Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Իմ կյանքում չեն եղել բազմաթիվ բոյֆրենդներ, շքեղ նվերներ, ես ունեցել եմ ավելին… ԱԼԻՍԻԱ ՔԵՅՍ

04.02.2013

14   «Գրեմմի»  մրցանակ ունեցող երիտասարդ երգչուհի Ալիսիա Քեյսը ծնվել է Նյու Յորքի ամենաաղքատիկ  թաղամասերից մեկում 1980թ. հունվարի 25-ին: Դժվար է ասել, թե հատկապես որ ազգի գեներն են գերակշռում նրա մեջ, քանի որ արմատներով նա և իտալուհի է, և շոտլանդուհի, և իռլանդուհի, և յամայկացի:

 

 

 

 

Ալիսիայի ծնողները բաժանվել են, երբ աղջնակը դեռ շատ փոքր էր: Նրան դաստիարակում է մայրը: Այն թաղամասը, որտեղ ապրում էին նրանք, հայտնի է հանցագործ խմբավորումներով, անբարոյականներով: Չնայած անհաջող միջավայրին՝ Ալիսիայի մորը` Թերեզային, հաջողվում է ճիշտ ճանապարհի վրա դնել աղջկան: 7 տարեկանում նա ընդունվում է բավականին հեղինակավոր երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին: «Դու կարող ես թողնել ամեն ինչ, բայց դու երբեք չես դադարի դաշնամուր նվագել»,-ասում էր Ալիսիայի մայրը:

 «Այո, նա շատ խիստ էր այդ հարցում, բայց, հավատացեք, որ դրա կարիքը չկար: Ես մեծ սիրով եմ հաճախել դաշնամուրի դասերի»: 

Դասական երաժշտության հանդեպ Ալիսիայի սերը մինչև օրս էլ շատ մեծ է: Նրա սիրելի կոմպոզիտորը Շոպենն է: Դպրոցական տարիներին Ալիսիան երգել է նաև երգչախմբում: «Ես սովորեցի, թե ինչպես պետք է օգտագործել ձայնը: Ոչ մի բան պատահական չի լինում. ես գիտեի, որ այն ամենը, ինչով զբաղվում էի, մի օր իմ կյանքի մասն էր դառնալու»:  10 տարեկանում Ալիսիան իր ընկերների հետ միասին փոքրիկ խումբ էր ստեղծել: Նրանք հավաքվում էին իրենցից մեկի տանը, երգում, պարում: «Միշտ շատ լուրջ եմ վերաբերել երաժշտությանը: Անգամ իմ փոքրիկ խումբն էի ստեղծել, որն իհարկե սիրողական մակարդակի էր, բայց այն ժամանակ ինձ թվում էր, թե մենք շուտով հանրահայտ խումբ ենք դառնալու»:

14 տարեկանում Ալիսիան Columbia Records ստուդիայում ձայնագրում է իր առաջին սինգլը` «Dah Dee Dah (Sexy Thing)», որը դարձավ Men in Black բլոկբասթերի սաունդթրեքը: Տաղանդավոր աղջնակին նկատում է հայտնի պրոդյուսեր Քլայվ Դևիսը և պայմանագիր կնքում Ալիսիայի հետ:

Դպրոցն Ալիսիան գերազանց գնահատականներով է ավարտում: Ուսումը շարունակելու համար ընդունվում է Կոլումբիայի համալսարան, բայց մի քանի ամիս անց թողնում է ուսումն ու որոշում ամբողջովին ընկղմվել երաժշտական կարիերայի մեջ: «Ես այնքան էի տարվել երաժշտությունով, որ թվում էր, թե այլևս չեմ կարողանա դպրոցական, համալսարանական բամբասանքները հանդուրժել»:  Ալիսիան ամբողջովին տրվում է երաժշտությանը, գրում թե երգի երաժշտությունը, թե բառերը: Նա  ձայնագրում է ևս մի քանի երգեր հոլիվուդյան ֆիլմերի համար, որից հետո 2001թ. հանրությանը ներկայացնում է իր առաջին ամբողջական աշխատանքը` «Songs in A Minor» ալբոմը:

Ալբոմն անհավանական հաջողություն է ունենում: Այն ճանաչվում է  «Ոսկե» վաճառքի հենց առաջին օրը: Ամբողջ աշխարհում վաճառվել էր շուրջ 10 միլիոն օրինակ:

Ալբոմի առաջին երգը` «Falling», ամերիկյան հիթշքերթների առաջատարն էր շուրջ 6 շաբաթ:

Նույն տարում հեղինակավոր Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ Ալիսիա Քեյսը 5 Գրեմմի է ստանում՝ «Տարվա երգ», «Կանացի լավագույն երգեցողություն», «Լավագույն R&B ստեղծագործություն», «Լավագույն նոր կատարող», «Լավագույն R&B ալբոմ» անվանակարգերում:  Այլևս չկար մեկը, ում անծանոթ լիներ Ալիսիա Քեյս անունը: Ամբողջ աշխարհում մեծ ճանաչվածություն և համբավ է ձեռք բերում 21 տարեկան Ալիսիան:

2003թ. արդեն թողարկվում է երգչուհու երկրորդ` «The Diary of Alicia Keys» ալբոմը: Հենց թողարկելու օրը  սկավառակը զբաղեցնում է  ազգային հիթ շքերթի առաջին հորիզոնականը և կարողանում կրկնել նախորդ ալբոմի հաջողությունը. ամբողջ աշխարհում վաճառվում է 9 միլիոն օրինակ: Այս աշխատանքի համար Ալիսիան ստանում է 2 MTV մրցանակ և  4 Գրեմմի: Այսօր Ալիսիա Քեյսն ունի 12 ալբոմ, որոնցից  գրեթե բոլորն էլ մեծ ընդունելություն են գտել ամբողջ աշխարհում: «Ես միշտ ստեղծագործել եմ: Ես ավելի շատ պոետ եմ, քան երգչուհի: Ես գրում եմ, ջնջում, հաճախ նաև մի քանի տետր միանգամից ոչնչացնում, քանի որ գոհ չեմ լինում վերջնական արդյունքից»:

Ալիսիան իր ուժերը փորձում է նաև կինոյի ասպարեզում: Մի քանի փոքրիկ դերերից հետո 2007թ Ալիսիա Քեյսին առաջարկում են խաղալ «Smokin' Aces» ֆիլմում, որտեղ իր խաղընկերներն են դառնում Բեն Աֆլեքն ու Էնդի Գարսիան: Նույն տարում նա խաղում է ևս մի հոլիվուդյան ֆիլմում' Nanny Diaries, որտեղ նա մարմնավորել է Սքարլեթ Յոհանսոնի մտերիմ ընկերուհուն:

Բացի այս ամենից, Ալիսիային բավականին երկար ժամանակ է, ինչ ճանաչում են նաև որպես մեծ բարեգործի: Ահռելի գումարներ ու միջոցներ է ծախսում այս երիտասարդ աղջիկը Աֆրիկայում բնակվող հիվանդ, անապահով երեխաների համար:

Ալիսիա Քեյսի անձնական կյանքը միշտ հաստ վարագույրներով փակ է եղել թե՛ երկրպագուների և թե՛ լրատվամիջոցների համար: «Ես կարող եմ ժամերով զրուցել աշխատանքիցս, պատմել իմ գործունեության մասին, քննարկել իմ ձախողումները, հաջողությունները, բայց անձնական կյանքս քննարկել ես չեմ պատրաստվում: Ուզում եմ կյանքումս մի բան միայն ինձ պատկանի»:


2010թ. Ալիսիա Քեյսն ամուսնանում է հայտնի կոմպոզիտոր և դերասան Սվիզ Կասիմ Դին Բիտցի հետ: «Մենք ամուսնացանք այն ժամանակ, երբ արդեն 2 ամիս անցել էր Բիտցի և իր նախկին ընկերուհու բաժանումից, բայց մարդիկ, միևնույնն է, չէին խուսափում ինձ մեղադրելուց: Այդ շրջանում ես մեծ աջակցության կարիք էի զգում, որը և ստացա ամուսնուցս և հարազատներիցս»: Զույգն ամուսնանում է Կորսիկա կղզում փակ արարողության ժամանակ: Արդեն հոկտեմբերին ծնվում է զույգի առաջնեկը' Եգիպետ Դաուդ Դինը: «Ես այնքան շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ինձ նվիրել է ճակատագիրը»,-երեխայի ծնունդից որոշ ժամանակ անց իր թվիթերյան էջում գրառում է թողնում Ալիսիան:

2012-ին Ալիսիան թողարկեց Girl On Fire ալբոմը, որի գլխավոր հիթը դարձավ հենց համանուն երգը: Ալիսիան շարունակում է եռանդով աշխատել, նա ստեղծել է նաև սեփական ձայնագրման ստուդիան, զբաղվում է գովազդներով, նկարահանվում ֆիլմերում և մեկը մեկից հաջողված երգեր թողարկում:

Եթե ես ուզում եմ միայնակ մնալ, երբեմն կարող եմ կարդալ, երբեմն գրել, երբեմն աղոթել, երբեմն լաց լինել:

Առաջին սիրահարվածությունն ինձ համար կապվում է դաշնամուրի հետ: Ես սիրահարվեցի նրան մեր առաջին իսկ հանդիպումից:

Ես միշտ խիստ եմ ինքս իմ հանդեպ, երբեմն ոչ ներողամիտ, իսկ երբեմն էլ չափից դուրս անհանդուրժող:

Ավելի լավ է ես ոչինչ չունենամ, քան ստախոս լինեմ:  Ատում եմ սուտը, կեղծիքը:

Ես չունեմ շատ ընկերներ, բայց նրանք, ովքեր իմ ընկերներն են, անգնահատելի են ինձ համար:

Շատ մարդիկ փորձում են նմանվել ինձ, բայց ես կցանկանայի յուրաքանչյուրին տեսնել իր կերպարի մեջ, յուրովի, առանձնահատուկ:

Ես հաշվի չեմ առնում բոլոր կարծիքները: Դուք պատկերացնում եք, եթե ես հաշվի առնեմ միլիոնավոր մարդկանց կարծիքները, ես կկորցնեմ իմ սեփական «ես»-ը:

Իմ կյանքում չեն եղել բազմաթիվ բոյֆրենդներ, շքեղ նվերներ, ես ունեցել եմ ավելին…

 Նելլի Ղարիբյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 11853 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դիանան և Դոդին. արքայադստեր վերջին սիրավեպի անհայտ մանրամասները

23.09.2026
1997 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները պատմում են Ուելսի արքայադստեր անսպասելի քաջության մասին, որն իր վրա էր վերցրել գայթակղողի դերը։

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված էր ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1100 անգամ
20.10.2026
Դիտվել է 286 անգամ
21.10.2026
Դիտվել է 237 անգամ
22.10.2026
Դիտվել է 185 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster