Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Տագնապային վիճակից ինքնուրույն դուրս գալու 5 միջոց

09.10.2020

Արդեն շատ ուշ է, բավական ժամանակ է, ինչ փորձում եք քնել և չի ստացվում, մտածում եք օրվա ընթացքում տեղի ունեցածների մասին, և սրտում մի տեսակ վախ կա, անհամգստություն.... Կարծում ենք, որ նկարագրվածը ծանոթ է կամ կայնքի որեւէ փուլում հանդիպել է յուրաքանչյուրին: Հաճախ պատահող այս սթրեսային վիճակից ազատվել կարելի է շատ հեշտ: Պետք է ուղղակի մի քիչ աշխատեք Ձեզ վրա: Առաջարկում ենք 5՝ առավել արդյունավետ միջոց:

1. Ինքներդ Ձեզ բարձրաձայն այնքան անգամ պատմեք հուզող իրադարձության մանրամասները, մինչև դառնա ծիծաղելի և զգաք աբսուրդի աստիճանը: Առճակատումը շատ լավ տարբերակ է. խնդիրն ասես հասկանում է, որ Դուք էլ չեք վախենում իրենից և սկսում է նահանջել:

2. Մի պահ մտածեք, որ ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել: Երբ գիտակցեք դա, հետ եկեք իրականություն: Կհասկանաք, որ ռեալ կատարվածը այնքան ահավոր չէ, որքան Դուք այն դարձնում եք ողբերգական, հատկապես որ կանանց դա շատ բնորոշ է. ինչպես հայտնի անեկդոտում է ասվում, մենք չեղածից կարողանում ենք ստանալ սանրվածք, աղցան ու ողբերգություն:

3. Ցատկ կատարեք ժամանակի մեջ: Երբ ամեն ինչ անհույս է թվում, փորձեք մտքով տեղափոխվել որոշ ժամանակ առաջ և հասկանալ, թե կատարվածը ինչ նշանակություն կունենա Ձեզ համար, ասենք, մեկ տարի հետո: Դուք կզգաք' այն ինչ ցավ է պատճառում այսօր, վաղը կարող է ծիծաղ առաջացնել:

600x580

4. Թուլացեք: Տագնապի պահին մի մոռացեք շնչառության մասին: Թուլանալու կարողությունը Ձեր մեջ դաստիարակելու համար օգտակար կարող է լինել մեդիտացիոն ճանապարհը:

5. Թույլ մի տվեք, որ խնդիրները խանգարեն Ձեզ ապրել լիարժեք: Այն ամենը, ինչ ձեզ խանգարում է, հաճախ մի փոքրիկ, նույնիսկ, աննշան բան է: Թույլ մի տվեք, որ այն խլի Ձեր ապրելու ժամանակը. այն առանց այդ էլ շատ քիչ է:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 8884 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Lulu Gevorgyan | 10-04-2012 12:24
kkkkkkkkkk
Lilit | 07-03-2012 21:49
Anspaseli xorhurdner ein,voch grqajin uvoch sovorakan.Kporcem!!!!!!!!!hamenayn deps hetaqrqir ein!!!!!!!!!!!!!!

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Ինչպես ճանաչել խելացի մարդուն. 6 նշան

09.12.2025
Այս նուրբ բացահայտիչների օգնությամբ դուք կարող եք «ճանաչել» մտավոր բարձր կարողություններով մարդուն՝ առանց նրա դիպլոմին նայելու։

Վտանգավոր կապեր. կենդանակերպի նշաններ, որոնք հակված են սիրահարվել իրենց զուգընկերոջ ընկերներին

19.11.2025
Հաճախ, մեկ ուրիշի սիրահարվելը սկսվում է, երբ ուշադրության, նորույթի կամ մտերմության պակաս կա։ Իսկ այս նշանների մոտ դա բավականին հաճախ է պատահում։

Ինչպես սեր ներգրավել ձեր կյանք. փորձված եղանակներ

31.10.2025
Նույնիսկ լիակատար ցինիկները, մոլի կարիերիստները և պրագմատիկ անհատները, որոնք խուսափում են սենտիմենտալությունից, ձգտում են մտերմության: Ինչպե՞ս կարող եք սեր ներգրավել ձեր կյանք:

Կենդանակերպի նշաններ, որոնք չեն կարողանում թաքցնել իրենց գայթակղությունը

09.10.2025
Նրանք պարզապես չգիտեն, թե ինչպես անտարբեր լինել. նրանց գայթակղվածությունն անհնար է չնկատել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-02-2026 10:42
Հայաստանի Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը 12-րդ տեղը գրավեց եւ հաղթահարեց Միլանում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրով գեղասահքի մրցման որակավորման փուլը: Առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցող եւ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգն ապահովեց իր մասնակցությունը փետրվարի 16-ին անցկացվելիք ազատ ծրագրում:
16-02-2026 10:29
Ումա Թուրմանի և Իթան Հոուքի դուստրը՝ «Տարօրինակ դեպքեր» ֆիլմի աստղ Մայա Հոուքը, ամուսնացել է։ 27-ամյա դերասանուհին և նրա վաղեմի ընկերը՝ երաժիշտ Քրիստիան Լի Հաթսոնը, ամուսնացել են Սուրբ Վալենտինի օրը։
16-02-2026 09:47
Գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերել են աշխարհի ամենահին կարված հագուստը, որը ավելի քան 12,000 տարի մնացել է երկրի ընդերքում, հաղորդում է Popular Mechanics-ը։ Այս եզակի գտածոն հայտնաբերվել է ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Քուգար լեռան քարանձավում, որտեղ 20-րդ դարի կեսերին հայտնաբերվել են տարբեր արտեֆակտներ, այդ թվում՝ փայտ, ոսկորներ, քարե գործիքներ և բուսական մանրաթելեր։ Սակայն, մինչև վերջերս, այդ առարկաների տարիքը և նպատակը անհայտ էին մնում։
16-02-2026 02:10
30-ամյա Ջիջի Հադիդը պատասխանել է իր նախկին ընկերոջ՝ Զեյն Մալիկի վերջերս արած խոստովանությանը, որ ինքը երբեք չի սիրել նրան։ Չնայած Ջիջի Հադիդը և Զեյն Մալիկը տարիներ առաջ համաձայնվել են միմյանց մասին հրապարակայնորեն չխոսել, 33-ամյա երգիչը երկիմաստ խոսել է իրենց հարաբերությունների մասին։ Նրա այն մեկնաբանությունը, որ իրեն ու մոդելին կապել է կրքը, այլ ոչ թե իրական սիրը, Հադիդին անակնկալի են բերել, հաղորդում է Mirror-ը։ Աղբյուրի խոսքով՝ մոդելը «ապշած» է Մալիկի մեկնաբանություններից և դրանք «նվաստացուցիչ» է համարում։
16-02-2026 01:04
Սիդնեյի օպերային թատրոնում տեղի է ունեցել Vogue–ի «Australia Summer Ball 2026» գալա-երեկոն: Նորաձևության միջոցառմանը ներկա են եղել Հեյլի Բիբերը, Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, Սառա Սնուկը, Ջեյքոբ Էլորդին, Ռիտա Օրան, Լիամ Հեմսվորթը իր հարսնացուի՝ Գաբրիելա Բրուքսի հետ, H2O: Just Add Water-ի աստղ Ֆիբի Տոնկինը, Բելլա Հիթքոթը և շատ ուրիշներ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.02.2026
Դիտվել է 554 անգամ
16.02.2026
Դիտվել է 423 անգամ
11.02.2026
Դիտվել է 383 անգամ
12.02.2026
Դիտվել է 376 անգամ
13.02.2026
Դիտվել է 339 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster