Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Իրավունք ունեմ ընտանիք ունենալու. ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

15.03.2012

LN-ի հյուրասրահում է դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:

-Գարունը սովորաբար մեծ սպասումներով է գալիս: Քեզ համար այն ինչպե՞ս է սկսվել, սպասու՞մ էիր:

-Ես գարունը շատ եմ սիրում: Մարտի մեկը ինձ համար յուրահատուկ օր է' իմ քույրիկ Էդիտայի ծննդյան տոնը, ով մայրիկիս մահվանից հետո ինձ համար շատ մեծ դեր ունի: Գարունը Նոր տարի չէ, որ սպասելիքներ ունենաս: Գարունը նոր կյանքի սկզբի պես մի բան է, ու սպասելիքներ ունենաս թե չէ, միշտ իր հետ բերում է թե՛ լավը, թե՛ վատը, թե՛ տարբեր էմոցիոնալ վայրիվերումներ: Բայց որ ասեմ' հատուկ բանի էի սպասում, այդպես չէ:

-Եթե այս պահին ինչ-որ անհավատալի բան կարողանայիր անել, ի՞նչ կլիներ դա:

-Իմ բոլոր մտածածները թերևս անհավատալի են, և հավատալի են դառնում այն ժամանակ, երբ իրականանում են: Եթե ես մի բան ցանկանում եմ, դա լինում է:

- Դու լավ օրիակ ես, թե ինչպես կինը կարող է լինել միշտ գեղեցիկ, ներկայանալի, ցանկալի… Դա շա՞տ ջանք է պահանջում քեզնից: Այս առումով ի՞նչ խորհուրդ կտաս կանանց, աղջիկներին:

- Ինձ թվում է' մարդը չի ձգտում անել առավել, կամ կա այդպիսին, կամ ոչ: Ամբողջ հարցն այն է, թե դու ինչպես ես քեզ զգում, ներկայացնում: Ես իմ խնամված լինելու փաստը հիմնավորում եմ այսպես. ես ուզում եմ տեսնել խնամված, գեղեցիկ, բարեկեցիկ, ժպտադեմ և լավատես հասարակություն: Ու ինքս, լինելով հասարակության մի մասնիկ, փորձում եմ լինել կրողը այդ գաղափարախոսության: Հայ կնոջ հմայքն անսպառ է: Բայց հաճախ հմայքը նույնացնում են դատարկության հետ: Դա այդպես չէ. որքան կինը լեցուն է, այնքան հմայքը շատ է, իսկ հմայք ունենալու համար, պետք է, որ լինես ներքինից լեցուն: Այն, ինչը ես սովորում եմ «հայ կին» երևույթից,  կյանքը զգալ և լիաթոք ապրելն է:

- Հաճախ մեջբերում ես հայտնի մարդկանց խոսքերից: Մեկ ցիտատ կասե՞ս, որ կբնորոշի Նազենի Հովհաննիսյանին:

- Դեռևս ուսանողական տարիներից Գարեգին Նժդեհի խոսքերից կոմպոզիցա էի կազմել, որը հետագայում դարձավ ներկայացում: Այնտեղ ասվում էր. «Այն ինչ կարող ես անել այսօր, մի թող վաղվան, այլապես կասկածելի է դառնում հաղթանակդ»: Սա ինձ բնորոշ ցիտատ է:

- Սեփական կենսակերպի, աշխատանքի համար ստանդարտներ ընտրելիս ինչով ես առաջնորդվում: Շատերը տեսնում են նաեւ դրսում' միջազգային հարթակներում դրսեւորվելու քո հնարավորությունները, ինքդ այդպես կարծու՞մ ես:

-Ինչ վերաբերում է ֆիլմի' իմ մարմնավորած կերպարներին, դրանք իրականում ստանդարտ չեն: Իսկ հեռուստատեսային կերպարները բխում են իմ էությունից, իմ ներսից, իմ գիտելիքներից' շատ կամ քիչ, անգամ բոլոր թերություններով հանդերձ ունեն յուրահատկություն' դրանք իմ ստեղծածներն են, իմն են, որևէ մեկից փոխառված չեն, ինչ-որ մեկի խորհրդով սարքված չեն: Գուցե և թերի է այն պատճառով, որ ուղղորդող ձեռքեր չկան, որ խմբագրեն: Ցավոք սրտի, մեզ նման էթնիկ մտածողություն ունեցող երկրներում ապրող մարդկանց համար շատ դժվար է դրսում իրենց գտնելը, ինձ էլ' այդ թվում: Պետք է երևի այնտեղ ապրես, որ կարողանաս ինտեգրվել նրանց « շուկա»: Բացի այդ ես ամեն ինչով կապված եմ, կառչած եմ իմ երկրին: Աստված չանի, որ մի օր հուսահատվեմ, բայց ես դեռ այստեղ անելու շատ բան ունեմ, ուզում եմ ինքս ինձ հաղթահարել, գրավել նոր աստիճան, ի վերջո' գործել:

- Ասում են' նույնիսկ այն, թե տանը որերորդ երեխան ես, հոգեբանություն է թելադրում… Նման բան զգացե՞լ ես' լինելով ձեր տանը ամենափոքրը:

- Ես ունեմ մի տեսություն, ըստ որի' տան փոքրերը շատ տարբեր են, նաև ավելի տոկուն, ավելի ճկուն, դիմացկուն: Երրորդը լինելով' քեզ ինչ-որ տեղ ակամայից շատ ավելի է տրվում ազատություն: Մի քիչ գուցե հոգնում են ծնողներդ, ինչ-որ տեղ ավելի հանգիստ են նայում,այդքան չեն դողում, չեն վախենում, քեզ հետ մեծանում, փոխում են իրենց հայեցողությունը: Այս պարագայում ոչ միայն դու ձևավորում ես ինքդ քեզ, այլ նաև քո ընտանիքի էվոլուցիան: Դա է պատճառը, որ մեծ երեխաները ավելի դժվար են ուղի հարթում, քան փոքրերը:

- Տանը աշխատանքի բաժանում անու՞մ էիք:

- Երեքս հավասարապես անում էինք, իսկ ճնշում էր իմ միջնեկ քույրը (ծիծաղում է-LN) ու ինձ գործեր անել էր տալիս . դրա համար շատ շնորհակալ եմ նրան: Փոքրերին հոգ տանելը չի նշանակում նրանց դարձնել անկարող: Տան փոքր լինելով' ինձ երես չեն տվել: Մեր ընտանիքը այնքան առողջ էր, որ լինելով տան փոքրը, ես համարվել եմ տան լիարժեք անդամ:

-Ինչպե՞ս կայացրեցիր դերասանուհի դառնալու որոշումդ: Ընտանիքում բողոքներ չեղա՞ն:

- Շատ պատահական էր որոշումը: Սկզբունքը մեկն էր' գնալ այնպիսի բուհ, որտեղ ես չեմ հոգնի: Մինչ այդ փորձել եմ գծանկարչությունից մինչև երաժշտություն, ուզում էի դաշնակահար դառնալ: Եվ հասկացա, որ արվեստի' ինձ հետաքրքրող բոլոր ճյուղերը միավորվում են թատերական արվեստում: Իմ մորեղբոր աղջկա' Տաթև Բլեյանի հորդորով ընդունվեցի: Նախապայմանները ստիպեցին. այլ բուհերի դեպքում, մանավանդ վճարովի տարբերակով, չէի կարող սովորել:

- Քեզ դուր եկա՞վ առաջին գործնական ծանոթությունը այդ' դերասանական աշխարհի հետ: Հենց ա՞յն էր, ինչ պատկերացնում էիր:

- Ես երբևիցե չեմ երազել դառնալ դերասանուհի, ես պարզապես ընդունվել եմ թատերական ինստիտուտ: Չեմ երազել խաղալ արքայադստեր դեր, ինչպես երազողներն են անում: Իմ ընդունվելու պահից ես ստեղծագործել եմ, տքնել եմ, այն ժամանակ գիշերվա մեկից շուտ տուն չէինք գնում, իսկ հիմա ունեմ ուսանողներ, ովքեր ժամը վեցին ուզում են տուն գնալ: Խնդիրը ուշ ժամը չէ, այլ ցանկությունը:

-Քո մարմնավորած կերպարները թարմություն մտցրեցին վերջին տարիների հայկական կինեմատոգրաֆիայում, սիրվեցին, բայց հնչած քննադատություններից մեկն այն էր, որ դրանք նման են իրար. բոլոր կերպարներում գերիշխողը Նազենի Հովհաննիսյանի կերպարն է: Ասենք «Սպանված Աղավնի»-ն  կամ «Ոչինչ չի մնա»-ն… Դու՞ ես նման քո կերպարներին, թե՞  նրանց ես նմանեցնում քեզ...

- Անշուշտ, պիտի նման լիներ ինձ, որովհետև ես եմ խաղում, չէր կարող ուրիշին նման լինել: Եթե Մոնիկա Բելուչին ինչ-որ կերպար է կերտում, միևնույն է, նա Մոնիկա Բելուչին է, նա ուրիշ մարդ չի դառնում: Իսկ իրականում իմ մարմնավորած կերպարները ընդհանրապես նման չեն ինձ, որևէ առնչություն չունեն: Այն քայլերը, որ անում էր իմ կերպար Սառան, ես երբեք չէի անի: Եթե ես տրվեի իմ սիրած տղամարդուն, հետո չէի զղջա: Այստեղ մնում էր ինձնից իմ արտահայտչաձևը, ձայնը, ձայնի տեմբրը, արտաքինը և մազերիս երկարությունը:

-«Սպանված Աղավնի»-ում  շատ էմոցիոնալ երգում ես «Կարմիր վարդը».  ռոմանսը իրո՞ք սիրում  ես, որ այդպիսին ստացվեց, թե ուղղակի դերասանական վարպետությանդ արդյունքն էր:


-Այդ երգը «Սպանված աղավնի»-ում  լոկ երգ չէր, գլխավոր թեմատիկան էր, որը խոսում էր կորցրած ու ցավոտ սիրո մասին: Այդ խոսքերը օգնում էին Սառային արտահայտելու այն տաքնված ու խոցի պես ցավեցնող սերը, որը նրա մեջ պարփակված էր: Ես այդ ռոմանսը շատ եմ սիրում: Այն կտավը, որ ֆիլմում նկարում էի, ամբողջական դարձավ այդ ռոմանսով: Դա վերջին գույնն էր, վերջին վրձնահարվածն էր, որը շատ էր պակասում թե՛ ֆիլմին, թե՛ իմ կերպարին:

- Ի՞նչ է քեզ համար կանացի երջանկությունը: Ո՞րն է քո երջանկության մեխանիկան:

-Ես ընդհանրապես օրիգինալ չեմ այս հարցում: Իմ երջանկության մեխանիկան կա ու եղել է իմ ընտանիքը: Վերջերս ցավալիորեն իմ մեջ հայտնաբերեցի մի մեծ թուլություն' իմ մայրն էր, ում մահից հետո մի պահ ինձ մոտ կորել էր ստեղծագործելու ցանկությունը: Հետո ինքդ քեզ հավաքում ես ու հասկանում, որ նախ' չունես այլընտրանք, հետո' գուցե մայրդ քեզ վերևից նայում է ու հպարտանում: Հիմա իմ երջանկությունը իմ հայրն է, իմ քույրերն են իրենց երեխաներով, իմ շատ հարազատ ու թանկ ընկերներն են, Երևանն է, որ ես շատ եմ սիրում, իմ աշխատանքն է, թատրոնը, իմ տունն է, որ կահավորել եմ այնպես, որ ինձ հաճելի լինի: Կյանքում երջանիկ լինելու համար հատուկ առիթ պետք չէ. դու կամ երջանիկ ես կամ' ոչ: Մենք այնքան երկար ենք փնտրում պատճառահետևանքային կապ, թե ինչու ենք երջանիկ կամ դժբախտ: Ռուսական արտահայտություն կա' «Ուզում ես լինել երջանիկ, եղիր»:

-  Կարծում ես, որ երջանկությունը մի պա՞հ է:

- Անշուշտ, երջանկությունը չի կարող լինել հարատև, բայց երջանկության պահերը կարող են լինել շատ, և նրանց հանրագումարով ես որոշում երջանկությանդ աստիճանը:

- Այս տարի բուռն քննարկվում է քո ամուսնության հարցը: Դու էլ չես թաքցնում քո տարիքը: Անակնկալ կլինի՞:

-Հա, ինչ-որ շատ են քննարկում (ծիծաղում է-LN) : Այդ հարցը ինձ չպիտի տայիք: Դա Աստծուց է կախված: Անձնական կյանքը բիզնես պլան չէ, որ որոշես, չնայած շատ կանայք կան, որ հենց այդպես էլ անում են: Որոշում են, որ այս տարի պիտի ամուսնան: Քանի որ խոսքն ու միտքն էլ մարմին ստանալու հատկություն ունեն, գուցե ինձ մոտ էլ այդպես լինի, երբ ես հստակ որոշեմ, թե ինչ եմ ուզում: Իմ կարծիքով, քիչ թե շատ ձևավորվել, հասունացել եմ և իրավունք ունեմ ընտանիք ունենալու:

- Այդքան սպասված ընտրյալդ ինչպիսի՞ն պիտի լինի: Ի՞նչ հատկանիշներ կան, որ միանշանակ բացառում ես կամ ընդհակառակը:

- Մարդկային, կամային, ստեղծող, ահա և վերջ:

- Քեզ համար աշխարհում ամենաթանկ մարդը ո՞վ է:

- Իմ մայրը:

- Եթե հնարավորություն ունենայիր ամեն ինչ նոր, մաքուր էջից սկսել, ինչի՞ց կսկսեիր, ինչ կփոխեիր:

- Հետաքրքրության համար կուզեի ծնվել ուրիշ երկրում: Կուզեի հասկանալ' աշխարհն այնպիսի՞ն է, ինչպիսին ես տեսնում եմ հայի աչքերով: Մենք, այդքան փոքր ազգ լինելով, շատ ավելի լայն ենք ընկալում աշխարհը, և անգամ մեր նեղ հայեցողությամբ այնքան տեղ ենք հասցնում գնալ, տեսնել ու խորանալ:

- Ընտանիքի քո իդեալը, եթե այդպիսին ստեղծել ես քեզ համար:

- Դա այն ինստիտուտն է, որը մինչեւ չընդունվես, չես հասկանա, թե ինչպես լավ  »գնահատական ստանաս»: Մինչև չունենաս քո ընտանիքը, թեորեապես ինչքան էլ հազար ու մի բան մտածես, դրանք գործող չեն, քանի դեռ դու քո լոկալ ընտանիքում չես օգտագործում:

- Նազենի, ի՞նչ է սերը քեզ համար:

-Սերը այն երևույթն է, որ քեզ ամեն առավոտ դրդում է արթնանալ և գիտակցել' ինչ լավ է, որ աշխարհը կա ու դու կաս այդ աշխարհում որպես մի փոքրիկ մասնիկ: Սերը ամեն ինչի շարժիչ ուժն է: Եթե կա մի մարդ արարած, որի ք համար սերը կարևորություն չունի, ապա նա արդեն դիակ է: Սերը հենց կյանքն է:

-Երբ բարկացած ես ինչ-որ բանի վրա, ի՞նչը քեզ կօգնի հաղթահարել զայրույթը:

- Իմ բարկությունը կարողանում եմ զսպել, ցավոք սրտի, միայն ես: Եվ Աստված չանի, որ ինչ-որ մեկը լինի իմ բարկության առարկան: Ես ունեմ որոշակի ժեստեր, երբ  շնչում եմ այնպես, որ հանգստացնեմ ինքս ինձ, որովհետև ես էլ եմ մեկ-մեկ վախենում իմ բարկության փոթորկից: 

- Խանութներ գնալ, գնումներ անել սիրու՞մ ես:

-Ես շատ եմ սիրում գնումներ անել, բայց ամենից շատ սիրում եմ գնալ շինանյութի խանութներ (ծիծաղում է-LN), որովհետև ինձ դուր է գալիս շինարարությունը, ճարտարապետությունը: Եթե երկրորդ մասնագիտություն ընտրեի, ապա ինտերիերի դիզայնի ոլորտում կլիներ:

-Իսկ հագուստի խանութնե՞ր: Կա ՞ հատուկ գույն ու զգեստ, որից չես կարողանում հրաժարվել:

-Նախընտրած գույներ առաջ ունեի: Կարմիրն էր շատ ակտիվ, տարիներ առաջ իմ զգեստապահարանում սև զգեստ չկար, իսկ հիմա համարյա թե գերիշխում են: Ես սիրում եմ կրել եզակի հագուստ, չնայած հնարավոր չէ ամբողջովին: Գնումներ կատարում եմ հիմնականում արտասահմանից, գնում եմ մեծ, դատարկ ճամպրուկներով ու գալիս լցված: Այստեղից չեմ կարողանում գնումներ անել և՛ ժամանակի սղության պատճառով, և՛ մեզ մոտ բավական թանկ հաճույք է:

- Քո կերպարը, արտաքին տեսքը տիպական են ընկալվում, նույնիսկ հայտվում են «նազենիական արտաքինով »աղջիկներ: Եթե այսօր շատերը գնում են կերպարային փոփոխությունների ճանապարհով, դու կարծես ընտրել ես կերպարը խորացնելու ուղին… Ճի՞շտ եմ հասկանում:

-Ես այնքան հաճախ եմ փոխում իմ կերպարը, որ մարդիկ այլևս չեն նկատում: Ես մի վտանգավոր քայլի գնացի' իմ ամեն հաղորդման ժամանակ ներկայացա նոր կերպարով: Սովորեցրի հանդիսատեսին, ու նրանց թվում է, թե ոչինչ չի փոխվում:

- Քո արտաքինի ամենից շատ աչքի ընկնող դետալներից մեկը շատ գեղեցիկ, երկար վարսերն են: Դժվա՞ր է դրանք խնամելը: Երբեւէ կարճ սանրվածք ունենալու ցանկություն չի՞ առաջացել:

-Ես մանկուց եղել եմ երկար մազերով, դրանք իմ մարմնի մի մասն են: Երկար մազերը խնամել շատ ավելի հեշտ է, քան կարճը, որը պահանջում է ամենօրյա խնամք: Երկար մազերը քեզ հնարավորություն են տալիս ստանալ ամենատարբեր սանրվածքներ' հյուսք անել, գանգրացնել և այլն:

-Կանանց նվիրված մեկամսյակ է, ի՞նչ ակնկալիքներ ունես:

- Ես պարտադրված տոների կողմնակից չեմ, չնայած շատ լավ է, որ կան մեզ նվիրված տոներ: Հետաքրքիր տենդենց է, որ կանայք են սկսել իրար շնորհավորել: Հարց է առաջանում, թե որտեղ են տղամարդիկ: Ես կյանքից ակնկալիքներ չունեմ, ես ինքնս եմ կերտում այն և ստեղծում այնպիսին, ինչպիսին ես կցանկանայի տեսնել:

Հարցազրույցը' Հասմիկ Մելիքսեթյանի

 

Դիտվել է 20222 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ֆրուչելլա․ յուրահատուկ բաղադրատումս, առանձնահատուկ համ

20.06.2024
Հայկական ավանդական սուջուխին ու ալանիին մեր օրերում հայտնվում են արժանի մրցակիցներ, որոնք թե իրենց համային առանձնահատկություններով, թե օգտագործման հարմարավետությամբ սիրվում ու լայն սպառում են գտնում սպառողների շրջանում։

Քամելեոն ակնոցների օգտակարությունը տեսողության համար

21.05.2024
Պայծառ արևոտ օրը կարող է ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն պատճառել վատ տեսողությամբ կամ լույսի նկատմամբ հատկապես զգայուն մարդկանց։

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-07-2024 09:51
Տղամարդիկ ավելի մեծ սթրես են առաջացնում կանանց մոտ, քան երեխաները։ Մայրերի 46 տոկոսի համար զուգընկերները սթրեսի ավելի լուջ աղբյուր են, քան երեխաները։ Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ մայրերն ամենից շատ տառապում են ժամանակի պակասից. զուգընկեր ունեցող մայրերի երեք քառորդը տեղեկացրել է, որ նրանք կատարում են ծնողական եւ ընտանեկան պարտականությունների մեծ մասը։
16-07-2024 09:49
Ճապոնիայի Յամագատա պրեֆեկտուրայի ժողովը բանաձև է ընդունել, որը «ֆիզիկական և մտավոր առողջությունն ամրապնդելու նպատակով» բնակիչներին խրախուսում է օրական առնվազն մեկ անգամ ծիծաղել:
16-07-2024 07:27
People հրատարակության ինսայդերներից մեկը մանրամասներ է պատմել 61-ամյա դերասան Ջոնի Դեփի և 29-ամյա ռուս մոդել Յուլիա Վլասովայի սիրավեպի մասին, ում ցանցում «Էմբեր Հերդի կրկնօրինակն» են անվանում։ Հանգստյան օրերին նրանց հարաբերությունների մասին սկսեցին խոսել այն բանից հետո, երբ «Կարիբյան ծովի ծովահենների» աստղը հանրության մեջ հայտնվել է իր նոր ընկերուհու հետ: Ըստ լուրերի՝ նրանք հանդիպում են մոտ երկու տարի։
16-07-2024 02:46
Reflex խմբի նախկին մենակատար Ժենյա Մալախովան հայտարարել է ուրախալի իրադարձության մասին՝ նա երկրորդ անգամ մայրացել է։ Աստղը փոքրիկի ծննդյան մասին անմիջապես չի հայտնել, այլ միայն մի քանի օր անց։
16-07-2024 02:34
Քննադատության ալիքը հանկարծակի փլվեց երգչուհի Շակիրայի վրա, ով ելույթ ունեցավ Մայամիի «Հարդ ռոք» մարզադաշտում՝ Ամերիկայի գավաթի 2024 թվականի եզրափակիչ խաղի ընդմիջման ժամանակ։ Երգչուհու ելույթի պատճառով ընդմիջումը երկարաձգվեց մինչև 25 րոպե՝ ավանդական 15–ի փոխարեն, ինչը շատերին դուր չեկավ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2024 թ․

02.07.2024
Աստղագուշակները գիտեն, որ այս լիալուսնի ազդեցությունը բոլոր Կենդանակերպի նշանների ճակատագրի վրա բավականին ուժեղ է։ Անձնական կյանքում ամեն ինչ կխառնվի և կսկսվեն լիակատար վայրիվերումներ։ 

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.07.2024
Դիտվել է 359 անգամ
10.07.2024
Դիտվել է 343 անգամ
11.07.2024
Դիտվել է 224 անգամ
16.07.2024
Դիտվել է 69 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster