Ձողացատկից օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհի, աշխարհի բազմակի ռեկորդակիր Ելենա Ելենա Իսիմբաևան Ստոքհոլմում հաղթել է XL-Galan միջազգային մրցաշարում' սահմանելով «փակ տարածությունում» նոր համաշխարհային ռեկորդ: Նա նվաճել է 5 մետր 1 սանտիմետր տարածք և գերազանցել իր իսկ սահմանած նախորդ ռեկորդը' 5 մետրը:
Մրցաշարը Ելենան սկսել է երկրորդ փորձից՝ հաղթահարելով 4,72 մետր բարձրությունը, որն անցել են նաև նրա երկու հակառակորդները' կուբացի Յարիսլեյ Սիլվան և անգլուհի Հոլի Բրիսդեյլը: Հաջորդ բարձրությունը' 4,82 մետրը, տրվել է միայն Իսիմբաևային, այն էլ' առաջին փորձից:
Արդեն հաղթածների «ռինգում» Ելենան երրորդ մոտեցմամբ հաղթահարել է 4,92 մետրը, բայց կանգ չի առել: Նա բարձրացրել է ձողը մինչև 5,01 նշակետն ու երկրորդ փորձից հաջողության հասել' գրանցելով աշխարհի իր 28-րդ ռեկորդը:
01-05-2026 11:55 Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56 Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57 Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
24-04-2026 00:13 Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: