Ծննդաբերության ժամանակ հնարավոր է օրգազմ ապրել
11.06.2013
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ծննդաբերության ընթացքը կարող է ոչ միայն ցավոտ լինել, այլ նաեւ հաճույք պատճառել: Ծննդաբերող կինը կարող է օրգազմ ապրել:
Հարցումները ցույց են տվել, որ դա շատ հազվադեպ է պատահում, բայց կանանց 0.3 տոկոսը ծննդաբերությանժամանակ օրգազմ է ապրում: Երեխայի լույս աշխարհ գալու պահին հնարավոր է՝ բնական մեխանիզմով ցավն ինչ-որ պահի դադարի: Ինչպես պնդում են մասնագետները, շատ կանայք չեն խոստովանում, որ բացի ցավից նաեւ հաճույք են զգում: Մասնագետներից մեկի խոսքով՝ «մեր մշակույթում կան կարծրատիպեր, ըստ որոնց, կինը պետք է ամաչի նման ապրումների համար»:
Շողիկ Գալստյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8786 անգամ
Читать на русском
|