Դեկտեմբերին մենահամերգ ունեի Լոս Անջելեսում, հետո ուրիշ առաջարկներ ունեցա եւ այդպես մնացի: Հենց դեկտեմբերի 2-ին էլ թողարկեցի իմ չորրորդ ձայնասկավառակը, իսկ առանց դիմակի` առաջինը, որտեղ գրվեց իմ անունը`Արթուր:
Ինչպիսի՞ զգացողություն ունեցաք` առանց դիմակի Ձեր առաջին ձայնասկավառակը թողարկելով:
Անսովոր էր շատ… Բացի այդ, շատ նոր երգեր են ընդգրկված ձայնասկավառակում`մոտ 10, ինչպես նաեւ նոր տեսահոլովակ:
Շնորհակալ եմ` ասածներս հիշելու համար, միայն մի բան կասեմ` դիմակը շատ կարեւոր էր: Ես չէի ուզում`իմ մասին իմանան, ինձ ճանաչեն, արտաքինս հայտնի լինի: Մտածում էի` պետք է երգը սիրեն, ձայնը գրավի ավելի շատ:
ԻսկընդհանրապեսՁերկյանքումկատարվելիքբոլորպատմություննե՞րնեն, ինչպես դիմակինը,դժվարությամբջնջվումկամընդհանրապեսչենէլջնջվում:
Չեն ջնջվում: Այն ամենը, ինչ ինձ համար թանկ է եղել, ես կրում եմ իմ մեջ:
Մի անգամ նշել եք`մերշոուբիզնեսնառաջշատավելիհետաքրքիրէր, աշխույժ ,իսկհիմաի՞նչնէփոխվել. կարծեսթեայդփոփոխություններըՁեզայդքանէլչենգոհացնում, այո՞:
Ո՛չ, ուղղակի այն ժամանակ համերգային գործունեությունն ավելի շատ էր: Հիմա շոուբիզնեսը դարձել է հարսանեկան:
Նկատիունեք այն, որերգիչ-երգչուհիներըհանդեսենգալիս ռեստորաններո՞ւմ` հարսանիքներին:
Վատ իմաստով չեմ ասում. այնտեղից է, որ գումար են աշխատում, մեզ մոտ համերգային գործունեությամբ ոչ մի երգիչ չի կարողանա ապրել:
Ես միշտ երգել եմ այն երգերը, որոնք սիրել եմ, երբեք կոմերցիայի հետևից չեմ գնացել: Շնորհակալ եմ այն բոլոր հավատարիմ երկրպագուներին, ովքեր միշտ կողքիս են եղել իմ բոլոր մենահամերգների ժամանակ:
Կնոջը երբեք էլ հնարավոր չէ մինչեւ վերջ բացահայտել:
Ձերհարցազրույցներիցմեկիժամանակասելեք` «կինըշատմեծիշխանությունունի, կարողէտղամարդունստիպել`օդումսավառնիեւհակառակը`սեղանիտակիցդուրսչգա»: Ձերկարծիքով, կնոջ մեջ որտեղի՞ց է այդ ուժը:
Այդ ուժը գալիս է տղամարդու սիրուց:
Այդ ուժով օժտվա՞ծ են սիրված կանայք:
Յուրաքանչյուր կին էլ սիրված է:
Կանանց դեպքում հասկանալի է, իսկ տղամարդուն ի՞նչ է տալիս կնոջ սերը:
Յուրաքանչյուրի դեպքում տարբեր է, բայց կա մի բան, որ բոլորի դեպքում էլ նույնն է` սիրել եւ լինել սիրված:
ԱրթուրՀակոբյանիերկրորդկեսնինչպիսի՞նպետքէլինի:
Իդեալական է այն կինը, ով հավատարիմ է իր ամուսնուն, ընտանիքին, սիրում է նրանց, իր գոյությամբ երջանկացնում է շրջապատի մարդկանց, հասկանում է և չի պահանջում`ավելի շատ իրեն հասկանան:
Ռուզաննա | 09-03-2013 15:35
Ուզում եմ հավատացնել Արթուրին,որ երկպագուների այն բանակը,որն իր կողքին չէ ուղակիորեն`այս կամ այն պատճառով,նույնպես մեծ է և նույնպես սիրում ու գնահատում է իրեն...
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: