Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Այս կյանքում պետք է պայքարել քո տեղի համար. ՇԱԿԻՐԱ

15.03.2012

Երբ հանրաճանաչությունը թակեց իմ դուռը, ես բացարձակ չզարմացա: Ես իսկապես սպասում էի նրան, կարծես մենք պայմանավորվել էինք հանդիպել: Թերևս այդ պատճառով է, որ ֆոտոխցիկների փայլը չի կուրացրել ինձ և հայտնիության փայլը չի խամրեցրել ինձ:

Նրա անունն իսկ հուշում է դրական էներգիայի և լուսավոր ապագայի մասին: «Շակիրա» հնդկերենից թարգմանաբար նշանակում է «լույսի տիրուհի»: Շակիրա Իզաբել Մեբարակ Ռիպոլի մանկությունն անցել է Կոլումբիայի Բարանկիլ քաղաքում, որտեղ նա ծնվել է: Հարազատները պատմում են՝ Շակիրան դեռ 18 ամսական էր, երբ արդեն գիտեր մայրենի այբուբենը: Երեք տարեկանում նա կարողանում էր կարդալ և գրել, չորսում բավական լավ պարում էր, իսկ 5-ում արդեն գրում էր բանաստեղծություններ: Այս ամենի վրա մեծ է եղել նրա ընտանիքի ազդեցությունը:

«Ես մեծացել եմ համերաշխ ու սիրառատ ընտանիքում: Մեր ընտանիքում միշտ ստեղծագործական մթնոլորտ է տիրել: Դժվար թե այդպիսի պայմաններում ես անտաղանդ մեծանայի» : Այսպիսի ընդունակությունների շնորհիվ նրան չորս տարեկանում ընդունեցին դպրոց, որի համար նա մի քանի քննություն-թեստեր անցավ: Մասնագետները Շակիրային համարեցին հրաշամանուկ: Սկզբնական շրջանում ծնողները չէին կարողանում գուշակել, թե Շակիրայի տաղանդը հատկապես որ ուղղությամբ է զարգացած. նա հոյակապ նկարում էր, չտեսնված պարում և նույնիսկ լավ ստեղծագործում:

Միայն ութ տարեկանում ծնողները նրա մեջ տեսան երգչուհու տաղանդը: Այդ տարիքում նա գրեց «Tus gafas oscuras» («Քո մուգ ակնոցը») երգը :

Բացի տաղանդավոր լինելուց, Շակիրան նաև շատ գեղեցիկ էր: Նա հաղթեց «Ատլանտիկայի փոքրիկ» մրցույթում: Սակայն շնորհալիությունը, բացառիկ գեղեցկությունն ու կարողությունները ոչ մի կերպ չէին խանգարում նրա անհոգ մանկությանը: Նա խաղում էր հարևան տղաների հետ «Ոստիկաններ և գողեր» խաղը և միշտ ղեկավարի դերում էր: «Այդ տղամարդկային  խաղերի մեջ էլ ձևավորվեց լիդերի, հաղթողի իմ բնավորությունը»:

Երբ Շակիրան 13 տարեկան էր, տեղի լրագրողներից մեկը ծանոթացրեց նրան SONY MUSIC ընկերության սեփականատերերից մեկի հետ: Այս ծանոթությունը շրջադարձային էր դեռահաս տաղանդի համար: Նրան անմիջապես առաջարկեց համագործակցություն, և սկսվեցին աշխատանքները Շակիրայի առաջին՝ «Մագիա» ալբոմի վրա: Չնայած Շակիրայի ձայնային տվյալներին' նրան ոչ մի կերպ չէին ներառում դպրոցի երգչախմբում: Ուսուցիչնեչից մեկը կարծում էր, որ նրա երգը նման է «այծի մկկոցի»: Այս արտահայտությունը մեծ ազդեցություն էր թողել Շակիրայի վրա, չնայած նա արդեն իսկ ձայնագրում էր առաջին ալբոմը: «Ալբոմը ես ինքս եմ տարածել: Այո՛,այո՛, մի՛ զարմացեք, ես չեմ կատակում: Ես գնում էի բոլոր ռադիոընկերությունները, առաջարկում էի մարդկանց լսել այն: Այդպիսով ալբոմս մեծ հաջողություն ունեցավ» :

Հենց այս տարիքում էլ' 13 տարեկանում, Շակիրայի կյանքում հայտնվեց առաջին սերը: Նրա հետ Շակիրան ապրում էր նույն բակում, որտեղ մանկական խաղերից սկսելով՝ Շակիրան և Օսկար անունով այդ տղան սկսեցին հետաքրքրվել միմյանցով: «Առաջին անգամ ես հենց նրան եմ պատմել հայտնի երգչուհի դառնալու իմ երազանքի մասին»: Նրանց հարաբերությունները գուցե և շատ լուրջ շարունակություն ունենային, եթե Շակիրան չորոշեր տեղափոխվել Բոգոտա' մայրաքաղաք: «Իմ հարազատ քաղաքում անհնար էր հասնել հաջողության և ես համոզեցի մայրիկիս տեղափոխվել մայրաքաղաք»:

Այստեղ երգչուհին իրականացրեց իր բոլոր երազանքները: Նա մեկը մյուսի ետևից թողարկեց ալբոմներ, որոնք այնքան արագ էին տարածվում, որ Շակիրան ինքն այս առիթով մի անգամ ասել է. «Ես ինձ անկրկնելի եմ զգում: Ես հիանում եմ ինձնով, երբ տեսնում եմ մարդկանց անվերջ սպասումները իմ նոր ալբոմներին: Դրանք իմ պատկերացրածից էլ արագ են տարածվում»:

Իր երաժշտական գործունեության 20 տարիների ընթացքում՝ 1991-2011 թթ., Շակիրան թողարկում է շուրջ 15 ալբոմներ, որոնց հաջողությունները Շակիրային համաշխարհային ճանաչում են բերում: «Ես հասկացա, որ երգն իմ տարերքն է: Նա իմ ընկերն է, առանց որի ես կյանք չունեմ: Այո՛,չունեմ»:

Հեռուստադիտողի համար այդքան ազատ ու անկաշկանդ աղջիկը իրականում շատ ամաչկոտ է: «Ես կարող եմ անկաշկանդ երգել բեմում, սեքսուալ պարել, բայց կյանքում ես շատ համեստ և ամաչկոտ եմ: Մի անգամ նույնիսկ հրաժարվել եմ նկարահանվել ֆիլմում, քանի որ տեսարաններից մեկում ես պետք է մերկ լինեի: Այդ պահին ես մտածեցի' իսկ ի՞նչ կլինի, եթե հայրս տեսնի այս տեսարանը»:


1995 թվականին Շակիրան նոր հարաբերություններ է սկսում «POLIGAMIA» ռոք խմբի նախկին անդամ Գուստավո Գորդիլյոյի հետ: Նրանց հարաբերությունները երկար չեն տևում' ընդամենը 5 ամիս: Երկուսն էլ աշխատանքի բերումով չէին կարողանում միմյանց ժամանակ տրամադրել: Այդ պատճառով էլ 5 ամիս անց զույգը բաժանվեց: Մինչ 2000 թվականը Շակիրայի կյանքում շատերն են էպիզոդիկ դերեր խաղում և հեռանում:

Շակիրայի դեռևս ամենաերկարատև սիրային հարաբերությունները տևել են 11 տարի: Շակիրան և Արգենտինայի նախկին նախագահի որդին' Անտոնիո դե լա Ռուան, այդպես էլ չամունացան, բայց 11 տարի շարունակ նրանք չէին իջնում լավագույն զույգ անվանակարգերից: Իսկ ծանոթացել էին նրանք ռեստորաններից մեկում' ընթրիքի ժամանակ: Շակիրան նկատել է հարևան սեղանի հմայիչ երիտասարդին, որն ընթրում էր ընկերների հետ: «Առաջին իսկ հայացքից, երբ տեսա Անտոնիոյին, մտածեցի. «Այս տղամարդը ստեղծված է ինձ համար, չնայած նա դրա մասին դեռ չգիտի: Նրա հետ հանդիպումը նման էր մեծ շահումի վիճակախաղում»:

Դեռ այդ ռեստորանում Շակիրան հասկացավ, որ Անտոնիոն իր' տղամարդու իդեալն է. «Մենք անընդմեջ հայացքներ էինք փոխանակում, բայց դա դեռ ամենը չէ: Այդ շաբաթ իմ շոուից հետո ինձ ներկայացրին Անտոնիոյին որպես իմ երկրպագու: Ես էլ համեստություն դրսևորեցի և չասացի, որ նա մեկ շաբաթ է, ինչ իմ մտքից դուրս չի գալիս»: Ծանոթությունից մեկ տարի հետո Անտոնիոն ամունության առաջարկ է անում Շակիրային: Ամուսնությունը չկայացավ, քանի որ Անտոնիոյի հայրը լուրջ խնդիրների մեջ էր: 2004 թվականին մեծ սկանդալ բարձրացավ' կապված երգչուհու ընկերոջ հետ: Tower Records արգենտինական խոշոր առևտրային ցանցը հրաժարվեց վաճառել Շակիրայի ալբոմներն իր ցանցի միջոցով: Հարցն այն էր, որ նրա Underneath Your Clothes երգի տեսահոլովակում մասնակցում էր Անտոնիոն: Ընկերությունը հայտարարել է, որ ակցիան ուղղված Անտոնիոյի, այլ ոչ թե Շակիրայի դեմ: Այս ամենը ոչ մի կերպ չխանգարեց երգչուհուն և իր ընկերոջը շարունակել գեղեցիկ սիրային հարաբերությունները: «11 տարվա ընթացքում մենք շատ ջերմ, բուռն սիրում էինք միմյանց… Դրանք մեր կյանքի ամենալավ տարիներն էին… 2010 թվականի օգոստոսին մեր համատեղ որոշմամբ բաժանվեցինք միմյանցից, սակայն շարունակում էինք աշխատել միասին' թաքցնելով իրականությունը»:



Երկար ժամանակ չանցավ, և Շակիրան գտավ ևս մեկ սրտակեր տղամարդու' իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեին: Երգչուհին ծանոթացավ Պիկեի հետ 2011 թվականի ամռանը' ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, որի բացումը կատարեց Շակիրան, իսկ իսպանացիները հաղթեցին: Զույգը չի սիրում հայտնվել ֆոտոխցիկների առաջ. «Մենք ուղղակի ուզում ենք սիրել, ապրել անհոգ ու չմտածել, թե երբ պապարացիները մեզ անհարմար դիրքով կբռնեցնեն»:

Շակիրան ընկերական հարաբերություններ ունի իր բոլոր նախկին ընկերների հետ: «Ինչո՞ւ հեռանալ միմյանցից, եթե մենք արդեն ճանաչում ենք իրար' թերություններով, առավելություններով հանդերձ: Կորցնել սիրած էակին դեռ չի նշանակում կորցնել լավ ընկերոջը»:

Շակիրան մի քանի անգամ ճանաչվել է ամենավատ հագնվող աստղերից, սակայն դա բացարձակ չի հուզում երգչուհուն: «Այո իմ պահարանը շատ սահմանափակ է: Ես կյանքի գեղեցկությունը շորի մեջ չէ, որ տեսնում եմ, ավելի բարձր արժեքներ կան, որոնք գեղեցկացնում են մարդուն…»:

Իսկ փոփոխություններ Շակիրան սիրում է: Նա հեշտությամբ սպիտակեցրեց սեւ մազերը, նույն հաջողությամբ վերադարձրեց նախկին գույնը: «Շատերը մտածում են, որ ես սպիտակեցրի մազերս, որպեսզի գրավեմ հյուսիսամերիկյան շուկան: Իրականում ինձ դուր էին գալիս իմ ժանգագույն մազերը, բայց ամեն անգամ, երբ ես լողում եմ լողավազանում, իմ շրջակայքի ջուրը դառնում էր վարդագույն: Դրանից ես ամաչում էի: Իսկ խուսափելու համար ես ամբողջովին բացացրի մազերիս գույնը»:

«Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ Շակիրան ճանաչվեց «Տարվա մարդ»: Նա ամենաերիտասարդ երգչուհին է, ով երբևէ ստացել է այդ տիտղոսը' ամենավարկանիշային մրցանակը լատինական երգարվեստում: «Իմ կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկն էր: Ես երջանիկ եմ, շոյված և հուզված»,-ասել է երգչուհին մրցանակաբաշխության ժամանակ: Մինչ այժմ Շակիրան արդեն 7 անգամ ստացել է Գրեմմի մրցանակ և երկու անգամ՝ Grammy Latino Awards:

«Շակիրայի տաղանդը յուրահատուկ է, անսովոր և տպավորիչ»,- այսպես է բնութագրում նրան նոբելյան մրցանակակիր գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը: «Երբեք և ոչ ոք, ինչ տարիքում էլ լինի, չի կարող երգել և պարել այնպես, ինչպես Շակիրան'զգացմունքային, անմեղ, կարծես տեղում ստեղծելով շարժումներ»,- ասում է Մարկեսը:

«Իմ հաջողությունը իմ նպատակասլացությունն է: Ես առաջ եմ շարժվում առանց հետադարձ հայացք գցելու անցած ուղու սխալներին: Ինչ ինձ հարկավոր է, ես սովորում եմ իմ սխալներից, բայց երբեք դրանցից չեմ կառչում, ես միայն առաջ եմ շարժվում…»:


«Ես միշտ հավատացել եմ, որ կանայք ունեն իրավունքներ և որ նրանք բավականին խելացի են, որպեսզի կաողանան պայքարել դրանց դրա համար: Կան նաև այնպիսիք, որոնք այնքան հիմար են, որ չեն անում դա»:


«Այս կյանքում պետք է պայքարել քո տեղի համար»:


«Պետք չէ, որ կանայք մտնեն խոհանոց, այլապես նրանք այնտեղից այլևս դուրս չեն գա»:


«Ես տնից դուրս չեմ գալիս առանց դիմահարդարան: Ես կին եմ, հասկանու՞մ եք…»:


«Ես քայլող հակադրություն եմ: Ես մեկուսացած և չկրկնվող աշխարհների էլեմենտների համադրություն եմ: Ես միաժամանակ երկրային եմ և երկնային: Ես չեմ պայքարում իմ դեմ: Ես ընդունում եմ իմ բոլոր հակասությունները»:


«Ես շատ եմ երազում: Երբ ես կատարում եմ իմ մի երազանքը, անմիջապես անցնում եմ մյուսի իրագործմանը: Դա իմ աբսուրդային բնույթն է»:

 

Նելլի Ղարիբյան

Դիտվել է 9018 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դիանան և Դոդին. արքայադստեր վերջին սիրավեպի անհայտ մանրամասները

23.09.2026
1997 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները պատմում են Ուելսի արքայադստեր անսպասելի քաջության մասին, որն իր վրա էր վերցրել գայթակղողի դերը։

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված էր ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1050 անգամ
20.10.2026
Դիտվել է 258 անգամ
21.10.2026
Դիտվել է 201 անգամ
22.10.2026
Դիտվել է 138 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster