Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Հոմոսեքսուալների հետ ամուսնությունը խնդիրների առաջացման պատճառ (18+)

18.07.2013

LN-ի էլեկտրոնային հասցեին բազմաթիվ նամակներ ենք ստանում՝ սեռական առողջության հետ կապված անհանգստություններով, հարցերով… INTELSEXUAL շարքը, լավագույն մասնագետների հետ համագործակցությամբ, կօգնի ձեզ, սիրելի լեդիներ, իրազեկ լինել եւ ինքնուրույն գլուխ հանել սեփական խնդիրներից սեռական կյանքում: Նյութերի հիմքում նաեւ ձեր նամակներն են, այնպես որ շարունակեք գրել մեզ, եւ մենք կփորձենք գտնել ձեր հարցերի պատասխանները:


Հոմոսեքսուալությունն, ըստ էության, նույն սեռին ուղղված սեռական մղումն է: Սեռական կողմնորոշումը մարդու մոտ սկսում է ձևավորվել 13-16 տարեկան հասակում և վերջնականապես հաստավում՝ 16-18 տարեկանում, երբ սկսում է արդեն գործնական կիրառություն ստանալ: Ըստ էության՝ գոյություն ունի անցումային կամ ոչ կորիզային հոմոսեքսուալություն, երբ անհատը գտնվում է երկընտրանքի առջև, նրա մոտ դեռևս հաստատված չէ միասեռական կողմնորոշումը և տարբեր հրահրող պատճառների ազդեցության ներքո, այդ թվում՝ սեռական ոչ ճիշտ դաստիարակության հետևանքով հնարավոր է՝ ձևավորվի այդպիսի կողմնորոշում: Այստեղ մեծ նշանակություն կարող են ունենալ նաև հասարակությունը, միջավայրը, շրջապատող անձիք:

Հաճախ, երբ հոմոսեքսուալ կողմորոշում է ձևավորվում նույն սեռի հանդեպ, տվյալ անձիք, հասարակության արձագանքից և քննադատություններից զերծ մնալու համար, փորձում են ամեն կերպ քողարկել այդ փաստը, ամուսնանում են՝ արդյունքում դառնալով շատ կանանց դժբախտության պատճառ: Այս մասին LADYNEWS.am-ը զրուցեց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանի հետ, ով ներկայացրեց, թե ինչ խնդիրների առջև կարող է կանգնել կինը՝ չիմանալով և ամուսնանալով հոմոսեքսուալ կողմնորոշում ունեցող «տղամարդու» հետ:

«Խորշելով իրենց ունեցած հոմոսեքսուալ կողմորոշումից՝ անհատները փորձում են թաքցնել իրենց սեռական հակումը: Օրինակ, երբ անհատը հասնում է բավական հասուն տարիքի և չի ամուսնանում, վարքային առումով ևս ունենում է կասկածելի պահվածք, ապա նման դեպքերում հասարակության մեջ սկսում են հիմնավոր կասկածներ ի հայտ գալ՝ տվյալ անձի սեռական կողմնորոշման հետ կապված»,- ասաց Սևադա Հակոբյանը: Մասնագետի պարզաբանմամբ՝ հենց նման խոսակցություններից, հասարակության արձագանքից և վերաբերմունքից խուսափելու համար վերոնշյալ անձիք դիմում են խաբեության՝ «ամուսնանում են»՝ կողակցի հետ չապրելով լիարժեք սեռական կյանքով: «Ցավոք, մենք նման դեպքեր ունենում ենք մեր պրակտիկայում, երբ ամուսինն ինչ-ինչ պատճառներով խուսափում է կնոջ հետ սեռական հարաբերություններ ունենալուց. նրանցից ոմանք նույնիսկ համաձայնվում են հաճախել բժշկի մոտ՝ միայն թե կնոջը ցույց տան, թե իրենք խնդիրը լուծելու համար պատրաստ են ամեն ինչի»,-նշեց սեքսապաթոլոգը: Ըստ նրա՝ երբ նման դեպքերում, մասնագետի հմտության շնորհիվ պարզվում է, թե իրական խնդիրը որն է, զույգն այլևս չի հաճախում տվյալ բժշկի մոտ:

Սևադա Հակոբյանի խոսքով՝ նման ամուսնությունների ժամանակ, սակայն, հնարավոր է, որ լինի մեկ կամ երկու սեռական հարաբերություն, որպեսզի արձանագրվի հղիություն՝ այդպիսով վերջ տալով բոլոր կասկածներին և շեղելով հասարակության ուշադրությունը տվյալ «ընտանիքից»: Մասնագետի խոսքով՝ այդպիսի «տղամարդիկ» ընտանիքում գերհոգատար են լինում. «Ամուսնանալուց և երեխա ունենալուց հետո, այդ «տղամարդիկ» շարունակում են ապրել իրենց նախկին կյանքով, իսկ կինն ու ընտանիքն էլ զգում են նրանց հոգատարությունն ու քնքշանքը միայն սոցիալական առումով. նման կերպ փորձ է արվում փոխհատուցել կնոջ սեռական անբավարարվածությունը: Լինում են, իհարկե, նաև ամուսնալուծություններ, երբ կանայք ուղղակի չեն կարողանում ապրել մի ընտանիքում, որտեղ բացակայում են ինտիմ հարաբերությունները»:

Ինչպես նշեց մասնագետը, նման լուրջ և ճակատագրական դեպքերը նվազեցնելու և խնդրից առհասարակ խուսափելու համար, անհրաժեշտ է վաղ հասակում հետևողական և ճիշտ սեռական դաստիարակություն ապահովել տվյալ անձանց համար, որպեսզի նրանք չձևավորվեն սեռական շեղումներով՝ հետագայում էլ պատճառ դառնալով այլ անձանց դժբախտության:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 6522 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-06-2026 09:42
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
17-06-2026 09:40
Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակել է այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
17-06-2026 09:40
Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակել է այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
17-06-2026 09:37
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակչում «Նյու Յորք Նիքսի» հաղթանակից հետո Լոս Անջելեսում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ոստիկանները գնդակահարել են մի շան՝ տիրուհու տոնական ճիչերը շփոթելով հնարավոր պատահարի մասին ազդանշանի հետ, հաղորդում է NBC News-ը։
16-06-2026 10:50
Հեռուստահաղորդավարուհի և մոդել Թայրա Բենքսը դատական հայց է ներկայացրել Netflix-ի դեմ՝ հոսքային ծառայությանը մեղադրելով զրպարտության մեջ «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի շոուի մասին պատմող «Reality Check: Inside America's Next Top Model» վերնագրով վավերագրական ֆիլմի համար, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Թայրա Բենքսը հարցազրույց է տվել վավերագրական ֆիլմի համար, որը տևողությունը 3.5 ժամից կրճատվել է մինչև 16 րոպե, նրա խոսքերը կտրվել են համատեքստից և խմբագրվել՝ աղավաղելով դրանց սկզբնական իմաստը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 674 անգամ
11.06.2026
Դիտվել է 401 անգամ
16.06.2026
Դիտվել է 216 անգամ
17.06.2026
Դիտվել է 138 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster