«Հենց հագնում էի Ջեյմիի կոշիկները, մտնում էի նրա կերպարի մեջ: Ես մտածում էի` Աստված իմ, նա այնքան անմեղ է, երբեք որևէ մեկին «չի վնասել», որքան էլ դաժան են բոլորը վարվել իր հետ: Նա ողջ մի կյանք պայքարել է պրոբլեմի դեմ, որի մասին իմացել է միայն ինքը: Ինձ համար այնքան հեշտ էր հասկանալ նրան, որ հետո ինձնից լուրջ ժամանակահատված պահանջվեց այդ կերպարից դուրս գալու և «ես»-ս վերագտնելու համար», - «Շտապիր սիրել» (A walk to remember) ֆիլմում իր մարմնավորած կերպարի` Ջեյմիի մասին այսպես է խոսում դերասանուհի Մենդի Մուրը:
Դերասանուհի, որ ի դեմս Ջեյմիի կերպարի գտավ իր տեղը կինոյում, կերպար, որ գտավ իր լավագույն կրողին` դերասանուհու, ում դեռ ոչ ոք այդպիսին չէր ընկալում: «Շտապիր սիրել»-ը դարձավ մեր օրերի լավագույն մելոդրամաներից մեկը` իր տխուր սիրո պատմությամբ ու անավարտ ավարտով, իսկ գլխավոր դերակատարուհին` Մենդի Մուրը, ճանաչելի դարձավ աշխարհին իբրև մի հիվանդ ու տխուր աղջիկ` իբրև Ջեյմի:
Մենդի Մուրը` Ամանդա Լի Մուրը, ծնվել է օդաչու Դոնալդի ու լրագրող Սթեյսիի ընտանիքում, որոնք ունեն նաև երկու որդի` Սքոթն ու Կեյլը: Ծնողները դաստիարակել են իրենց երեխաներին իբրև իսկական կաթոլիկներ: Մենդին շատ վաղ հասակից հաճախել է կաթոլիկական դպրոց:
Առաջին տաղանդները նրա մոտ բացահայտվել են շատ շուտ: Ասում են` արդեն 6 տարեկանում փոքրիկն իմացել է, որ իրեն վիճակված է աստղ դառնալ: Սկզբում, սակայն, Մենդին հակված է եղել դեպի երգարվեստը, ինչին մեծապես նպաստել է տատիկը, ով պարուհի է եղել և ունեցել է լավ երաժշտական լսողություն: Մենդին արդեն 9 տարեկանում սկսել է պնդել, որ իրեն թույլ տան հաճախել վոկալի դասերի: «Ծնողներսկարծումէին, որդաընդամենըմանկականպնդաճակատությունէր, որերգարվեստըհոբբիէր, որըշուտովդադարելուէրհետաքրքրելինձ, բայցտարիներնանցնումէին, իսկեսշարունակումէիհամառորենպարապելթեվոկալ, թեդերասանականվարպետություն», - հիշում է Մենդին:
Երգչուհու կարիերան նա սկսեց շատ պարզ ու հստակ քայլերով` մարզական հանդիպումների ժամանակ կատարելով ԱՄՆ հիմնը: Հայրենի Օռլանդոյում նա շատ արագ ճանաչում ձեռք բերեց իբրև National Anthem Girl` երկրի հիմնի աղջիկ: «Այո, դա ես եմ, շատ մարդիկ հենց այդպես են հիշում ինձ», - հաճույքով պատմում է Մենդին մինչ օրս: Հենց նրա նմանատիպ ձայնագրություններից մեկն էլ ընկավ պրոդյուսերների ձեռքը, ովքեր գտան ու փորձեցին անհայտ աղջկանից ստանալ երգարվեստի աստղ:
Եվ չնայած առաջին հաջողություններին` չափահասության շեմին ոտք դրած Մենդին կանգնեց մի պրոբլեմի առաջ` հասակի: Այո, մոտ 178 սմ հասակը դարձավ լուրջ կոմպլեքսի պատճառ աղջնակի համար: «Ես ինձ չափազանց աններդաշնակ ու անկայուն էի զգում հասակիս պատճառով», - ասում է Մենդին, ում այդ բարդույթի հաղթահարման հարցում օգնեց մայրը: Վերջինս սկսեց ներշնչել աղջկան սեր բարձր հասակի նկատմամբ, հավատացնել, որ բարձրահասակությունը միայն առավելություն է, հնարավորություն աշխարհը տեսնելու վերևից: Մենդիին հաջողվեց հաղթահարել իր տագնապները և, թերևս ավելի համոզվելու համար, որ մայրը ճիշտ է, նա փորձեց իր ուժերը մոդելային բիզնեսում:
Նրա գեղեցկությունը գնահատվեց: Ֆոտոսեսիաները հաջորդում էին մեկը մյուսին, բայց որքան առաջ էր գնում նա իր կարիերայում, նույնքան հետ էր ընկնում իր նախորդ կյանքից: «Ընկերներս, բարեկամներս չէին հասկանում, թե այդ ինչու ես ժամանակ չեմ գտնում իրենց համար, ինչպես նախկինում: Մի պահ ինձ թվում էր, թե նրանք կսկսեն խոսել մեջքիս հետևում, նախանձել, բայց հետո հասկացա, որ մեծապես սխալվել եմ: Իմ սիրելիները սկսեցին օգնել ինձ ավելի առաջ գնալ, թև տալ ինձ: Այդ պահերին ես ամենաերջանիկ մարդն էի», - պատմում է դերասանուհին:
Հարազատների անմիջական օգնությամբ Մենդին շուտով թողարկեց իր առաջին ալբոմը` «So Real»-ը, որը, սակայն, հանդիպեց երգարվեստի քննադատների բացասական վերաբերմունքին: Բայց Մենդին կանգ չառավ: Շուտով թողարկվեց նաև «I Wanna Be with You» ալբոմը, որ նախորդից ավելի հաջող էր, բայց էլի չարժանացավ գորովալից խոսքերի:
Այնուհետև, ստեղծելով «Մենդի Մուրի շոու» հեռուստածրագիրը, Մենդին գուցե ինքն իրեն հարց տվեց` իսկ ինչու՞ չփորձել ուժերը կինոմատոգրաֆիայում: Առաջին քայլն արդեն արված էր: Մենդին երկար տարիներ հաճախել էր դերասանական վարպետության դասերի, որոնք էլ տեղափոխեց գործնական հարթություն: Ֆիլմերը հաջորդեցին մեկը մյուսին` հաջող, անհաջող, բայց նկատելի էր, որ Մենդին ասելիք ունի, որը շատ շուտով ասվելու է:
Այդ խոսքը ասվեց «Շտապիր սիրել» ֆիլմով: MTV կինոմրցանակ «Լավագույն նոր դերասանուհի» անվանակարգում, Teen Choice Award մրցանակ «Սիրելի կինոարտիստ» անվանակարգում, Young Hollywood Award մրցանակ «Ապագայի սուպերաստղ» անվանակարգում և, որ ամենակարևորն է, հանդիսատեսի անժխտելի համակրանք: Ֆիլմն անշուշտ հաջողված էր: Մենդի Մուրը գրեց իր անունը կինոմատոգրաֆիայի պատմության մեջ:
2009 թվականին Մենդի Մուրն ամուսնացավ երաժիշտ Ռայան Ադամսի հետ: Երբ նրան հարցնում են իր երեք ամենանվիրական ցանկությունների մասին, նա պատասխանում է. «Առաջին ցանկությունս է էլի հազարավոր ցանկություններ ունենալու հնարավորությունը, երկրորդը` երջանիկ ու առողջ լինելն է թե իմ, թե ընտանիքիս ու սիրելիներիս, և վերջապես երրորդ ցանկությունս է քաղցր բամբակի անսպառ առաքումը»:
Ինչ վերաբերում է ավելի լուրջ պլաններին, Մենդին այժմ սովորում է կիթառ նվագել, հուսով է, որ մի օր ինքը կգրի իր երգերը, ցանկանում է անթերի խոսել ֆրանսերեն: «Ես միշտ ունեմ պլանների ցուցակ, որը անընդհատ խմբագրվում է ու փոփոխվում: Այնքան շատ բան կա, որ ուզում եմ անել: Օրինակ, ուզում եմ քոլեջ գնալ ու ուսումնասիրել ժուռնալիստիկա: Մայրս ժուռնալիստ է, և նրա գրելու ձիրքը ինձ էլ է փոխանցվել: Դեռ դպրոցում ես սիրում էի գրել երկար էսսեներ, որոնցից աշակերտները փախչում էին: Իմ մեծ երազանքներից մյուսն էլ շուրջերկրյա ճանապարհորդությունն է», - ասում է Մենդի Մուրը:
Առաջին անգամ համբուրվել եմ 11 տարեկանում: Ինձ համար դա խաղ էր` կկարողանա՞մ, թե՞ ոչ: Բայց, իհարկե, ես այն աղջիկներից չեմ, ովքեր կարող են որևէ տղամարդու հետ լինել միայն այն պատճառով, որ համբուրվել են:
Երբ շեկ մազերիս գույնը փոխեցի սևի, ինձ հարցնում էին` արդյոք աննկատ չե՞մ զգում ինձ: Բնավ, ես ինձ մի քանի անգամ ավելի լավ եմ զգում իբրև սևահեր: Դեռ նախկին ընկերներիցս մեկն էր ասում, որ սև մազերով ես ավելի ինտելեկտուալ տեսք ունեմ: Համամիտ եմ այդ մտքի հետ:
Երգարվեստն ինձ համար, միևնույնն է, առաջնային է: Անգամ երբ ահավոր տրամադրություն ունեմ, բավական է բեմ բարձրանալ, ու ամեն բան փոխվում է:
13-11-2026 12:06 Քիմ Քարդաշյանը կրկին քննադատության է ենթարկվում սոցիալական ցանցերում։ Այս անգամ դա նրա SKIMS ապրանքանիշի կողմից տոնական սեզոնի համար թողարկված ադվենտ օրացույցների պատճառով է։ Նվերների տուփերը համացանցում ծաղրի են արժանացել իրենց պարունակության համար, որը շատ օգտատերերի կարծիքով, լիովին չի համապատասխանում 148 դոլար գնին։ Տուփերի բացումը և զայրացած տեսանյութերն այն հաճախորդներից, ովքեր կարծում են, որ իրենց խաբել են, այժմ վիրուսային են դառնում սոցիալական ցանցերում։
13-11-2026 12:03 Վերջերս Victoria's Secret-ի հրեշտակների հետ կապված սկանդալը ստիպեց նորաձևության սիրահարներին հիշել նրանց ծագումը։ 1997 թվականին ապրանքանիշը ստեղծեց Angels հավաքածուի գովազդային արշավ, որն ամբողջ երևույթին տվեց իր անունը։ Կարճ ժամանակ անց ապրանքանիշն անցկացրեց նորաձևության ցուցադրություն, որտեղ լուսանկարահանման մասնակիցները նույն կազմով քայլեցին ցուցադրության ժամանակ՝ յուրաքանչյուրը կրելով թևեր։ Այնուհետև Victoria's Secret-ը հայտարարեց, որ նրանց այժմ շնորհվել է հատուկ կարգավիճակ։
13-11-2026 12:00 Միրա Անդրեևան հաջողությամբ բարձրանում է WTA եզրափակիչ մրցաշարի գագաթնակետին։ Երկրորդ փուլում նա հաղթեց բելառուս Արինա Սաբալենկային, որը աշխարհի երկրորդ ռակետն է։ Մարզուհին իր հաղթանակը վերագրեց զայրույթին։ Խաղը տևեց մեկ ժամ երեք րոպե։ Այն սկսվեց դժվար. Անդրեևան հինգ անգամ մատուցեց գնդակը և առաջին սեթում պարտվում էր 4-1 հաշվով։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց շրջել իրավիճակը։ Նա գերազանցեց մրցակցին՝ հաղթելով 11 գեյմ անընդմեջ։ Խաղն ավարտվեց 6-4, 6-0 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
10-11-2026 10:52 Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55 Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։