Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ներդաշնակ հարաբերություններով սիրո ճանապարհը երկար է

07.03.2012

Սիրո բոլոր պատմությունները գրեթե միշտ գեղեցիկ սկիզբ են ունենում, բայց շարունակությունը զույգերի մի մասի դեպքում ծաղկում է ստացվում, մյուս մասը աստիճանաբար գնում է դեպի զգացմունքների անկում: Եթե սերը լինում է առաջին հայացքից, ապա ներդաշնակ հարաբերությունները «մեկանգամյա ջիգով» դժվար թե բույն դնեն Ձեր համատեղ կյանքում: Թույլ մի՛ տվեք, որ սիրելիի հետ հարաբերությունները տուժեն բազմաթիվ խնդիրներից ու առօրյա հոգսերից: Եթե ցանկանում եք պահպահել Ձեր սերը, հենց սկզբից ստեղծեք անկեղծ հարաբերություններ: Ձեր զուգընկերոջ հետ հարաբերություններում ներդաշնակության հասնելու և այն պահպանելու հարցում ձեզ կօգնեն մի քանի խորհուրդներ:

Երբ զգում եք, որ ձեր միջև էմոցիոնալ լարվածություն է առաջացել, անպայման խոսեք նրա հետ և ասեք ողջ ճշմարտությունը: Անգամ մեծ ցանկության դեպքում, միևնույնն է, Դուք չեք կարող մոռացության տալ այդ լարվածության պատճառը: Իսկ դա հետագայում կբերի մեծ ու տհաճ խնդիրների: Մի անտեսեք անգամ փոքր տարաձայնությունները: Ավելի հեշտ է լուծել փոքրիկ խնդիրները, քան մեծ կոնֆլիկտները: Իհարկե, այդ ամենն արեք կառուցողական դիրքերից եւ նրբանկատորեն: Այլապես կհոգնեցնեք անընդհատ ինչ-որ բան քննարկելու Ձեր ցանկությամբ:

Մի՛ շրխկացրեք դուռը, մի՛ փակվեք ինքներդ Ձեր մեջ, մի՛ նեղացեք: Բայց ոչ էլ ձևացրեք, թե ամեն ինչ կարգին է: Հիշեք' սերը մահանում է, երբ մահանում է անկեղծությունը:

Ճիշտ պահին հետ կանգնեք վեճից ու սկսեք հանգիստ խոսել միմյանց հետ: Երբ վիճում եք, Դուք ոչ թե կենտրոնանում եք խնդրի լուծման վրա, այլ վիրավորանքի ու զայրույթի: Դուք նկատում եք միայն վիրավորանքն ու ազդվում դրանից և չեք կարողանում ճիշտ ընմբռնել բառերի իմաստը:

Եթե զգում եք, որ Ձեզ դուր չեն գալիս նրա խոսքերը, ապա արժի մի փոքր մտածել դրա շուրջ: Հնարավոր է' Դուք վախենում եք կողքից գնահատել իրավիճակն ու հատկապես ինքներդ Ձեզ: Մտածեք, թե արդյոք Դուք չեք վախենում անկեղծ հարաբերություններից, անկեղծ խոսակցություններից և արդյոք չեք թաքցնում իրական զգացմունքները:

Ձեր զգացմունքները կառավարելու փոխարեն սովորեք լսել և ենթարկվել դրանց: Յուրաքանչյուր կոնֆլիկտային իրավիճակում հարցրեք ինքներդ Ձեզ. «Ի՞նչ եմ ես ուզում, ինչի՞ եմ ձգտում և ինչքանո՞վ են ռեալ իմ հնարավորությունները' հասնելու դրան»:

Ընտանիքը մի փոքրիկ հասարակություն է, որտեղ առողջ մթնոլորտը պարտադիր է: Քննարկեք յուրաքանչյուր խնդիր միասին' անկախ նրանից, թե ում է այն վերաբերում: Եթե յուրաքանչյուրը կարողանա ընտանիքում արտահայտել իր մտքերը, ցանկություններն ու զգացմունքները, ապա այդ ընտանիքում մեկընդմիշտ կտիրեն ներդաշնակությունն ու առողջ մթնոլորտը:

Դիտվել է 4046 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1058 անգամ
20.10.2026
Դիտվել է 264 անգամ
21.10.2026
Դիտվել է 210 անգամ
22.10.2026
Դիտվել է 144 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster