Ի հեճուկս հանգամանքների
14.09.2013
Հոր մոտ գալիս է երիտասարդ աղջիկը և ասում.
-Հայրիկ, ես հոգնել եմ, իմ կյանքն այնքան ծանր է, այնքան դժվարություններ ու խնդիրներ ունեմ, ես անընդհար լողում եմ հոսանքին հակառակ, այլևս ուժ չունեմ…Ինչպե՞ս վարվեմ:
Հայրը պատասխանի փոխարեն կրակի վրա դնում է ջրով լի երեք միանման կաթսա, մեկի մեջ գազար գցում, մյուսում ձու դնում, իսկ երրորդից սուրճով բաժակի մեջ եռացրած ջուր լցնում:
-Ի՞նչ փոխվեց,-հարցրեց նա աղջկան:
-Ձուն և գազարը եփվեցին, իսկ սուրճի հատիկները լուծվեցին ջրում,-պատասխանեց դուստրը:
-Ոչ, աղջիկս, դա միայն իրերին մակերեսային հայացքով նայելու դեպքում: Տես՝ ամուր գազարը եռման ջրից դարձավ փափուկ և ճկվող: Փխրուն և ջրիկ ձուն ամրացավ: Արտաքնապես դրանք չփոխվեցին, պարզապես եռման ջրի անհարմար միջավայրի ազդեցությանբ փոխեցին իրենց բնույթը: Այդպես էլ մարդիկ. արտաքնապես ուժեղները կարող են ընկրկել ու թուլանալ այնտեղ, որտեղ նուրբն ու նվազը կարող է ամրանալ ու պնդանալ…
-Իսկ սո՞ւրճը,-հարցրեց աղջիկը:
-Այո: Դա ամենահետաքրքիրն է: Սուրճի հատիկներն ամբողջությամբ տարալուծվեցին եռման ջրի օտար միջավայրում և փոխեցին այն՝ եռացած ջուրը դարձնելով հրաշալի, բուրավետ ըմպելիքի: Կյանքում էլ է այդպես. կան առանձնահատուկ մարդիկ, ովքեր, չնայած հանգամանքների պարտադրանքին, չեն փոխվում, այլ ընդհակառակը, իրենք են փոխում հանգամանքները և դրանց հաղորդում ինչ-որ նոր, հրաշալի բնույթ՝ իրավիճակից քաղելով օգտակարն ու նոր իմացություն:
LADYNEWS.am Դիտվել է 9664 անգամ
Читать на русском
|