Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Դերասան ԱՐՇԱԼՈւՅՍ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԸ  նախընտրում է բնական գեղեցկությամբ կանանց

27.03.2013

LADYNEWS-ի հյուրասրահում է Երեւանի պետական կամերային թատրոնի դերասան, ռեժիսոր Արշալույս Հարությունյանը:

 -Երբ պայմանավորվում էինք հանդիպման համար, ասացիք՝  Ձեզ շատ հաճելի կլինի խոսել կանանց մասին. կանանց հետ կապված  ամեն ի՞նչն է Ձեզ հաճելի:

 - Այն իրավիճակներից է ,  երբ ուզում ես շատ բան ասել, բայց չգիտես՝ որտեղից սկսել:

Կանայք առեղծվածային երեւույթներ են, որոնց մասին միշտ է հաճելի խոսել: Աշխարհում երեւի թե չկա այնպիսի մի բան, որի մեջ կնոջից թեկուզ մասնիկ չլինի:

 - Ձեզ համար ո՞րն է այն ամենագլխավոր հատկությունը, որ պետք է ունենա կինն առհասարակ:

 -Հավատարմությունը:

 - Ճանաչելով Ձեր կնոջը`Լուսինեին  (խոսքը ռեժիսոր Լուսինե Երնջակյանի մասին է), կարելի՞ է ենթադրել`Ձեզ համար նախընտրելի է կնոջ բնական գեղեցկությունը:

 -Այո', հաստատ, վայրի գեղեցկությունը միշտ ավելի «զիլ» բան է: Մարդն ինչքան ուզում է հանճարեղ քանդակներ անի, միեւնույնն է, չի հասնի այն ջրվեժին, որ բնությունն է ստեղծել:

 -Եվ Դուք, ե'ւ Լուսինեն արվեստի աշխարհի ներկայացուցիչներ եք, ու կարծում եմ՝ խանդելու առիթներ չեն կարող չլինել, Ձեզնից ո՞վ է խանդելու առիթներ հաճախ ստեղծում:

 -Մենք իրար, կարելի է ասել, չենք  խանդում. լավ ճանաչում ենք իրար, վստահում, չենք խաբում միմյանց, անկեղծ ենք իրար հետ: Ինչ վերաբերում է՝ով է խանդելու առիթներ տալիս,ապա ասեմ, որ ես. իմ շփման տարածությունն ավելի մեծ է:

 -Ասում են` ամուսնանաս, թե ոչ, մեկ է, զղջալու ես, կա՞ սրա մեջ ճշմարտություն`ըստ Ձեզ:

 -Այդպես չէ, եթե այդպես մտածենք, ապա ամեն բան էլ մի պահ կարող է դառնալ զղջման առարկա: Եթե մարդկանց հաճելի է ու ապրում են միմյանց հետ, ուրեմն շատ լավ է: Ինչքան շատ մարդիկ, այնքան տարբեր ընկալումներ երեւույթների հանդեպ: Ժամանակը շատ բան կարող է անել, գիտե՞ք՝ ինչ բան է ընտելանալը: «Փնտրվում է տղամարդ» ներկայացման մեջ մի հանճարեղ միտք կա՝  «Մենք ընտելացանք, եւ սովորույթը վերածվեց սիրո», հետո գալիս է մի պահ՝ զգում ես՝այնքան ես ընտելացել, որ առանց այդ երեւույթի չես կարող  այլեւս:

 -Իսկ փոփոխությունները Ձեզ կարո՞ղ են վախեցնել:

-Ո'չ, ընդհակառակը, կողմնակից եմ. կտրուկ փոփոխություններն են, որ նոր շունչ են

հաղորդում ամեն ինչին: Սարսափելի բան է համակերպվելը հատկապես ինչ-որ միջակ վիճակի հետ. դա կործանիչ է: Արա Երնջակյանը մի հանճարեղ միտք ունի. ասում՝ «Հենց որ տան կառուցումը ավարտվում է, նրան այցելում է մահը»: Դրա համար պետք է միշտ ինչ-որ մի տեղ ինչ-որ բան կիսատ մնա, որ հնարավորություն լինի փոփոխությունների, էվոլյուցիայի:

 -Ինչպե՞ս եք վերաբերվում ամուսնություն, ընտանիք կոչվող ինստիտուտներին:

 -Ամուսնությունը պայմանական երեւույթ է՝ մարդկանց կողմից հորինված, լավ է, բայց դա պատասխանատվություն է ոչ թե երեւույթի, այլ մարդկանց հանդեպ: Ես վերնագրերի հանդեպ պատասխանատվություն չեմ զգում, պատասխանատվություն զգում եմ մարդկանց հանդեպ, որոնց սիրում եմ:

 -Արշալույս, ե՛ւ խաղում եք, ե՛ւ բեմադրում.  ո՞րն է Ձեզ համար ավելի հեշտ՝ լինել կատարո՞ղ, թե՞ բեմադրել:

 - Այդ երկու մասնագիտությունները,  չնայած իրարից   շատ տարբեր են, մեկ է՝ կապված են իրար. ես ինձ հավասարապես հանգիստ եմ զգում երկու տարածության մեջ էլ. խաղալով արածիս նայում եմ ռեժիսորական հայացքով, որպես ռեժիսոր էլ՝ կարողանում եմ մտնել դերասանի հոգեվիճակի մեջ:

 -Որի՞ն եք ավելի հաճույքով տրվում:

 - Երեւի թե ռեժիսուրային .  դերասանը խոսում է մեկի անունից ,  իսկ ռեժիսորը կարողանում է շատերի անունից դա անել :  Դերասանները շատ հետաքրքիր մի բան ունեն իրենց մեջ .  ի տարբերություն ռեժիսորների՝ նրանք շատ ավելի նուրբ են,  հոգեբանական առումով խոցելի: Իինքս ինձ համար պարզել եմ՝ ես այդպիսին չեմ ,  երեւի դրա համար էլ իմ մեջ միշտ այդ կռիվը եղել է՝ դերասա՞ն ,  թե՞ ռեժիսոր :

 Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացման մեջ դրված է իրական սիրո գաղափարը, ըստ Ձեզ` բեմո՞ւմ է այդ գաղափարին հեշտ հասնելը, թե՞ իրական կյանքում:

 - Կյանքում շատ ավելի երկար ճանապարհ ես անցնում, թատրոնում պայմանականորեն դա արվում է մի քանի հաշված ժամերում, եւ այդ ամենը պետք է այնքան մոտ լինի ճշմարտությանը, որ լինի համոզիչ, հուզիչ: Հենց դրանում է թատրոնի հրաշքը՝շատ կարճ ժամանակահատվածում մարդկանց փոխանցել էմոցիաներ, ստիպել ապրել ինչ-որ պատմություն, զգալ, շոշափել:

 -Այդ ներկայացման մեջ Ձեր խաղընկերուհին փոխվում է. մեկ Լիլի Էլբակյանն է, մեկ Նազենի Հովհաննիսյանը: Ո՞ւմ հետ է ավելի հեշտ:

 - Հեշտ կամ դժվար չէի ասի. բեմում ընդհանրապես դժվար է, խաղընկերը ոչ թե հեշտացնում կամ դժվարացնում է խաղը, այլ օգնում կամ խանգարում: Իսկ ինչ վերաբերում աղջիկներին, ապա մի բան հաստատ է՝ դրանք ինձ համար տարբեր ներկայացումներ են. Նազենին մի բան է խաղում, Լիկան՝ լրիվ այլ: Նրանցից ամեն մեկը յուրովի է ներկայացնում կերպարը:

 -Թե' վերոհիշյալ ներկայացման, թե' «Փնտրվում է տղամարդ» ներկայացման մեջ գործ ունեք տարբեր խառնվածքի տեր կանանց հետ. որքանո՞վ է դա Ձեզ հետաքրքիր:

 - Ինձ դա շատ հաճելի է. դրանք ես չեմ, ուրիշ տղաներ են, այդ կանանց հետ շփվում եմ նրանց միջոցով, եւ ես դրանից ինձ երջանիկ եմ զգում՝շփվելով տարբեր տեսակի կանանց հետ:

 -Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ մարդ:

 -Այո', նախ ճակատագրի բերումով այնպես է ստացվել, որ մի անգամ չեմ ամուսնացել. ունեմ երեք երեխա՝ երկու տղա, մեկ աղջիկ, ու երբ նրանք միասին են՝ երեքով, դա ֆանտաստիկ զգացողություն է ինձ համար, ու կարծում եմ՝ մեր ամենազիլ ստեղծագործությունները երեխաներն են:

 Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 5994 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-07-2026 11:48
Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53
Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59
«Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55
Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18
Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.07.2026
Դիտվել է 1476 անգամ
21.07.2026
Դիտվել է 361 անգամ
22.07.2026
Դիտվել է 311 անգամ
24.07.2026
Դիտվել է 183 անգամ
25.07.2026
Դիտվել է 161 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster