LADYNEWS.am-ի հյուրասրահում է Հայաստանի շախմատի 2013 թ. չեմպիոնուհի Աննա Հայրապետյանը:
Ի՞նչ զգացողություններ ունի Հայաստանի շախմատի չեմպիոնուհին նման հաջողությունից հետո: Ի՞նչ է նշանակում այս հաղթանակը քեզ համար:
-Շատ-շատ հաճելի զգացողություներ ունեմ, բայց մյուս կողմից էլ հասկանում եմ՝ ինչքան պարտավորեցնող է չեմպիոնական տիտղոսը: Հայաստանի առաջնությունում նախորդ տարիներին զբաղեցրել եմ երկրորդ, երրորդ տեղերը, պետք էր նաև առաջինը լինել վերջապես: Նաև կեսկատակ-կեսլուրջ ասում եմ, որ պատմության մեջ նշվում են առաջինների անունները… Ուրախացել եմ ծնողներիս համար, քանի որ իրենք շատ էին սպասում այս հաղթանակին: Երկուսն էլ վաստակավոր մարզիչներ են, եւ հատկապես հորս հետ աշխատանքը չի դադարում նաև տանը: Նա անգամ հուզվեց. չէի սպասում, ուզում էր թաքցնել, բայց նկատեցի…
Այն, թե ինչ ես կարողանում անել շախմատում, տեսան բոլորը, բայց LADYNEWS-ի ընթերցողներից շատերը կուզեն իմանալ Հայաստանի շախմատի չեմպիոնուհու նաև ոչ շախմատային հետաքրքրությունները: Շա՞տ են:
Այնքան շատ են հոբբիներս, որ մեկ-մեկ զարմանում եմ՝ ոնց եմ հասցնում շախմատ պարապել (ծիծաղում է-LN): Իհարկե երկրորդ հատվածը կատակ էր, քանի որ ինչ էլ անելու լինեմ, միայն՝ շախմատային գործերս ավարտելուց հետո: Հոբբիներիս ցանկի առաջին հորիզոնականում վիդեոմոնտաժն է. շա՜տ եմ սիրում: Ինքս նկարում ու մոտաժում են տեսանյութեր, հիմնականում՝ մեր աշակերտների վերաբերյալ:
Ինչ-որ չափով զբաղվում եմ նաև լրագրությամբ, մանավանդ որ դա իմ երկրորդ մասնագիտությունն է. ավարտել եմ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի սպորատային լրագրության բաժինը: Շախմատի դպրոցի կայքի համար նյութեր եմ պատրաստում:
Շատ-շատ եմ սիրում խոհանոց: Հենց ազատ ժամանակ եմ ունենում, ինտերնետից հետաքրքիր բաղադրատոմսեր եմ գտնում, պատրաստում, ընդ որում՝ տարբեր երկրների խոհանոցներից:
Չեմ կարող չընդհատել և չխնդրել մեր լեդիներին ներկայացնել մի բաղադրատոմս, որն ասոցացնում ես շախմատի հետ, և բարդ չի լինի պատրաստելը…
Այ-այ… Երևի մեզ բոլորիս «Զեբրա» անունով հայտնի տորթն է շախմատ հիշեցնում: Բայց ինքս չեմ փորձել պատրաստել. ասում են՝ բարդ պրոցես է իսկական բաղադրատոմսով պատրաստելը:
Քանի որ արդեն չեմպիոնուհի ես, չես կարող չփորձել այդ բարդ բաղադրատոմսը…
Այո-այո… (ծիծաղում է-LN):
Շարունակենք հոբբիների շարքը…
Ունեմ տնային բույսերի մեծ ու գեղեցիկ հավաքածու՝ թե պտղատու, թե դեկորատիվ: Ափսոս, չունեմ հարմար պատշգամբ, որ ծաղիկներիս ապահովեմ մշտական մաքուր օդով (ժպտում է-LN): Մյուս հոբբիս… երգելն է: Անգամ ուզել եմ մասնակցել տարբեր մրցույթների, բայց շախմատի ոլորտում ճանաչված լինելս հետ է պահել ինձ այդ մտքից: Երգում եմ ինձ համար, իսկ լսարանս սենյակիս պատերն են : Հուսով եմ՝ հարսանիքիս ժամանակ կբացահայտեմ տաղանդս. նման պլաններ ունեմ (ժպտում է-LN):
Ուրեմն պարզենք, թե երբ սպասենք այդ իրադարձությանը: Ընտրյալ ունի՞ Հայաստանի շախմատի չեմպիոնուհին:
Ընտրյալ ունեմ, այո, արդեն ավելի քան չորս տարի: Մասնագիտությամբ զինվորական է, սահմանապահ, այս տարի կստանա ավագ լեյտենանտի կոչում: Ամուսնության հարցը դեռ պարզ չէ… Կարող ենք հենց հիմա էլ ամուսնանալ, բայց դա նշանակում է վերջ դնել իմ կարիերային և տեղափոխվել՝ ապրելու սահմանում: Ամեն բանի վրա այդպես խաչ դնել չեմ կարող:
Իսկ ինչպե՞ս եք պահում կապը, շփումը, դժվա՞ր չէ:
Շատ բարդ է, բայց ես արդեն սովորել եմ: Առաջին երեք տարին իրար տեսնում էինք կես տարին մեկ, հիմա արդեն՝ երկու-երեք ամիսը մեկ: Վատ է նաև հեռախոսային կապը, քանի որ հենց սահմանին է ծառայությունը: Օր է լիում, մեկ ժամ չարչարվում եմ, մինչև հնարավոր է լինում զանգել:
Ի դեպ, պատմելուցդ զգում եմ՝ շախմատիստուհու համբերատարությամբ ես զինված դժվարությունների դեմ…
Այո… (ժպտում է-LN): Դժվար է, բայց նա իմ ըտրյալն է, վստահում եմ իրեն և համոզված եմ, որ ապագայում երջանիկ ենք լինելու: Բոլորն էլ, կարծում եմ, անցնում են դժվարությունների միջով, ամեն մեկը՝ իր ձևով:
Եթե շփվելն է այսքան դժվարություններով ուղեկցվում, ծանոթանալն էլ պիտի որ հեշտ չլիներ… Ինչպե՞ս եք ծանոթացել:
Նա էլ է շախմատիստ եղել, և մենք անգամ խաղացել ենք իրար հետ տարիներ առաջ… Նախ՝ ասեմ, որ ես փոքր տարիքից շատ-շատ սիրել եմ զինվորականներին և ամեն բան, որ կապված է նրանց հետ: Անգամ զինվորականնների մասին ֆիլմեր նայելիս սիրահարվում էի դերասաններին (ծիծաղում է-LN): Ունեի զինվորականի համազգեստ հիշեցնող տաբատ, այդ նախշով գրիչ… Երբ սկսեցինք ինտերնետով շփվել, ես չգիտեի՝ զինվորական է, միայն գիտեի, որ սովորում է Ռուսաստանում՝ Կուրգանում: Երբ ավելի ուշ ասաց, զարմացել ու ապշել էի: Հասկացա՝ վերջ, ես իմ հերոսին գտել եմ…
Երեք բառ, որոնցով քեզ կբնորոշեիր առաջին հերթին…
Ինքնավստահ, բայց ոչ եսասեր: Էմոցիոնալ. մի քիչ հակասում են իրար ինքնավստահությունն ու զգացմունքայնությունը, բայց ես իսկապես այդպիսին եմ: Երրորդ բառն էլ… երջանիկ:
Ինչ զուտ աղջկական նախասիրություններ ունես՝ կապված նորաձևության, կոսմետիկայի ու նման բաների հետ…
Եվ լավ հագնվել եմ սիրում, և կոսմետիկա… Շոփինգն իմ սիրած զբաղմունքներից է և նախամրցաշարային, և հետմրցաշարային սթրեսներից դուրս գալու համար (ծիծաղում է-LN):
Եթե չեմ սխալվում, Օձի տարին հենց քոնն է, եւ նման մեկնարկ ունեցար…
Այո, իմ տարին է և տրամադրել եմ ինձ, որ լուրջ ձեռքբերումներ, հաջողություններ եմ ունենալու հենց այս տարի: Առաջինն արդեն ունեցա (ժպտում է-LN):
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: