Մենք հաճախ ենք ստիպված լինում ստել մեզ շրջապատողներին եւ ստիպված ենք դա անել տարբեր պատճառներով: Ամենագլխավորը՝ անկեղծ մնանք ինքներս մեզ հետ, բայց ցավոք, ինքնախաբեությունից մենք օգտվում ենք ավելի հաճախ, քան կարծում ենք: Ladynews.am-ը ներկայացնում է այն ամենահաճախ օգտագործվող արտահայտությունները, որոնք մեզ թվում է՝ ճշմարիտ են, սակայն իրականում ինքնախաբեություն են:
«Ամեն ինչ լավ է»: Սա ինքնախաբեության ամենահայտնի արտահայտություններից է: Այն սովորաբար օգտագործում են քարե սիրտ ունեցող մարդիկ՝ ջանալով բոլորին ցույց տալ, որ ամեն ինչ իսկապես լավ է: Հպարտությունը մեզ թույլ չի տալիս՝ խոսենք մեր խնդիրներից, եւ մենք ցանկանում ենք, որ հարազատ մարդիկ իրենք ամեն ինչ հասկանան: Բայց այդպես չի լինում. նրանք չեն կարող մտնել Ձեր հոգու մեջ, ուստի վստահեք մտերիմներին, խոսեք եւ կթեթեւանաք:
«Նա անպայման կփոխվի»: Սա սովորաբար ասվում է զուգընկերոջ հասցեին, երբ նա կոպիտ է Ձեր քնքշանքների հանդեպ եւ Ձեզ անհարգալից է վերաբերվում ընկերների ներկայությամբ: Իհարկե, դրան կարելի է գտնել բազում արդարացումներ, բայց հիշեք՝ մարդիկ չեն փոխվում: Հիշեք նաեւ՝ եթե Ձեր զուգընկերը Ձեզ այդքան էլ լավ չի վերաբերվում, ապա հետագայում ավելի վատ կլինի:
«Ես գեր չեմ, պարզապես մարմնիս կառուցվածքն է այդպիսին»: Հնարավոր է՝ հենց այդպես էլ կա, բայց հաճախ աղջիկներն այդպես են ասում, որպեսզի դիետաներ չպահեն եւ չհաճախեն մարզասրահ: Մի խաբեք ինքներդ Ձեզ եւ հետեւեք Ձեր կառուցավծքին:
5.«Իմ հանդեպ անարդար են»: Աշխատավայրում Ձեր ղեկավարը գոռում է Ձեզ վրա, իսկ Դուք էլ մտածում եք՝ չկա ուրիշ մեկն, ում վրա հնարավոր կլինի զայրույթը թափել, իսկ պատճառն էլ Ձեր մշտական ուշացումները չեն: Բայց փորձեք հասկանալ՝ գուցե Դուք իսկապես ինչ-որ բան այնպես չեք անում. աշխատեք ինքներդ Ձեզ վրա եւ Ձեզ մի պահ պատկերացրեք նրա տեղում:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։