Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Մերկ քնելն ազատում է մաշկի խնդիրներից

25.09.2021

Պարզվում է` առանց հագուստի քնելն առողջարար է ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեբանական առումներով:

Քունն առանց հագուստի օգնում է խուսափելու մարմնի գերտաքացումից: Ինչպես նշում են մաշկաբանները, մարմնի բնական ու նորմալ ջերմաստիճանն արագ վերականգնում է մաշկի հետ կապված խնդիրները:

ԱՄՆ բանակի գիտահետազոտական ինստիտուտը փորձ է կատարել՝ մասնակիցներին բաժանելով երեք խմբի. առաջինները բավական քնել են, երկրորդների քունը մշտապես կիսատ էր մնում, իսկ երրորդները բավարար քուն չէին կարողանում ստանալ առանց լրացուցիչ սնուցիչների։ Լավ քնած մարդկանց փոքր վերքերը շատ ավելի արագ են բուժվել, քան մյուսներինը: Լրացուցիչ սնունդը ոչ մի կերպ չի ազդել դրա վրա: Պարզվել է, որ բավականաչափ քնելն օգնում է մաշկին վերականգնվել եւ առողջ մնալ: Եվ եթե դուք քնում եք մերկ, ապա այս գործընթացն ավելի արդյունավետ է ընթանում:

Մերկ քունը պակասեցնում է նաեւ արյան մեջ եղած սթրեսի հորմոնները եւ օգնում վերահսկել քաղցի զգացողությունը: Հագուստով քնելիս մարդն առավոտյան ուտում է ավելի շատ, քան կանոնավոր ու մշտական մերկ քնելիս:

600x400

Բացի այդ, մերկ քնելը նպաստում է արագ քուն մտնելուն, լավացնում քնի որակը, նվազեցնում անհանգստությունները, ինչպես նաև սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը, բարձրցնում ինքնագնահատականը։

Այնպես որ, սիրելի լեդիներ, աշխատեք քնել մերկ՝ այդպես խուսափելով նաեւ ավելորդ կիլոգրամներից:

 

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11735 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Հնարավո՞ր է վերականգնել կուրծքն այն հեռացման վիրահատությունից հետո

04.11.2025
Այսօր մաստէկտոմիան դաժան իրականություն է դառնում շատ կանանց համար՝ անկախ նրանց մասնագիտությունից, կենսակերպից կամ ֆինանսական վիճակից: Հնարավո՞ր է արդյոք այս գործընթացը շրջել:

Ինչպես կարող են կանայք պաշտպանել իրենց առողջությունը ցրտից

14.10.2025
Գինեկոլոգները բացատրել են, թե ինչպես են սեզոնային փոփոխություններն ազդում կանանց առողջության վրա և ինչ միջոցառումներ կարող են օգնել նվազեցնել ռիսկերը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-02-2026 12:18
Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում իր դեբյուտային հավաքածուն ներկայացրեց Fendi-ի նոր ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին։ Ցուցադրությանը ներկա էին Մոնիկա Բելուչին, Ումա Թուրմանը, Ջեսիկա Ալբան և նրա դուստրը՝ Ելենա Պերմինովան, Դակոտա Ֆաննինգը, LVMH-ի սեփականատեր և Նատալյա Վոդյանովայի աները՝ Բեռնար Արնոն, Աննա Վինտուրը, Մերի Լիստը և այլք։
26-02-2026 12:15
Երեկոյան մեկ բաժակ ջուրը կանխարգելում է սրտի հիվանդությունները և պաշտպանում ինսուլտից: Գիշերը ջուր խմելով՝ դուք ձեզ կձերբազատեք ևս մեկ տհաճ երևույթից՝ գիշերային ջղաձգությունից: Գիտնականները պարզել են, որ գիշերային ջղաձգությունների պատճառը ջրազրկումն է:
26-02-2026 11:57
Նռան տերևներում և ճյուղերում հայտնաբերված բնական միացությունը կարող է քայքայել տրանսթիրետինի (TTR) ամիլոիդոզին առնչվող վնասակար սպիտակուցային ագրեգատները, որը նյարդային համակարգի և սրտի վրա ազդող հիվանդություն է: Հայտնագործությունը կատարել են Կումամոտոյի համալսարանի գիտնականները:
26-02-2026 11:24
Դեպրեսիան, անքնությունը, հիպերտոնիան և շաքարային դիաբետը կարող են նախորդել Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը՝ ախտորոշումից տարիներ առաջ: Նման եզրակացության են եկել Վանդերբիլտի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները:
26-02-2026 02:02
Մեքսիկացի ինֆլուենսեր և Only Fans-ի մոդել Մարիա Ջուլիսան հայտնվել է թմրամիջոցների կարտելի ղեկավար Էլ Մենչոյի սպանության շուրջ սկանդալի մեջ։ Նա հերքել է մեղադրանքները, որ ինքը իշխանություններին տրամադրել է թմրամիջոցների տիրակալի գտնվելու վայրը, ինչը հանգեցրել է նրա ձերբակալմանը և հետագա մահվանը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.02.2026
Դիտվել է 770 անգամ
25.02.2026
Դիտվել է 184 անգամ
26.02.2026
Դիտվել է 96 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster