«Դարձիր թագուհի». ՀՀ շախմատի չեմպիոններին լավագույնը դիմադրեց ՀՊՏՀ ուսանողուհին
02.02.2013
Հայաստանի շախմատի 2013 թ. չեմպիոն Տիգրան Պետրոսյանը և չեմպիոնուհի Աննա Հայրապետյանը փետրվարի 2-ին Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը համաժամանակյա խաղ անցկացրեցին Հայաստանի առաջատար բուհերի լավագույն շախմատիստուհիների հետ:
LADYNEWS.am-ի միամյա տարեդարձին նվիրված «Դարձիր թագուհի» շախմատային տոնը, որ կազմակերպվեց Տ. Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համագործակցությամբ, նպատակ ուներ խթանելու կանանց շրջանում շախմատի տարածվածությունը, շնորհալի ուժերի բացահայտումը:
Գրեթե բոլոր պարտիաներն ընթացան ուսանողուհիների համառ դիմադրությամբ, իսկ սեանսի ավարտին չեմպիոնները որոշեցին «ամենահամառ դիմադրողին»:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչ Անի Բաղոյանի հետ խաղը ճանաչվեց լավագույնը:
LADYNEWS.am-ի գործընկեր Mary Kay ընկերության կողմից ՀՀ չեմպիոնները և «ամենահամառ դիմադրող» ճանաչված Անի Բաղոյանը պարգևատրվեցին նվերներով:
Հ.Գ Շախմատային տոնի մասին ծավալուն ֆոտոռեպորտաժին սպասեք ավելի ուշ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3333 անգամ
|