«Դարձիր թագուհի». ՀՀ շախմատի չեմպիոնները՝ ընդդեմ ուսանողուհիների
29.01.2013
Հայաստանի շախմատի նորընծա չեմպիոններ Տիգրան Պետրոսյանն ու Աննա Հայրապետյանը համաժամանակյա խաղ կանցկացնեն Հայաստանի բուհերի լավագույն շախմատիստուհիների հետ:
Այն տեղի կունենա փետրվարի 2-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի շախմատի տանը:
«Դարձիր թագուհի» խորագրով շախմատային տոնը, որ կազմակերպում է LADYNEWS.am էլեկտրոնային պարբերականը Երևանի շախմատի տան հետ համագործակցությամբ, նպատակ ունի խթանելու կանանց շրջանում շախմատի տարածվածությանը, շնորհալի ուժերի բացահայտմանը:
LADYNEWS.am` մեկ տարի Կանանց աշխարհում
Դիտվել է 4152 անգամ
|