Սպորտով պարբերաբար զբաղվելը պաշտպանում է գլխացավերից: Սա շվեդ գիտնականների գիտափորձի եզրակացությունն է, որը նրանք անցկացրել են միգրենից տառապող շուրջ 40 հիվանդի շրջանում:
Նրանց մի մասի համար մշակվել է շաբաթական երեք անգամ 40 րոպեանոց մարզումներից կազմված օրակարգ, իսկ մյուս մասը շարունակել է ընդունել միգրենի դեմ նախատեսված դեղամիջոցները:
Հետազոտության արդյունքներն անհավանական են եղել. պարզվել է՝ ուժեղ գլխացավերի դեպքում սպորտը ոչ պակաս ազդեցիկ է, քան դեղերը:
15-01-2025 11:16 Սուրճի մեջ դարչին ավելացնելը կարող է մի փոքր իջեցնել արյան շաքարը և զսպել քաղցը: Այս մասին The Conversation-ին ասել են Հարավային Ավստրալիայի համալսարանի սննդաբանները։ Դարչինի կարողությունը՝ արագացնել քաշի կորուստը, գնահատվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում: Դրանցից մեկը ցույց է տվել, որ օրական 1,5 գրամ դարչին օգտագործելը (կես թեյի գդալում պարունակվող քանակությունը) մի քանի ամսվա ընթացքում նվազեցրել է գոտկատեղի շրջագիծը 1,68 սմ-ով։
15-01-2025 11:12 Ջիջի Հադիդը դարձել է Rabanne «Million Gold for Her» օծանելիքների նոր դեմքը, որոնք մարմնավորում են ուժի, հաջողության եւ բույրի վստահության հաղթանակը։ «Ինձ դուր է գալիս հավասարակշռությունը։ Իմ անձը շատ բանով տղամարդկային երանգներ ունի, ուստի ինձ դուր է գալիս կանանց եւ տղամարդկանց տարրերի համադրումը բույրի մեջ»,- ասել է Հադիդը։
15-01-2025 11:08 Նոր հետազոտության համաձայն՝ տղամարդկանց մոտ գանգուղեղային վնասվածքից մահանալու հավանականությունը երեք անգամ ավելի բարձր է կանանցից։ Նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Brain Injury ամսագրում, գիտնականները հայտնաբերել են նաև, որ 75 եւ ավելի բարձր տարիքի տարեց մարդիկ գանգուղեղային վնասվածքների հետ կապված մահացության ամենաբարձր ցուցանիշներն ունեն՝ ավելի քան 86 մահ յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվով։
15-01-2025 01:20 Քեյթ Միդլթոնը վերադարձել է հիվանդանոց, որտեղ բուժում էր անցնում քաղցկեղից։ Ինչպես ինքը՝ արքայադուստրն է ասում, քաղցկեղի բուժումը շատ անկանխատեսելի է։ Դու կարող ես քեզ լավ զգալ այսօր, իսկ հետո կարող են դարձյալ դժվար օրեր գան:
15-01-2025 00:23 Ջեսիկա Սիմփսոնը 10 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է ամուսնուց՝ ռոմանտիկայի պակասի պատճառով։ Աստղը խոստովանել է, որ ինքն ու Էրիկը վաղուց առանձին են ապրում։ Մի քանի ամիս զույգը փորձում էր փրկել իրենց հարաբերությունները, բայց ոչինչ չէր ստացվում։
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։