Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երազում եմ երեք որդի ունենալ. Արթուր Աբրահամի պատասխանները LadyNews-ի ընթերցողների հարցերին

19.04.2013

LADYNEWS«Քո հարցը» հարցազրույցների շարքն այս անգամ ներկայացնում է բռնցքամարտիկ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ պատասխանները LN-ի ընթերցողների հարցերին:

 

Արմինե Խաչերյան.- Արթուր, ի՞նչ նպատակներ ունես, որոնք դեռ չես իրագործել:

-Նպատակներ շատ ունեմ, որոնցից մեկը կառանձնացնեմ` Երեւանում հիմնել դպրոց, որի սաները հայաստանյան եւ միջազգային մրցահարթակներում  հաղթանակներ կունենան, այդ երեխաները կսովորեն օտար լեզուներ, տարբեր մարզաձևեր, մշակույթ, արվեստ:

600x580

-Ունե՞ս երազանքներ:

-Անշուշտ, ինչպես բոլոր մարդիկ, ես էլ բազմաթիվ երազանքներ ունեմ, ահա դրանցից մեկը` երազում եմ երեք որդի ունենալ:

Կիմա.- Արթուր, կցանկանայի իմանալ` Դուք ժամանակ ունենո՞ւմ եք ընթերցելու: Եթե այո, կնշե՞ք, թե որն է ձեր ամենասիրելի հեղինակը և գիրքը:

-Այո, ժամանակ ունենում եմ ընթերցելու եւ դա անում եմ մեծ սիրով: Ամեն օր լրահոսի միջոցով հետեւում եմ Հայաստանում, Գերմանիայում եւ ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, բացի այդ կարդում եմ նաեւ գեղարվեստական գրքեր: Տարվա կեսից ավելին մարզական հավաքների եմ մեկնում տարբեր քաղաքներ, որտեղ մարզումներից հետո` կեսօրին կամ երեկոյան, ժամանակ եմ տրամադրում ընթերցանությանը: Սիրելի հեղինակներ շատ ունեմ` Եղիշե Չարենցի գործերն ինձ թռիչքի թևեր են տալիս, Իոսիֆ Բրոդսկին մերկացնում է ճշմարտությունը, տասներորդ անգամ պատրաստ եմ կարդալ Ալբեր Քամյուի "Անկում"-ը, Գաբրիել Գարսիա Մարկեսի "Հարյուր տարվա մենություն" վեպը պարզապես հրաշք է…

600x580

Նոնա. – Արթուր Աբրահամ` իսկական հայ մարդ, ով միշտ ապացուցել է իր հայրենասիրությունն ու նվիրվածությունն ազգին: Արթուր, ողջունում եմ քեզ, հպարտանում եմ քեզանով:  Ի՞նչն է քեզ ոգեշնչում մարտերից առաջ:

-Հարգելի Նոնա, շնորհակալություն գովասանքի համար: Մենամարտից առաջ ինձ ոգեշնչում են իմ մարտարվեստի երկրպագուների քաջալերանքը եւ  հաղթանակի ձգտումը:

- Երբևէ եղե՞լ է այնպես, որ մարտը շարունակվի նաև խաղից հետո` ռինգից դուրս:

-Ոչ, Նոնա, չի եղել, ես միայն ռինգում եմ մենամարտում:

600x580

Արամ Վարդանյան.- Հարգելի Արթուր Աբրահամ, կասե՞ք, թե որն է Ձեր  հաջողությունների գաղտնիքը:

-Գաղտնիք չկա, ցանկացած մարդ էլ կարող է իր գործում հասնել հաջողության, եթե սիրում է տվյալ գործը, եթե աշխատասեր է, լավատես է, անհաջողություններից չի վհատվում եւ այդ ամենի արդյունքում` մի քիչ էլ հաջողակ է:

- Ինչպե՞ս եք հասել այդքան մեծ նվաճումների, ձեռք բերել համաշխարհային ճանաչում:

-Այս ամենը դանդաղ է տեղի ունեցել, ես տարիներ ի վեր ամենօրյա աշխատանք եմ տարել եւ այսօր էլ շարունակում եմ տանել: Նվաճումներն ու ճանաչումը հեշտ չեն տրվում, դրանց հասնելու համար պետք է պայքարել: Այդ ճանապարհին մեզ օգնում են լավ մարդիկ: Ինձ համար անփոխարինելի մարդիկ են ծնողներս և մարզիչս, ովքեր  իմ մեջ տեսել են բռնցքամարտիկի ունակություններ և օգնել են ինձ` հարթելու այս ուղին:

600x580

Հակոբ Մեսրոպյան.- Արթուր, կցանկանայի իմանալ` որևէ կերպ ներգրավվա՞ծ եք 2013-ի կամ 2015-ի ապրիլի 24-ին վերաբերող իրադարձությունների, միջոցառումների մեջ: Ինչ-որ նախաձեռնություն ունե՞ք: Մասնակցելո՞ւ եք որևէ ակցիայի:

-Դեռ 2012 թվականին միացել էի երջանկահիշատակ Ֆլորա Մարտիրոսյանի "Այլևս երբեք" նախագծին, որը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ համաշխարհային համերգաշարով անվանի մարդկանց միջոցով աշխարհին խաղաղության կոչ էր անում` միաժամանակ հորդորելով ճանաչել և դատապարտել Ցեղասպանությունը:

Լուսինե Գրիգորյան.- Թիլ Շվայգերի հետ ինչպե՞ս եք ծանոթացել: Նրա "Kokowääh" ֆիլմում փոքրիկ դեր ունեիք, հնարավո՞ր է հետագայում Ձեզ նորից կինոյում տեսնել:

-Թիլ Շվայգերի հետ ծանոթացել եմ տարիներ առաջ, հիմա արդեն ես եւ Թիլը ընկերների պես ենք: Նա բռնցքամարտի երկրպագու է, միշտ ներկա է գտնվում իմ մենամարտերին, ես էլ` նրա ֆիլմերի պրեմիերաներին: Էպիզոդիկ դերեր եմ կերտել նրա "Kokowääh" եւ "Tatort" ֆիլմերում (վերջինի պրեմիերան դեռ չի կայացել): Եթե առաջարկներ լինեն, կմտածեմ ընդունել-չընդունելու մասին, սկզբունքորեն դեմ չեմ:

600x580

Լուսինե. - Արթուր ջան, Դուք հիմա Հայաստանո՞ւմ եք:

-Ոչ, ես հիմա Գերմանիայում եմ:

Հայկ Մխիթարյան.- Արթուր, ե՞րբ եք գալու Հայաստան: Ձեր առաջիկա պլաններում կա՞ այդպիսի մտադրություն:

-Հայաստան գալը մշտապես իմ առաջիկա ծրագրերի առաջնային կետերից է, և ես դա իրականացնում եմ մեծ սիրով: Տարվա մեջ գոնե 4 անգամ լինում եմ Երևանում, որտեղ իմ հարազատներն են, մտերիմները, բարեկամները, ընկերները, իմ հայրենիքն է, իմ հողն ու ջուրն է: Հայաստան այցիս հստակ ամսաթիվ նշել չեմ կարող, դեռ հայտնի չէ:

Արմենուհի. - Արթուր Աբրահամը երբևէ սերիալներ դիտո՞ւմ է:

-Ոչ, Արմենուհի, սերիալներ չեմ սիրում, փոխարենը դիտում եմ գեղարվեստական բարձր արժեք ներկայացնող ֆիլմեր:

600x580

-Ե՞րբ է տեղի ունենալու հաջորդ մենամարտը և ո՞ւմ հետ:

-Հունիսի 8-ին, մրցակցիս անունը հայտնի կդառնա քիչ ավելի ուշ:

- Ի՞նչ մասնագիտություն ունեք` բացի բռնցքամարտիկ լինելուց:

-Իրավաբան եմ:

-Հայաստանում ունե՞ք այնպիսի երկրպագուներ, ում անձամբ ճանաչում եք:

-Իհարկե ունեմ` թե' Հայաստանում, թե' Գերմանիայում: Նրանք հետեւում են իմ ոչ միայն մարզական, այլեւ հասարակական գործունեությանը: Եվ մենք պարբերաբար հանդիպում ենք հանրային տարբեր միջոցառումների ժամանակ:

-Ձեր հա՞յ երկրպագուներն են ավելի հավատարիմ և նվիրված, թե՞ գերմանացիները:

-Հայերն ավելի ջերմ են, նաև` պարկեշտ և օրինակելի:

Աննա. - Արթուր, Դուք շատ պարզ եք խոսում, հասկանալի և անկեղծ: Այս ամենը զգացվում է ձեր բոլոր հարցազրույցներում: Ինձ հետաքրքիր է` Դուք  հարցազրույցից առաջ պատրաստվո՞ւմ եք, իմանո՞ւմ եք, թե ձեզ ինչ հարցեր են տալու: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

-Հարգելի Աննա, ես երբեք հարցազրուցներից առաջ չեմ պատրաստվում, նախապես չեմ իմանում, թե ինչ հարցեր են ուղղելու ինձ, ամեն ինչ տեղի է ունենում հանպատրաստից:

Գրիքոր Ստեփանյան.- Կուզեի իմանալ` Արթուր Աբրահամը ե՞րբ է գալու Հայաստան և առաջիկայում ի՞նչ պլաններ ունի:

-Դեռ հստակ չէ` երբ կգամ Հայաստան: Առաջիկա ծրագրերիս մեջ մտնում է շատ լավ նախապատրաստվել հունիսի 8-ին կայանալիք մենամարտին:

Էմմա. -  Ի՞նչը կարող է հունից հանել Արթուրին:

- Տանել չեմ կարողանում փնթիությունը և ստախոսությունը: Ամեն վատ բան կարող է հունից հանել, սակայն միշտ աշխատում եմ և ինձ հաջողվում է հունից դուրս չգալ` իրավիճակին տիրապետել, խնդիրները լուծել, թերությունները շտկել` առանց հունից դուրս գալու:

-Ի՞նչը կփոխեիք մեր իրականության մեջ:

-Կցանկանայի մաքրություն լիներ, տուգանքներ կսահմանեի քաղաքը կեղտոտողների համար:

600x580

Ալինա Սահակյան.- Կանանց ո՞ր տեսակն է ձեզ համար ավելի գեղեցիկ:

-Այդ տեսակի կանացի գեղեցկությունն անպատմելի է: Եթե գեղեցկուհին նաև խելացի է, կիրթ է, հաստատակամ է, գեղեցիկ է խոսում, հմայք ունի, նա էլ ավելի է գեղեցկանում  և հենց նրա գեղցկությունն է դառնում աննկարագրելի:

-Նախընտրում եք թխահերներին, թե՞ շիկահերներին:

-Գեղեցկությունը գունային սահմանափակումներ չունի, հետեւաբար` և' թխահերներին, և' շիկահերներին:

Անի.- Արթուր, Facebook-յան ձեր էջին Դուք անձա՞մբ եք հետևում` պատասխանում նամակներին, նորություններ տեղադրում, թե՞ ունեք հատուկ աշխատող, ով միայն դրանով է զբաղվում:

-Ունեմ գործընկեր, ով զբաղվում է դրանով, պատահում է նաև, որ ինքս եմ կարդում նամակները, մեկնաբանությունները: Բանն այն է, որ ես միայնակ չեմ հասցնի կարդալ եւ պատասխանել այդ բազմաթիվ նամակներին:  Բնականաբար, իմ գործընկերը նամակներին պատասխանում է իմ իմացությամբ եւ հենց իմ պատասխաններն է փոխանցում նամակագիրներին:

-Եղե՞լ է դեպք, երբ Ձեր երկրպագուները  նյարդայնացնեն Ձեզ, իրենց արարքը Ձեզ դուր չգա:

-Ոչ, իմ երկրպագուները  լուրջ, խոհեմ և պարկեշտ մարդիկ են, նրանք ինչպե՞ս կարող են նյարդայնացնել ինձ:

-Սիրո՞ւմ եք ուշադրության կենտրոնում լինել:

-Սուտ կլինի, եթե ասեմ, թե ընդհանրապես չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել, դրանում վատ բան չկա, բայց դրանից ավելի կարևոր բաներ կան ինձ համար` հարգանքը, պատիվը, թասիբը, արժանապատվությունը, ծնողասիրությունը,  ընկերասիրությունը և այլն:

600x580

-Ի՞նչ գույներ եք նախընտրում:

-Բոլոր գույներն էլ սիրում եմ, նայած թե որը որտեղ եմ կիրառում. ավտոմեքենան` սև, վերնաշապիկը` սպիտակ և այլն:

-Որևէ մեկի հետ շփվելիս կամ ծանոթանալիս ինչի՞ վրա եք առաջնահերթ ուշադրություն դարձնում:

-Ըստ էության, առաջին տպավորությունն ինքն իրեն է թողնվում` առանց ուշադրություն պահանջելու: Մի բան հստակ է` բարեկրթությունը, համեստությունն ու պարկեշտությունը զարդարում են մարդուն` ինչպես ծանոթանալիս, այնպես էլ երկար ճանաչելու դեպքում:

- Ի՞նչը կցանկանայիք փոխել ինքներդ Ձեր մեջ:

-Չնախաճաշելու սովորությունը կցանկանայի վերացնել: Առավոտյան սնվելը օգտակար է ոչ միայն մարզիկների, այլև բոլորի համար: Այնպես որ, բոլորին, այդ թվում ինքս ինձ, խորհուրդ եմ տալիս նախաճաշել:

Անի Նավասարդյան.- Բացի պորֆեսիոնալ բռնցքամարտից, այլ մարզաձևով զբաղվո՞ւմ եք:

-Մանկության տարիներին լրջորեն զբաղվել եմ հեծանվասպորտով, եղել եմ Հայաստանի բազմակի չեմպիոն, ներկայում դրանով չեմ զբաղվում, թեեւ երբեմն վարում եմ հեծանիվ: Հաճախ ֆուտբոլ եւ շախմատ եմ խաղում, նաև լողում եմ:

Անի.- Հնարավո՞ր է` Հայաստանում նույնպես կազմակերպեք մի միջոցառում, որտեղ երկրպագուները հնարավորթյուն կունենան հանդիպել իրենց կուռքի հետ, ինքնագիր վերցնել, լուսանկարվել և այլն: Օրինակ, ինչպես Գերմանիայի տարբեր քաղաքներում եք կազմակերպում "Autogrammstunde" կոչվող  միջոցառումներ:

-Իհարկե, Անի, հնարավոր է: Հայաստանում նույնպես կազմակերպել եմ բազմաթիվ հանդիպումներ  մանկատների, մարզադպրոցների սաների, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, բուհերի ուսանողների և այլոց հետ:

600x580

Կրիստինա Վարդանյան. - Բարև, սիրելի Արթուր: Ես չունեմ հարց, պարզապես ուզում եմ ասել, որ մեր ընտանիքը սիրում և հպարտանում է քեզանով: Հաջողություն քեզ, մեր պարծանք:

-Զգացված եմ Ձեզանից և ձեր ընտանիքից, նմանապես սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզանով և մաղթում եմ լավագույնը:  

Հ.Գ Հարգելի ընթերցողներ, հարցազրույցում տեղ չեն գտել Արթուր Աբրահամի անձնական կյանքին վերաբերող հարցերը: Հարգենք մեր և ձեր շատ սիրելի բռնցքամարտիկի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:

Աղբյուր` Ladynews.am

Հեղինակ` Նելլի Ղարիբյան

Դիտվել է 10628 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Aram Margaryan | 20-04-2013 15:32
Shat tpavorich er, bravo Artur. Esqan barcr intelektov boxer chei tesel. Es ahagin ban sovoreci menak es mi interwiuic. Anhamber kspasem qo myus harcazruycnerin. Aram

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-07-2026 11:48
Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53
Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59
«Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55
Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18
Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.07.2026
Դիտվել է 1476 անգամ
21.07.2026
Դիտվել է 361 անգամ
22.07.2026
Դիտվել է 311 անգամ
24.07.2026
Դիտվել է 183 անգամ
25.07.2026
Դիտվել է 161 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster