Հաճախ ենք տեսնում օրինակներ, երբ մեր շրջապատի մարդիկ, սկսելով ինչ-որ հարաբերություններ, անճանաչելիորեն փոխվում են' կորցնելով իրենց անհատականությունը: Սկսվում է կիրառվել «մենքը», իսկ որոշ կանայք էլ մինչև կյանքի վերջ ընկերուհիներին հունից հանում են' կիրառելով այդ դերանունը, իրենք իրենց մասին բացարձակ մոռանալով:Մի կողմից «մենք», «մեզ» դերանունների կիրառումը խոսում է երջանիկ ու ամուր փոխհարաբերությունների մասին, մյուս կողմից շատ կայանք անգամ սթրեսի մեջ են հայտնվում' կորցնելով սեփական եսը: ՈւստիLadynews.am-ը կօգնի Ձեզ, որպեսզի խուսափեք և´ ընկերների բողոքներից, և´ սեփական անհատականությունը կորցնելու վտանգից:
Մի մոռացեք ընկերներին:
Ընկերությունը չպետք է ավարտվի միայն նրա համար, որ Դուք զուգընկեր ունենք: Ընկերների հետ հանդիպումը, թեկուզ ամիսը մեկ անգամ, դրական կանդրադառնա Ձեզ վրա:
Միշտ ինքներդ Ձեզ համար ժամանակ գտեք:
Շատ կանանց ժամանակը բավարարում է ընտանիքի, երեխաների, տան համար, բայց իրենք իրենցով զբաղվելու համար ժամանակ չեն գտնում: Ի վերջո, ժամանակը, որ կանցկացնեք ինքներդ Ձեզ հետ' միայնակ, շատ կարևոր է: Սիրելի կանայք, օրվա մեջ գոնե 30 րոպե տրամադրեք Ձեզ:
Կազմակերպեք ընդհանուր հանդիպում:
Պարզապես հիասքանչ կլինի, եթե Ձեր ընկերուհիները կարողանան ընդհանուր լեզու գտնել Ձեր զուգընկերոջ կամ ամուսնու ընկերների հետ: Այդպես Դուք կկարողանաք կազմակերպել ընդհանուր հավաքույթներ և միասին հետաքրքիր ժամանակ անցկացնել:
Ինքներդ Ձեզ նամակ գրեք:
Վերցրեք թուղթ ու գրիչ և գրեք Ձեր անձնական նպատակների մասին: Պետք չէ այնտեղ նշել ապագա ամուսնու և երեխաների մասին: Մտածեք' ինչ կուզեիք ինքներդ Ձեզ համար, մի քանի րոպեով դարձեք էգոիստ. դա Ձեզ օգուտ կտա:
Ունեցեք անձնական հոբբի:
Գնացեք յոգայի, հաճախեք կարաոկե: Կարևորը' այն, ինչ կանեք Ձեզ հաճույք պատճառի և լինի միայն Ձեր հոբբին: Ձեր զուգընկերը դրանից չի նեղվի, այդպես հաճելի կլինի երկուսիդ էլ:
21-09-2026 07:56 Ռայան Մերֆին վարպետորեն կենդանացնում է սերիական մարդասպանների ամենասարսափելի պատմությունները: Նրա «Հրեշ» անթոլոգիական սերիալի առաջին երեք եթերաշրջանները մանրամասնորեն ներկայացնում են Ջեֆրի Դամերի, Մենենդեզ եղբայրների և Էդ Գեյնի կյանքն ու հանցագործությունները: Յուրաքանչյուր մաս արժանացել է քննադատների հիացմունքին և առաջադրվել հեղինակավոր մրցանակների: Առաջին եթերաշրջանում իր դերի համար Էվան Փիթերսը ստացել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների անվանակարգեր: Առաջին եթերաշրջանում կին մարդասպանի բացահայտման ամիսներ տևած սպասումից հետո, «Հրեշներ» սերիալի չորրորդ մասը պատմում է Լիզի Բորդենի մասին, ով 19-րդ դարի վերջին իր հոր և խորթ մոր սպանության գլխավոր կասկածյալն էր։
21-09-2026 06:59 Լոու Ռոուչի աստղերով լի «հավաքածուին», կարծես, նոր բարձրակարգ անուն է ավելացրել։ Ոճաբանը, որը տարիներ շարունակ պատասխանատու է եղել Զենդայայի ամենաքննարկվող կերպարների համար, այժմ աշխատում է Քիմ Քարդաշյանի հետ։ Նրանց համագործակցությունը սկսվել է նորաձևության ոլորտի առաջատարներից մեկի հետ. Լոս Անջելեսում Լուկասի պատմողական արվեստի թանգարանի բացման հանդիսավոր միջոցառման համար Ռոուչը Քիմի համար ընտրել է 2004 թվականի Yves Saint Laurent-ի վինտաժային զգեստ՝ Թոմ Ֆորդի դարաշրջանից։
15-09-2026 09:07 Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 78-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հաղթողը «Փիթ» ֆիլմն էր, որը գլխավորում էր անվանակարգերի ցանկը՝ 25 անվանակարգով և, ի վերջո, հաղթեց «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Նոա Ուայլը, ինչպես և սպասվում էր, հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Կատակերգության անվանակարգում «Այրիների ծոց»-ը իսկական առաջընթաց գրանցեց՝ տուն տանելով գլխավոր մրցանակը և մի շարք մրցանակներ, մինչդեռ Ռեա Սիհորնը վերջապես հաղթեց իր առաջին «Էմմին»՝ «Շատերից մեկը»-ի համար: Հեռուստատեսային ծանրքաշայինները նույնպես մասնակցեցին. Ջին Սմարթը կրկին հաղթեց «Խորամանկություններ»-ի համար, իսկ Մեթյու Ռիսը ստացավ երկու դերասանական մրցանակ:
15-09-2026 08:27 Աշխարհի միլիոնավոր մարդիկ վեց երկար տարիներ սպասել էին այս պահին, և այն վերջապես եկավ։ Տասնամյակի ամենամեծ վերադարձը, որը մինչև վերջերս քչերը կարող էին հնարավոր համարել երգչուհի Սելին Դիոնի ծանր հիվանդության պատճառով, պաշտոնապես տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 12-ին Փարիզի «Պլենիտյուդ Արենան» ցնցվեց 35,000 հանդիսատեսի աղմուկից։ Սելին Դիոնը վերադարձավ։ Եվ նա դա արեց այնպես, ինչպես միայն ինքը գիտի՝ բարձր, տպավորիչ և առանց բեք թրեքի։
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները: