Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ցեղասպանությունից հետո եգիպտական կոսմետոլոգիայի գաղտնիքները նվաճած հայուհին

15.02.2013

LADYNEWS.am-ի «Նրա պատմությունը» խորագրում այս անգամ կոսմետիկ միջոցների բաղադրատոմսերի հեղինակ մի հայուհու պատմություն է: 90 տարվա վաղեմություն ունեցող, բնական հումքից պատրաստված քսուքների բաղադրատոմսերն այսօր HAND BALM, SOFT BALM և G-BALM խնամքի միջոցների հիմքում են: Մինասյանների ընտանիքից LN-ը հետաքրքրվեց իրենց տատիկի պատմությամբ: Ահա թե ինչպիսինն է այն…

Պարզվում է՝ քսուքների բաղադրատոմսերը Մինասյաններին հասել են՝ սերնդեսերունդ փոխանցվելով (4 սերունդ): Դրանց պատրաստման եղանակները ստեղծվել են նրանց նախատատ Լուսյա Ստեփանի Ստեփանյանի կողմից:


Լուսյան ծնվել է 1905 թ. Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքում, մտավորականի ընտանիքում: 9 տարեկան է եղել աղջիկը, երբ 1915 թ., Ցեղասպանությունից մազապուրծ փախած, որբացած, հայտնվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում՝ ամերիկյան որբանոցում: Լինելով ընդունակ երեխա՝ Լուսյան այնտեղ հայերենից բացի սովորում է ևս 3 լեզուներ' ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն: Հետագայում նա ստանում է նաև բժշկական կրթություն և 1923թ.-ից աշխատում է հիվանդանոցի այրվածքաբանական բաժանմունքում որպես բուժքույր: Հիվանդանոցում աղջիկը ծանոթանում է այլազգի բժիշկների հետ (արաբների, գերմանացիների, ֆրանսիացիների), որոնց շնորհիվ շատ բաներ է սովորում: Տեսնելով առողջացող մարդկանց մաշկի գույնը և սպիները՝ նա սկսում է, թե ինչպես կարելի է վերացնել այդ տգեղ հետևանքները և վերականգնել մաշկի նախկին տեսքը:


Հենց սա է առիթ դառնում, որ Լուսյան, լինելով ջանասեր ու բարի անձնավորություն, սկսի ուսումնասիրել հին աշխարհի եգիպտական կոսմետոլոգիայի գաղտնիքները: Երկար պրպտումներից և փորձերից հետո Լուսյային հաջողվում է գտնել այն բոլոր բաղադրիչ նյութերը, որոնց միջոցով հնարավոր է պատրաստել մաշկի առողջացման համար քսուքներ: Հիվանդանոցից դուրս գրված, կիսով չափ ապաքինված հիվանդներին Լուսյան առաջարկում է իր կողմից պատրաստած քսուքը, որը, որոշ ժամանակ հետևողականորեն օգտագործելուց հետո, գերազանց արդյունք է տալիս և անհետացնում է սպիները: 1924թ. նա խնամում է խորը այրվածքներով մի հայ երիտասարդի: Քանի որ երիտասարդի վիճակը շատ ծանր էր, բժիշկները երկարատև բուժում էին նշանակել նրան: Լուսյան, նրան կարեկցելով, երիտասարդի վնասված մաշկը մշակում է իր քսուքներով, և կարճ ժամանակում նրա վերքերը ապաքինվում են: Հետագայում Լուսյան և այդ երիտասարդը՝ Մկրտիչ Կարապետյանը, սիրահարվում ու ամուսնանում են, ունենում են 2 զավակ: 2 զավակներն էլ խորապես տիրապետում են իրենց մոր գիտելիքներին և փոխանցում են դրանք իրենց երեխաներին: 1948 թ. նրանց ընտանիքը ներգաղթում է Հայաստան: 1949 թ. Լուսյայի դուստրն ամուսնանում է և ունենում 3 աղջիկ: Նրանք նույնպես մեծանում էին այնպիսի մի ընտանիքում, որտեղ տատիկն ու մայրն իրենց են փոխանցել այդ քսուքների բաղադրատոմսերը:

Հետագայում այդ բաղադրատոմսերը հիմք են դառնում, որ Մինասյանների ընտանիքը սկսի GOOD BALM մաշկի խնամքի միջոցների արտադրությունը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7008 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված էր ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026
Դիտվել է 360 անգամ
14.08.2026
Դիտվել է 286 անգամ
15.08.2026
Դիտվել է 251 անգամ
17.08.2026
Դիտվել է 223 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster