Մի առիթով ասել եք, որ կյանքի Ձեր նշանաբանն է որևէ մեկին նման չլինելը: Արհեստականորե՞ն եք պատնեշում Ձեզ մյուսներից, թե՞ կարծումեք, որունեք ռեալ տարբերություններ:
Գիտե՞ք` կարծում եմ, որ որևէ մարդ նման չէ մյուսին: Մենք բոլորս ունենք որոշ ընդհանուր գծեր, բայց, այսպես ասած, տարբեր է յուրաքանչյուրիս սիրտն ու հոգին: Ես պարզապես փորձում եմ ոչ թե պատնեշվել մյուսներին նման չդառնալու համար, այլ ընդգծել այն յուրօրինակությունը, որ ունեմ ի սկզբանե:
Հաճախ եք նշում, որ շատ չեք շեղվելու. ունեք Ձեր տեսակը, որը փորձելու եք միշտ պահել: Նման «պահպանողական» դիրքորաշումը չի՞ հանգեցնի արդյոք ժանրային ու ստեղծագործական միօրինակության:
Եթե խոսենք երգարվեստի մասին, ապա ժանրային իմաստով կարելի է լինել չափազանց տարբեր: Կարելի է փորձել երգեր կատարել ամենատարբեր ձևաչափերով, ժանրերում ու առանձին ճյուղերում, բայց, այդ ամենով հանդերձ, անհրաժեշտ է մնալ այն, ինչ կաս: Ես, օրինակ, կատարում եմ Առնո Բաբաջանյանի որոշ երգեր, բայց դրանց զուգահեռ փոփ ոճի երգեր ունեմ շատ: Մեկը մյուսին չի հակասում, եթե դու մնում ես դու:
«Նորալիք-2011» մեկնելու հարցում Ձեզ համար որոշիչ եղավ ծանոթություններ ձեռք բերելու, մեր փոքր երկրի արտիստների գործունեության շրջանակի ընդլայնման փաստարկը: Նույն պատճառով հնարավո՞ր է մի օր տեսնենք Ձեզ «Եվրատեսիլ» երգի մրցույթում:
Ինչպես յուրաքանչյուր արտիստ, այնպես էլ ես դեմ չեմ լինի իհարկե մասնակցել «Եվրատեսիլին», բայց ինձ համար մի կարևոր բան կա… Որևէ բան չպետք է լինի ինքնանպատակ` պարզապես անելու համար արված: Ես գտնում եմ, որ Հայաստանը այդ մրցույթում ներկայացնելը, իհարկե, շատ կարևոր է, բայց բավարար պատճառ չէ նման քայլի գնալու համար: Երկրի անունը բարձ պահելուց զատ պետք է հասկանալ, թե ինչի համար ես անում այն, ինչ անում ես: Գուցե մի օր կմասնակցեմ այդ մրցույթին, բայց դրա համար մի քանի նախապայմաններ են պետք: Սկսենք թեկուզ նրանից, որ անհրաժեշտ է ներկայանալի երգ ունենալ:
«Նոր ալիք-2011»-ից վերադառնալուց հետո, օրինակ բերելով Շառլ Ազնավուրին, ասել էիք, որ հնարավոր է՝հեռանաք Ռուսաստան` փորձելով այնտեղ բարձր պահել Հայաստանի վարկը: Սա ընդամենը խոսքե՞ր էին…
Ոչ, դրանք ուղղակի խոսքեր չէին, այլ ռեալ պլաններ, որոնք այն ժամանակ հնարավոր չէր կյանքի կոչել հենց թեկուզ այն պատճառով, որ ես ունեի միայն Վրաստանի անձնագիր: Այժմ ես նաև Հայաստանի քաղաքացիություն եմ ձեռք բերել և կարող եմ մտածել գործունեությանս շրջանակի ընդլայնման մասին: Իհարկե, սա մոտ ապագայի պլան չէ, քանի որ առաջին հերթին պետք չէ մոռանալ, որ Հայաստանում ես արդեն ինչ-որ տեղ ճանաչված եմ իբրև երգիչ, իսկ արտերկրում պետք է ամեն ինչ զրոյից սկսեմ: Եվ բացի սա, դեռ բավական շատ ծրագրեր ունեմ կապված Հայաստանի հետ:
«Նորալիք-2011» -ի մասնակիցներին ողջունելու եկած Լարա Ֆաբիանը հատուկ ուշադրություն էր դարձրել Ձեզ ու ասել, որ իր համար ամենալավն եք, որ Ձեզ շատ է սիրում: Դուք էլ երգի մրցույթից հետո հայտարարել էիք, որ մեծ ցանկություն ունեք դուետով երգելու Լարա Ֆաբիանի հետ: Ինչ-որ բան արե՞լ եք այս ուղղությամբ:
Ես իրոք երազում եմ այդ մասին: Այս ընթացքում ձեռքերս ծալած չեմ նստել: Ուսումնասիրել եմ համագործակցութան բոլոր հնարավոր եզրերը և արդյունքում հասկացել, որ, իհարկե, սա կապված է մեծ ֆինանսական ներդրման հետ, ինչը հիմա չեմ կարող անել: Նման գումարով Հայաստանում հնարավոր է բազմաթիվ պրոյեկտներ ունենալ, և հիմարություն կլինի վատնել ողջ այդ ռեսուրսը միայն մեկ համագործակցության համար: Ամեն դեպքում հուսով եմ, որ մի օր կկարողանամ սա կյանքի կոչել:
Վերջին անգամ, երբ խոսեցիք Ձեր անձնական կյանքից, ասացիք, որ այնտեղ դեռևս ոչինչ չի կատարվում…
Խնդիրն այն է,որ այնտեղ հիմա էլ ոչինչ չի կատարվում, բայց մյուս կողմից ես ախր չեմ էլ ուզում սրանից խոսել, որովհետև այն աստղերից չեմ, ովքեր ուզում են, որ իրենց ընկալեն ոչ թե որպես արտիստ, այլ որպես կին կամ տղամարդ: Ես ուզում եմ ինձ սիրեն արածս գործի, կատարածս երգերի համար, թեկուզ հիմա էլ կա աղջիկների մի խումբ, որոնք ամեն դեպքում այլ կերպ են ընկալում ամբողջը: Բայց ես չեմ ուզում լինել որևէ մեկի պոտենցիալ փեսացուն:
Ըստ Ձեզ` դժվարությունները իսկական տաղանդավոր մարդու համար են: Որոնք էին այն դժվարությունները, որ արդեն համարում եք հաղթահարված անցնող տարում և ինչ խնդիրներ եք դրել` հաղթահարելու 2013-ին:
2012-ը հիմնականում ստացվեց շրջագայությունների ու համերգների տարի` բավական բեղմնավոր: Հիմնական խնդիրը, որ լուծեցի անցած տարում, և որը շատ դժվարությամբ տրվեց ինձ, հայկական անձնագիր ունենալն էր: Դա հաջողվեց իրականացնել:
2012-ը վիշապի տարին էր` Ձեր տարին, և այն բավական բեղմնավոր ստացվեց: Ինչ ակնկալիքներ ունեք «օձից»:
Ես իրականում այնքան էլ չեմ հավատում հորոսկոպներին, բայց սրա հետ կապված մի հետաքրքիր դեպք եղավ: Նոր տարվան ընդառաջ ես ու եղբայրս` Բորիսը, մի որոշում ընդունեցինք, ըստ որի` այսուհետ նա պետք է զբաղվի իմ պրոդյուսինգով և այլնով, քանի որ հարազատից ավելի անշահախնդիր որևէ մեկն այդ գործը չի անի: Եվ ահա, Ամանորին, երբ բոլորն ասում էին, որ վերջ, իմ տարին ավարտվեց, Բորիսն ասաց, որ ինքն ախր օձի տարում է ծնվել, և քանի որ հիմա միասին ենք զբաղվելու իմ կարիերայով, ուրեմն ամեն ինչ կարգին է: Իմ` վիշապի տարին ավարտվեց, բայց եկել է եղբորս` օձի տարին:
Ի՞նչ նախագծեր եք պատրաստվում կյանքի կոչել այս տարվա ընթացքում: Օրինակ` մենահամարգի սպասե՞նք:
Ես, իհարկե, մեծ ցանկություն ունեմ կազմակերպելու մենահամերգ թե Երևանում, թե Թբիլիսիում, բայց կրկին չեմ ցանկանում, որ դա լինի ինքնանպատակ: Կազմակերպելուց առաջ պետք է զգալ պահը, որպեսզի ամեն ինչ անթերի լինի: Չեմ ուզում բեմ դուրս գալ ու ինչ-որ կիսատ-պռատ աշխատանքով խաբել երկրպագուներիս: Այս տարվա պլանների մեջ է ձայնասկավառակս: Հուսով եմ` աշխատանքները պանավորվածի պես կընթանան: Ընդհանուր առմամբ` աշխատելու եմ, ինչպես միշտ:
Ձեր «ինչպես միշտ»-ըգրեթե միշտ տարբերվում է շոու-բիզնեսի ստանդարտներից: Դուք այն հազվադեպ արտիստներից եք, որոնքերբեք շատ չեն երևում, բայց երբեք էլ չեն բացակայում դաշտից ամբողջապես…
Այո, ես չեմ ուզում «կլիպախեղդ» անել լսարանիս: Շատ արտիստներ չեն հասկանում, որ չի կարելի հոգնեցնել մարդկանց: Ոմանք ուղղակի ամենուր են: Նրանց երգերը լսում ենք օրը հազար անգամ, տեսնում ենք նրանց հեռուստատեսությամբ ու մամուլի էջերին: Դրա համար էլ նրանք երբեմն ուղղակի ընդմիջում են վերցնում, որովհետև ասելիքը սպառվում է: Ես, հակառակը, «շարադրում եմ» ասելիքս դանդաղ, մտածված: Երևի նկատել եք, որ որևէ տարի երկու-երեք երգից ավել չեմ ձայնագրել ու ընմիջումներ էլ չեմ ունեցել, թեև արդեն բավական ժամանակ է, ինչ բեմում եմ: Չեմ ուզում դառնալ այն արտիստներից, որոնց աստղը մարում է բեմ բարձրանալուց մեկ-երկու տարի հետո:
Իսկ այդ դեպքում չի՞ անհանգստացնումարդյոք շոու-բիզնեսի համար կարևոր մի զենքի` մրցակությանը դիմանալու հարցը:
Ես երբեք չեմ մրցակցում որևէ մեկի հետ: Անկեղծորեն ուրախանում եմ կոլեգաներիս հաջողությունների համար: Շոուբիզնեսյան այդ կրքերն ինձ համար չեն: Մի գաղտնիք բացեմ. թեև իմ լսարանը շատ տարբեր է, բայց ինձ համար շատ կարևոր է հատկապես տարիքով մեծ իմ հանդիսատեսը: Նրանք մարդիկ են, ովքեր գիտեն գնահատել լավ երգերը, նրանց չեմ ուզում մատուցել, օրինակ, «Անիրականը», թեկուզ դա շատ լավ ակումբային երգ է, որը ևս պետք է այսօր: Բայց ես գիտեմ, որ այդ լսարանն ինձնից ակնկալում է, ասենք, Բաբաջանյանի երգերը:
Առնո Բաբաջանյաննինքը շատ էր տխրում, որ իրեն ճանաչում են ոչ այնքան իր դասական երաժշտությամբ, որքանէստրադային երգերով…
Այնքան էլ համաձայն չեմ, որ նրա դասական գործերը հայտնի չեն: «Նոկտյուրն»-ը գիտեն շատ երկրներում: Օրինակ՝ Ռուսաստանում այն շատ հայտնի է: Ինչ վերաբերում է ինձ, ես անում եմ այն, ինչ կարող եմ անել իբրև երգիչ: Եթե լինեի դաշնակահար, կանդրադառնայի նաև նրա դասական կոմպոզիցիաներին:
07-08-2026 13:01 Անցել է ուղիղ մեկ տարի այն ժամանակվանից, երբ Դենիզ Ռիչարդսը անհավանական կերպարանափոխություն ապրեց։ 55-ամյա դերասանուհու արտաքինը նկատելիորեն փոխվեց անցյալ ամռանը. նա կրկին այնպիսի տեսք ունի, ինչպիսին 20 տարի առաջ էր։ Ժամանակ անց նա վերջապես պատրաստ է բացահայտել այն դժվարությունները, որոնց միջով անցել է դրան հասնելու համար։ Վերջերս «Dumb Blonde» փոդքասթում ունեցած ելույթում Ռիչարդսը անկեղծորեն խոստովանեց, որ պլաստիկ վիրահատության դիմելու իր որոշումը «լավագույն բանն էր, որ կարող էի անել ինձ համար»։
07-08-2026 12:58 Ջարեդ Լետոյի շուրջ ամպեր խտանում են։ Պարզվել է, որ վերջերս սեռական ոտնձգությունների մեղադրանքների ֆոնին դերասանը կորցրել է գլխավոր դերը։ Նա պետք է նկարահանվեր Բարի Լևինսոնի «Սպանությունը» քաղաքական թրիլերում, որը պատմում է Ջոն Ֆ. Քենեդիի մահվան հանգամանքները հետաքննող լրագրողի մասին։
07-08-2026 03:03 Ջիջի Հադիդը և Բրեդլի Քուփերն ուշադրություն են գրավել Փարիզում իրենց վերջին հայտնությամբ։ Զույգը հարսանիքի նախապատրաստության լուրերի տարածման հիմք դրեց՝ հրապարակայնորեն հայտնվելով նույնական մատանիներով։ Չնայած նրանք պաշտոնապես չեն հաստատել երկրպագուների ենթադրությունները, նրանց գործողություւներում կա ինչ-որ հետաքրքիր բան։ Արևմտյան լրատվամիջոցներին հաջողվել է նույնականացնել զույգի ընտրած զարդերը։ Հաղորդվում է, որ դրանք համարվում են «հավերժական սիրո խորհրդանիշ»։
07-08-2026 02:15 Օգոստոսի 5-ին մահացել է քսանվեցամյա բլոգեր Սիդնի Թաուլը՝ գրեթե երեք տարի տևած խոլանգիոկարցինոմայի դեմ պայքարից հետո՝ լեղուղիների հազվագյուտ, ագրեսիվ քաղցկեղ։ Նրա մահվան մասին հայտարարել են մայրը՝ Էլիզաբեթ Մորոուն, և եղբայրը՝ Օսթինը։ Թաուլի մոտ հիվանդությունը ախտորոշվել էր 2023 թվականին, երբ նա 23 տարեկան էր։ Մահվանից կարճ ժամանակ առաջ նա անցել էր պալիատիվ խնամքի։
05-08-2026 10:49 Արիանա Գրանդեն հայտարարել է կարիերայի ընդմիջման մասին: People-ի տվյալներով՝ երգչուհին սեպտեմբերին իր Eternal Sunshine համաշխարհային շրջագայության ավարտից հետո կդադարի ելույթ ունենալ և ժամանակավորապես կհրաժարվի հրապարակային ելույթներից: Դրա պատճառը արտիստուհու շուրջ ստեղծված «անվերջ և մշտական հանրային ուշադրությունն» է, որը վերջերս սրվել է նրա ծայրահեղ քաշի կորստի մասին քննարկումների ֆոնին: