Աննա Հայրապետյանը` Հայաստանի շախմատի չեմպիոնուհի
21.01.2013
Երևանում ավարտվել է Հայաստանի շախմատի կանանց առաջնությունը: Հայաստանի չեմպիոնուհի է դարձել միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը: Վերջին տուրում նա հաղթանակ է տարել Մարինա Գասպարյանի նկատմամբ և նվաճել չեմպիոնական տիտղոսը:
9-ը հնարավորից Հայրապետյանը վաստակել է 7 միավոր և առաջին անգամ դարձել Հայաստանի չեմպիոնուհի: Հայրապետյանը ստացել է 300 հազար դրամ և 2013թ-ին Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու իրավունք:
Երկրորդ հորիզոնականը 6.5 միավորով զբաղեցրել է Արմինե Բաբայանը: Նույնքան միավոր է վաստակել նաև Նարինե Գասպարյանը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով նա բրոնզե մեդալի է արժանացել: Շախմատիստուհիները վաստակել են, համապատասխանաբար, 200 և 150 հազար դրամ:
Slaq.am Դիտվել է 2513 անգամ
|