Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սիրում եմ սեքսուալության զգացողությունը. Դաուտցեն Քրեզ

22.08.2013

Դիզայներների սիրելի, զգայուն շրթունքներով և անհավանական կանացի կառուցվածքով հոլանդացի սուպերմոդել Դաուտցեն Քրեզը ծնվել է 1985թ-ին հոլանդական գյուղերից մեկում: Մանկության երազանքն էր չմշկասահորդուհի դառնալը, սակայն հետագայում պարզ է դառնում' նրան բոլորովին այլ ճանապարհ էր սպասվում:

Մոդելի կարիերան նրա ծրագրերի մեջ չէր մտնում, մինչ այն պահը, երբ աղջնակը որոշում է մի քիչ փող աշխատել և փորձել իր բախտը' լուսանկարներ ուղարկելով մոդելային որոշ գործակալությունների: «Նկարներս այդքան լավ որակի էլ չէին»,-հիշում է Դաուտցենը: Բայց անգամ այդ ոչ այնքան որակյալ լուսանկարներում նկատելի է լինում աղջկա գեղեցկությունն ու մեծ ներուժը:

600x580

Առաջին մոդելային գործակալությունը, որտեղ նա սկսում է աշխատանքը, դառնում է Paparazzi-ին' Ամստերդամում: Այսպիսով Դաուտցենը դառնում է մոդելային աշխարհում առաջինը, ով իր ճանապարհն ինքն է հարթում: 18 տարեկանում նա արդեն կայանում է իր ոլորտում և գրավում բազմաթիվ հանրահայտ պոդիումներ, հայտնվում մի շարք հանրահայտ ամսագրերի շապիկներին: Կարճ ժամանակում հայտնվում է նորաձևության ինդուստրիայի այնպիսի գերհզոր գովազդային գործակալություններում, ինչպիսիք են' Gucci, Versace, Valentino, Dolce&Gabbana, Guerlain և այլն:

600x580

2005թ-ին Vogue.com կայքի ղեկավարները Դաուտցենին ճանաչում են տարվա մոդել: Նույն թվականին գեղեցկուհին մասնակցում է Victoria’s Secret-ի ներքնազգեստների ամենամյա հեռուստատեսային ցուցադրությանը: Ներկայացնում է նաև Calvin Klein «Eternity» օծանելիքը՝ փոխարինելով ամերիկացի ճանաչված դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնին. այստեղ նույն թվականին նրան ճանաչում են գործակալության որպես ամենհաջողակ մոդել: 2007թ-ին «Forbes» ամսագիրը Դաուտցենին մտցնում է աշխարհի ամենահարուստ մոդելների ցուցակի մեջ, Քրեզը ոչ միայն չի լքում այդ շարքերը, այլև 14-րդ հորիզոնականից բարձրանում է' 5-րդ:

600x580

Դառնալով ճանաչված և սիրված ինքը՝ մոդելը, կարծում է, որ մոդելային աշխարհում այդ առումով օրինաչափ փոփոխություններ են տեղի ունենում ու շատ արժանավոր աղջիկներ սկսում են գնահատվել և ընդունվել այդ բնագավառում. «Անցյալում կային ռուս, բրազիլացի, բելգիացի հանրահայտ մոդելներ, հիմա դանիացի և հոլանդացի մոդելներ կան, ովքեր ևս հանրահայտ են և պահանջված. վերջապես հոլանդացիները ճանաչում են ձեռք բերում, ի վերջո նրանք դրան արժանի են»,- խանդավառությամբ նշում է մոդելը:

2006 թ-ի ապրիլին Դաուտցենը պայմանագիր է կնքել «L'Oréal»-ի հետ և նրան կարելի է տեսնել գովազդային հոլովակներում: 2008 թ-ին հրավեր է ստանում նկարվելու «The 2008 Pirelli Calendar» հատուկ թողարկված օրացույցի շապիկի համար: Ներկա պահին «The Victoria's Secret Angels»-ում «հրեշտակ» է:

600x580

2010թ-ին Դաուտցենը Քրեզն ամուսնացել է դիջեյ Սաների Ջեյմսի հետ, ունի որդի. «Հանուն տղայիս ես սովորեցի պատրաստել, իսկ երբ նա սկսեց քայլել , իմ գրաֆիկն ավելի ծանրաբեռնված դարձավ»: Սակայն անձնական կյանքը չի խանգարում, որ Դաուտցենն զբաղվի իր սիրած աշխատանքով:

Հոլանդիայում ես ամենալավն եմ, բայց դեռ շատ կա՝ դառնամ Ժիզել:

Սիրում եմ սեքսուալության զգացողությունը, այն սիրում եմ նաև ցուցադրությունների ժամանակ, բայց ներքնազգեստների ցուցադրությունն ստիպում է անհանգստություն ապրել, որովհետև ներքնազգեստ է և հեռուստատեսություն, ուր քեզ նայում են հազարավոր մարդիկ:

Իմ գաղտնիքը սնունդը մինչև վերջ չուտելու մեջ է, սակայն սիրելի ուտեստներից ինձ չեմ զրկում, այդպես ինձ դժբախտ կզգայի, դա ավելի վատ է, քան ավելորդ կիլոգրամներ ունենալը:

Ամենագրավիչ բանը ինքնավստահությունն է ուժերիդ հանդեպ և անկախության զգացողությունը:

Դիմահարդարների համար ինձ հետ գործ ունենալը շատ հեշտ է՝ թարթիչաներկ, դիմափոշի, շուրթերի բալզամ և պատրաստ եմ դուրս գալ պոդիում:

Աշխատանքիս շնորհիվ կարող եմ ճանապարհորդել աշխարհի տարբեր վայրերով:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 9832 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դիանան և Դոդին. արքայադստեր վերջին սիրավեպի անհայտ մանրամասները

23.09.2026
1997 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները պատմում են Ուելսի արքայադստեր անսպասելի քաջության մասին, որն իր վրա էր վերցրել գայթակղողի դերը։

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված էր ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1104 անգամ
20.10.2026
Դիտվել է 287 անգամ
21.10.2026
Դիտվել է 239 անգամ
22.10.2026
Դիտվել է 185 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster