Ինչպես գիտենք, ինտերնետային աղբյուրները գտնվում են, մեղմ ասած, ազատ վիճակում, իսկ այդ ազատությունն էլ իր մեջ ներառում է բարձիթողի վիճակ: Դա հնարավորություն է տալիս կարդալու ցանկացած տեսակի և բովանդակության նյութ: Այստեղ խնդիրն այն է, որ որևէ առումով ապահովագրված չենք՝ տարիքային ինչ խմբի ներկայացուցիչներ են կարդալու, և ինչպիսի արձագանք է դա գտնելու տվյալ նյութը կարդացող անհատի ներաշխարհում»,- խոսելով թեմայից՝ ասաց սեքսապաթոլոգը:

Նրա խոսքով՝ խնդիրը վերաբերում է այնպիսի տեղեկատվության, որն ընկալելի չէ տվյալ տարիքային խմբի համար. «Երբ երեխան կարդա կամ դիտի սեռական բնույթի նյութեր կամ ֆիլմեր, ապա դա կանդրադառնա նրա հոգեսեռական զարգացման ռիթմի արագացման վրա, որն էլ, իր հերթին, չի համապատասխանի մարմնասեռական զագացմանը»: Մասնագետի խոսքով՝ այս պարագայում առաջ է գալիս աններդաշնակություն՝ մարմնասեռական և առաջ ընկած հոգեսեռական զարգացման միջև, որն էլ կարող է պատճառ հանդիսանալ ներքին ներանձնային կոնֆլիկտի առաջացմանը՝ երեխայի կամ դեռահասի մոտ, հետագայում էլ գուցե ազդի նրա սեռական կյանքի վրա:

«Քիչ չեն դեպքերը, երբ դիտում են որոշակիորեն աղավաղված նյութեր, որի հեղինակներն այդ նյութերում դնում են ինչ-որ թաքնված ենթատեքստ, այսինքն՝ չափահաս մարդն այն կարող է դիտել և չընկալել պաթոլոգիկ կերպով, իսկ դեռահասի կողմից կարող է ընկալվել նման կերպ և նա կընկնի այն թակարդը, որը տվյալ հեղինակները պատրաստել են»,- պարզաբանեց Սևադա Հակոբյանը: Նրա խոսքով' դեռահասները շատ խոցելի են. նրանց մոտ դեռևս ձևավորված չէ հոգեսեռական զարգացումը, սեռական կողմնորոշումը, սեռադերային վարքն էլ դեռևս հաստատման փուլում է գտնվում: Այս պարագայում տվյալ անհատի մոտ վերոնշյալ նյութերն ու ֆիլմերը կարող են խթանող նշանակություն ունենալ. «Հետագայում դա կարող է դրսևորվել ինչպես սեքսուալ ագրեսիաների տեսքով, այնպես էլ վաղ սեռական կյանք սկսելու փաստով: Վերջինս, իհարկե, ունի իր բացասական հետևանքները, քանի որ մարմնասեռական զարգացումը դեռևս պատրաստ չէ սեռական կյանքին, իսկ հոգեսեռական զարգացումն առաջ է ընկել: Վաղ հասակում սեռական կյանք սկսելով՝ մեծ են այն սխալների հավանականությունը, որոնք դեռահասները կարող են թույլ տալ. չկան դեռևս կազմավորված բարոյական ներքին արժեքներ, ուստի այս պարագայում ևս կարող են խոցելի լինել ու ճիշտ ուղուց շեղվելու վտանգ կառաջանա»:

Մասնագետն անդրադառձավ նաև հասուն տարիքային խմբերի շրջանում պոռնոգրաֆիկ ֆիլմերի դիտումներին և դրանց հետևանքներին. «Պոռնոգրաֆիկ ֆիլմերի դիտումները կարող են առաջացնել ընտանեկան աններդաշնակություն. Ֆիլմերում, տարբեր տեսանյութերում եղած իրավիճակն ու ռեալ իրականությունը հնարավոր է՝ խիստ տարբերվեն, ուստի դա կարող է տարաձայնությունների պատճառ դառնալ ամուսնիների միջև՝ առաջացնելով միջանձնային լարված հարաբերություններ և մի շարք այլ խնդիրներ: Հնարավոր է՝ ամուսիններից մեկը կլանվի նմանատիպ նյութերի դիտմամբ և սկսի «պահանջներ» ներկայացնել կողակցին: Լինում են դեպքեր, երբ հարցը լուծվում է ամուսնալուծությամբ: Եթե անհատի առօրյայում մեծ տեղ են գրավում պոռնոգրաֆիկ նյութերի դիտումները, ապա պետք է փաստել՝ դա համարվում է պաթոլոգիա և պահանջվում է երկարատև բուժում»:

Սևադա Հակոբյանը նշեց, որ կատարյալ տարբերակն այն է, եթե հնարավոր լինի այնպես անել, որպեսզի յուրաքանչյուր տարիքային խումբ ստանա համապատասխան տեղեկատվություն, այսինքն՝ տեղեկատվական հոսքը լինի համարժեք:

 

Շողիկ Գալստյան

 

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 10062 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-06-2026 09:42
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
17-06-2026 09:40
Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակել է այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
17-06-2026 09:40
Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակել է այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
17-06-2026 09:37
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակչում «Նյու Յորք Նիքսի» հաղթանակից հետո Լոս Անջելեսում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ոստիկանները գնդակահարել են մի շան՝ տիրուհու տոնական ճիչերը շփոթելով հնարավոր պատահարի մասին ազդանշանի հետ, հաղորդում է NBC News-ը։
16-06-2026 10:50
Հեռուստահաղորդավարուհի և մոդել Թայրա Բենքսը դատական հայց է ներկայացրել Netflix-ի դեմ՝ հոսքային ծառայությանը մեղադրելով զրպարտության մեջ «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի շոուի մասին պատմող «Reality Check: Inside America's Next Top Model» վերնագրով վավերագրական ֆիլմի համար, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Թայրա Բենքսը հարցազրույց է տվել վավերագրական ֆիլմի համար, որը տևողությունը 3.5 ժամից կրճատվել է մինչև 16 րոպե, նրա խոսքերը կտրվել են համատեքստից և խմբագրվել՝ աղավաղելով դրանց սկզբնական իմաստը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 691 անգամ
11.06.2026
Դիտվել է 404 անգամ
16.06.2026
Դիտվել է 224 անգամ
17.06.2026
Դիտվել է 139 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster