Ի՞նչ է օգտակար ուտել մարզվելուց հետո
21.02.2013
Դուք շա՞տ եք հոգնում սպորտով զվաղվելուց հետո: Հոգնությունը Ձեզ կօգնի հաղթահարել ճիշտ սնունդը, որը միաժամանակ վնասներ չի հասցնի կառուցվածքին:
Բանանը գետնանուշի կարագով եւ յոգուրտ. այսպիսի միացումը,հագեցած ածխաջրերով, ճարպերով ու սպիտակուցներով կօգնի արագ վերականգնել օրգանիզմը եւ ֆիզիկապես, եւ հոգեպես:
Մրգային կոկտեյլները կաթով կամ յոգուրտով. եւս մեկ օգտակար տարբերակ է: Միանգամից կստանաք գլյուկոզի և սպիտակուցների անհրաժեշտ քանակը:
Ընկույզով բատոնչիկներն արագ կվերացնեն քաղցի զգացողությունը: Այդ թեթեւ նախաճաշը շատ հարմար է արագ սնվելու համար:
Ձուն հացով կամ կարտոֆիլով ածխաջրերի եւ սպիտակուցների շատ օգտակար համակցություն է:
Շոկոլադով կաթը հանգստացնում է մկանային համակարգը:
Հիշեք` ցանկալի է, որ մարմնամարզությունից հետո անցնի գոնե մեկ ժամ, հետո նոր սնվեք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7429 անգամ
|