Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ինձ էլ սեր է պետք. Սկարլետ Յոհանսոն

04.09.2013

Ի տարբերություն շատ դերասանուհիների' այս աղջնակը լրիվ պատահական է հայտնվել դերասանական աշխարհում: Նրա «ծանոթությունն» այդ ոլորտի հետ եղել է լրիվ պատահական. հարազատներից ոչ մեկը կապ չի ունեցել ո´չ կինոյի, ո´չ թատրոնի հետ: Նրա մանկության երազանքն էր «դառնալ երգչուհի և սովորել լավ պարել»:

Ամերիկացի դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը ծնվել է 1984թ-ի նոյեմբերի 22-ին Նյու Յորքում: Հայրը արմատներով դանիացի է, աշխատել է շինարարական ոլորտում, իսկ մայրը զբաղվել է երեխաների' երկու տղաների և երկու աղջիկների դաստիարակությամբ: Ընտանիքի բարեկամներից մեկը Սկարլետի ծնողներին խորհուրդ է տալիս աղջիկներին տանել ինչ-ինչ ընտրակամ մրցույթների: Որոշելով փորձել նրանց ճակատագիրը' մայրը մրցույթների է տանում ոչ միայն աղջիկներին, այլ նաև բոլոր երեխաներին: Սկարլետն այդ ժամանակ ընդամենը 7 տարեկան էր: Փորփերից հետո պարզ է դառնում, որ ընտանիքի երեխաներից ամենաուժեղ տպավորությունը թողել է երեխաների ավագ որդին' Էդրիանը: Այդ փասը շատ է վրդովվեցնում Սկարլետին. Նա չի հաշտվում, որ եղբորն են նկատում և գնահատում ու հենց մրցութային գործակալությունում էլ տեսարան է սարքում:

600x580

Ինչ-որ առումով նաև նախանձից դրդված' Սկարլետը սկսում է մասնակցել տարբեր փորձադիտումների' առանց հաշվի առնելու' ինչ դերի համար է այն և ինչ է իրենից պահանջվում: Նրան նեցուկ է լինում մայրը' ամեն հարցում աղջկան աջակցելով և քաջալերելով, որպեսզի կարողա դառնալ դերասանուհի: Ամեն ինչ անում է, որ աղջիկն ընդունվի թատերական ինստիտուտ, որտեղ կարող էին ընդունվել միայն շնորհալի և տաղանդավոր երեխաները: Այստեղ սովորելով 8-ից մինչև 11 տարեկան' իր տաղանդի շնորհիվ սկսում է խաղալ ոչ մեծ դերեր հենց նույն ինստիտուտի թատերական բեմում. «Ահավոր վախենում եմ բեմից, բայց պետք է կարողանամ հաղթահարել վախս»:

600x580

Այդպես էլ եղավ…Կես տարի խաղալուց հետո, նրան տեղափոխում են մեծերի բաժին: Ի տարբերություն գովազդային հոլովակների, որոնք դերասանուհուն մի փոքր ավելի դժվարությամբ էին տրվում, ֆիլմում ամեն բան այլ կերպ ընթացավ: 1994թ-ին ստանում է կինոյում նկարահանվելու իր առաջին առաջարկը: Հենց այդ ժամանակվանից էլ սկսվում է նրա դերասանական կարիերան կինոյում: Չկարողանալով համատեղել նկարահանումներն ու ուսումնառությունը դպրոցում' տեղափոխվում է մասնավոր դպրոց, հետո էլ ընդհանրապես սկսում դասերը սովորել նկարահանման հրապարակում:

600x580

Շնորհիվ հերթական' «Գողերը» ֆիլմի, որտեղ Սկարլետը մարմնավորում է մանկատանը հայտնված 16-ամյա աղջնակի, դերասանուհուն սկսում են հատուկ ուշադրություն դարձնել: Դերասանուհին, խոսելով իր մարմնավորած կերպարների մասին, ասում է. «Իմ հերոսների սեքսուալությունն այնպիսին է, ինչպիսին լուսամփոփը մթության մեջ, այսինքն' ինքն իրենով լույս է տալիս»:

600x580

Սկարլետի ստեղծագործական կյանքն ընթանում է շատ հագեցած և բուռն, սակայն նրա իրական ու իրապես ի վերուստ տրված տաղանդը բացահայտում է Սոֆի Կոպոլին' «Դժվարությունների թարգմանություն» ֆիլմում: Տխուր ու մելամաղձոտ պատմությունը երկու միայնակ անձանց, ովքեր փորձում են իրար գտնել անծանոթ քաղաքում, դառնում է տարվա բացահայտում: Ֆիլմը «Ոսկե գլոբուսում» նոմինացված է լինում «լավագույն ֆիլմ», «լավագույն սցենար», «լավագույն դերասանական խաղ» անվանակարգերում: Իհարկե, առանց մրցանակի դերասանուհին չի մնում, Բրիտանական կինոակադեմիայի կողմից ճանաչվում է լավագույն դերասանուհի:

Այս հաջողություններն, իհարկե, սկիզբն են այն դերերի, որոնք գրավում ու տպավորություն են գործում հազարավորների վրա: Իր' դեռևս երիտասարդ հասկանին, Սկարլետն այսօր հոլիվուդյան ամենապահանջված, սիրված և տաղանդավոր դերասանուհիներից մեկն է:

600x580

Գեղեցկությունն այն է, երբ քո մեջ տեսնում են ամեն ինչ և միանգամից, իսկ սեքսուալությունը, երբ գեղեցիկ զգեստ հագնելով' ինքդ քեզ ասում ես' ես այս ինչ սեքսուալ եմ:

Ես շատ անկախ անձնավորություն եմ, կարող եմ ինքս իմ մասին հոգ տանել, բայց ինձ էլ է պետք սեր:

Մարդկանց մեջ ամենաշատը գնահատում եմ անկեղծությունն ու մաքրությունը, այնքան ազդեցիկ է, երբ կարողանում ես «նայել» մարդկանց հոգու մեջ, ինքս էլ փորձում եմ միշտ անկեղծ լինել:

Կյանքում ամենահրաշալի պահն այն է, երբ զգում ես, որ ուր որէ սիրահարվում ես մինչև ականջներիդ ծայրը:

Տանել չեմ կարողանում կալորիաներ հաշվելը, սննդակարգեր պահելը և մարզասրահ հաճախելը:

Երջանկություն է, երբ գիտես, թե ուր ուղղել խենթություններդ:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 8748 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Ֆրանսիական իշխանությունները հատուկ բացառություն արեցին. բանն այն է, որ Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված է ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Դենիզ Ռիչարդսը վերականգնել է իր 20-ամյա դեմքը. դերասանուհին ֆենոմենալ վիրահատությունից առաջ և հետո

25.03.2026
Աստղը որոշեց արմատապես երիտասարդանալ և առաջին անգամ ցուցադրել է գործընթացի ողջ ուղին։

Ճարտարապետական սինֆոնիա՝ հոբելյանական ցուցահանդեսում

04.03.2026
«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հայ մոդեռնիզմի ամենահաստատուն ու հետևողական ճարտարապետներից մեկի՝ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

Ինչպես են ապրում Հենսելի սիամական երկվորյակները այսօր՝ մայր դառնալուց հետո

04.02.2026
Աբբին և Բրիթանին 35 տարեկան են։ Չնայած իրենց յուրահատկությանը, քույրերն ապրում են լիարժեք կյանքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-06-2026 09:42
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
17-06-2026 09:40
Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակել է այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
17-06-2026 09:40
Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակել է այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
17-06-2026 09:37
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակչում «Նյու Յորք Նիքսի» հաղթանակից հետո Լոս Անջելեսում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ոստիկանները գնդակահարել են մի շան՝ տիրուհու տոնական ճիչերը շփոթելով հնարավոր պատահարի մասին ազդանշանի հետ, հաղորդում է NBC News-ը։
16-06-2026 10:50
Հեռուստահաղորդավարուհի և մոդել Թայրա Բենքսը դատական հայց է ներկայացրել Netflix-ի դեմ՝ հոսքային ծառայությանը մեղադրելով զրպարտության մեջ «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի շոուի մասին պատմող «Reality Check: Inside America's Next Top Model» վերնագրով վավերագրական ֆիլմի համար, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Թայրա Բենքսը հարցազրույց է տվել վավերագրական ֆիլմի համար, որը տևողությունը 3.5 ժամից կրճատվել է մինչև 16 րոպե, նրա խոսքերը կտրվել են համատեքստից և խմբագրվել՝ աղավաղելով դրանց սկզբնական իմաստը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 642 անգամ
11.06.2026
Դիտվել է 395 անգամ
16.06.2026
Դիտվել է 188 անգամ
17.06.2026
Դիտվել է 117 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster