Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչն է «խլում» տղամարդու սեքսուալությունը

05.10.2013

Ինչպես տղամարդիկ են կանացի շատ սովորություններից նյարդայնանում և դա էլ պատճառ է դառնում, որպեսզի կանայք դադարեն սեքսուալ թվալ տղամարդուն, այդպես էլ կարող է հակառակը լինել, երբ տղամարդու որոշակի սովորություններ «խլում են» վերջինիս սեքսուալությունը: Ladynews.am-ը ներկայացնում է տղամարդկային այն սովորությունները, որոնց պատճառով վերջիններս դադարում են սեքսուալ թվալ կանանց:

Անխնամ տեսքը: Աղջիկները միշտ փորձում են հեռու մնալ անխնամ տղամարդկանցից, երբեմն էլ ուղղակի վանում են նրանց: Քրտինքի հոտը լավագույն օծանելիքը չէ: Տղամարդու մարմինը պետք է մաքուր լինի և դա քննարկման ենթակա չէ: Մաքուր մազեր ու եղունգներ ունենալը շատ ողջունելի է:

Ոչ կոկիկ հագուկապը: Տղամարդիկ պետք է ուշադիր լինեն իրենց հագուկապին և հագնվեն կոկիկ: Սա չի նշանակում, որ պետք է մշտապես կրել թանկարժեք կոստյումներ, որոնք կլինեն ճանաչված դիզայներների աշխատանք: Ջինսով և բլուզով նույնպես կարելի է նորաձև ու կոկիկ տեսք ունենալ: Ամենակարևորը' հագուստը լինի մաքուր, առանց ինչ-որ կեղտոտ բծերի:

Ոչ ինքնուրույնությունը: Բոլորն էլ ունեն սիրելի մայրիկ, ում խոսքն արժեք ունի և ում կարծիքը մենք հաշվի ենք առնում, սակայն պետք է կարողանալ ինքնուրույն որոշումներ կայացնել: Բայց որոշ հասուն տղամարդիկ դեռ մտածում են' առանց մայրիկի չեն կարող բազմոց ընտրել, չեն կարող երեխա մեծացնել ու ընդհանրապես ոչինչ չեն կարող: Կախվածությունը մայրիկի կարծիքից տղամարդուն դարձնում է նման երեխայի, իսկ առողջ կանանց մոտ երեխան սեքսուալ ցանկություն չի կարող արթնացնել: Շատ լավ է, երբ տղամարդը սիրում և հարգում է իր մորը, բայց ամեն ինչ պետք է իր սահմանն ունենա:

Ինքնասիրահարվածությունը: Երբ Ձեր տղամարդը սկսում է իրեն հայելու մեջ ավելի հաճախ նայել քան Դուք, հարց է առաջանում' ով է Ձեզնից տղամարդը: Ինքնասիրահարված տղամարդիկ չեն մտնում սեքսուալ և գրավիչ տղամարդկանց ցուցակի մեջ:

Ծուլությունը: Նյարդայնացնող են այն տղամարդիկ, ովքեր մշտապես բողոքում են կյանքից ու հետն էլ ոչինչ չեն անում, պառկում են բազմոցին' սպասելով ու համոզված լինելով, որ ամենալավ բաներն ինքնաբերաբար կկատարվեն: Աշխատանքը դա շատ սեքսուալ է, ու ընդհանրապես տղամարդն ինչ-որ օգտակար գործով պետք է զբաղվի:

Տղամարդը ասաց և արեց: Ցավոք ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ հաճախ են մոռանում անել այն, ինչ ասում են: Դատարկաբանությունը, սուտն ու մշտական խոստումները «խլում են» տղամարդու գրավչությունը: Դա, սիրելի տղամարդիկ, ոչ հարգալից վերաբերմունք է առաջին հերթին Ձեր անձի հանդեպ, հետո միայն կնոջ, ով, միանշանակ, երկար չի սպասի:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9844 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

5 տարբերակ, որոնք կօգնեն ձեզ նրբանկատորեն մերժել տղամարդուն

09.10.2024
Ուժեղ սեռի ներկայացուցիչների կարծիքով՝ այս մեթոդներն ամենագեղեցիկն ու նուրբն են` իրենց ինքնագնահատականի հետ կապված։

10 անսպասելի պատճառ, թե ինչու այլևս չեք ցանկանում միմյանց

12.09.2024
Նույնիսկ եթե ձեր «ներքին աստվածուհին» սովորաբար ամեն երեկո անհամբեր սպասում է, թե երբ է փակվելու ննջարանի դուռը, երբեմն գալիս է հանգստության պահ, երբ ոչինչ չի կարող արթնացնել նրան:

Ինչպես է փոխվում տղամարդկանց վերաբերմունքը կանանց նկատմամբ ամուսնությունից հետո

04.09.2024
Ամուսնությունից հետո շատ տղամարդիկ սկսում են վերագնահատել կնոջ դերն իրենց կյանքում:

18 տարեկան և բարձր. ինչ են ակնկալում տարբեր տարիքի տղամարդիկ սեքսից

08.08.2024
Շատ կանայք վստահ են, որ բոլոր տղամարդիկ անկողնում «նույն բանն են ուզում» ։ Փորձագետները նշել են, թե իսկապե՞ս դա այդպես է։

Կանանց հիմնական պատրանքները հարաբերությունների մասին

18.07.2024
Հոգեբանները նշել են, թե ինչ փուչ երևակայություններից պետք է հրաժարվենք մեր զուգընկերոջ հետ իրական մտերմություն զգալու և երջանիկ միություն կառուցելու համար:

Ամուսնական ժամանակակից խնդիրների 5 պատճառ

29.06.2024
Ժամանակակից զույգերը բախվում են բազմաթիվ խնդիրների, որոնք նախկինում գոյություն չունեին կամ այնքան էլ արտահայտված չէին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-10-2024 00:37
Միայնակ կանայք ավելի երջանիկ են միայնակ տղամարդկանցից, այսպիսի եզրահանգման են եկել Տորոնտոյի համալսարանի գիտնականները։ Վերջին միտումները վկայում են այն մասին, որ կանայք իրենց դնում են առաջին տեղում, ինչը լիովին հակասում է նախորդ սերունդների հետ կապված իրավիճակին, երբ խրախուսում էր գերակայությունը ամուսնությանը եւ երեխաներին տալը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ միայնակ կանայք իրենց ավելի հարմարավետ են զգացել, քան միայնակ տղամարդիկ։
31-10-2024 00:36
Ռեժիսոր Դեւիլ Ֆինչերը մշակում է «Կաղամարի խաղը» անգլիալեզու սերիալը Netflix-ի համար։ Աղբյուրները Deadline-ին տեղեկացնում են, որ սերիալի ադապտացիան կարող է դառնալ Ֆինչերի հաջորդ խոշոր նախագիծը 2025թ.՝ ամրացնելով նրա ամուր կապերը Netflix-ի հետ, որոնք հանգեցրել են քննադատների ճանաչմանն արժանացած այնպիսի ֆիլմերի ստեղծմանը, ինչպիսին են «Խաղաթղթե տնակը», «Սեր, մահ եւ աշխատանք»-ը։
31-10-2024 00:11
Ամեն օր արագ սննդի օգտագործումը կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը, զգուշացնում են գաստրոէնտերոլոգները։ Արագ սնունդը պատրաստվում է խորը մշակման տեխնոլոգիաներով, ինչի պատճառով էլ արտադրանքի մեջ գործնականում օգտակար նյութեր չեն մնում։ Նման սնունդը պարունակում է բազմաթիվ կալորիաներ, ինչպես նաև մեծ քանակությամբ շաքար, աղ և հագեցած ճարպեր։ Չարաշահումը հանգեցնում է բորբոքային պրոցեսների, իսկ աղն ու շաքարը՝ զարկերակային հիպերտոնիայի։
31-10-2024 00:07
44-ամյա Չենինգ Թաթումը և 35-ամյա Զոի Կրավիցը բաժանվել են և խզել իրենց նշանադրությունը։ Այս մասին People-ին հայտնել են ինսայդերները: Լուրը տարածել են մի քանի աղբյուրներ, սակայն իրենք՝ դերասանները, դեռ չեն հաստատել տեղեկությունը։
31-10-2024 00:01
Երկուշաբթի օրը Նյու Յորքում կայացել է CDFA նորաձեւության մրցանակաբաշխությունը, որը համախմբել է շոու բիզնեսի աստղերին եւ նորաձեւության ոլորտի ներկայացուցիչներին։ Նրանց թվում են եղել՝ Բլեյք Լայվլին, Քայլի Ջեները, Քեթի Հոլմսը, Փերիս և Նիկի Հիլթոնները, Սիարան, Վերա Վանգը, Նիկոլ Ռիչին, Մարկ Ջեյքոբսը, Թեյլոր Հիլը, Վինի Հարլոուն, Լաքի Բլյուն և Նարա Սմիթը, «Աշակերտ. Թրամփի վերելքը» ֆիլմի աստղ Սեբաստիան Սթենը, Կոկո Ռոշան և ուրիշներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2024 թ․

 

01.10.2024
Այս ամիս Կենդանակերպը լուրջ ճնշման տակ է նահանջող Նեպտունի, Ուրանի և Սատուրնի կողմից: Եվ, ի տարբերություն փոքրիկ չարաճճի Մերկուրիի, այս հսկաները կարող են լրջորեն փչացնել ձեր կյանքը: Ո՞վ է կանգնած սպառնալիքի առաջ և ո՞ւմ բախտը կբերի, կարդացե՛ք մեր հորոսկոպում։

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.10.2024
Դիտվել է 844 անգամ
25.10.2024
Դիտվել է 552 անգամ
26.10.2024
Դիտվել է 453 անգամ
29.10.2024
Դիտվել է 289 անգամ
30.10.2024
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster