Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետք է ապրել` կյանքը տոնի վերածելով. ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ

17.01.2013

Ժպտացե´ք, եղե´ք շնորհակալ, հանդուրժող, հաճախ համբուրվեք ու գրկախառնվեք. նման կոչերը վաղուց արդեն դարձել են նաև տոնելու առիթներ: Ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում տարածում գտած տարատեսակ «պոզիտիվ» նեոտոների ու դրանց հոգեբանական ասպեկտի մասին զրուցեցինք Երեւանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ:


– Պարո՛ն Մադաթյան, հատկապես վերջին տարիներին շատացել են հումանիզմ քարոզող տոները, որոնք նշվում են մասսայաբար, օրինակ' աղքատության, երախտագիտության, գրկախառնության, սմայլիկի միջազգային օրեր եւ այլն…. Որպես հոգեբան' ինչպե՞ս կգնահատեք, ի՞նչ միտումներ եք նկատում:

– Ամեն ինչի միջազգային օր էլ կարելի է նշել. այստեղ ուղղակիորեն օգտավետության խնդիր կա… Եթե տոնը պոզիտիվ տրամադրվածություն է ստեղծում, մարդկանց կյանքում դրական, ուրախ պահեր ավելացնում, ուրեմն' թող լինի: Եթե նույնիսկ ամբողջ կյանքը տոն լինի, մեկ է՝ մարդիկ դրանից չեն տուժի: Անգամ, կարելի է ասել, նրանք պետք է այդպես ապրեն' կյանքը տոնի վերածելով:

 

– Նմանատիպ տոների մեծ մասը ծնունդ է առնում ԱՄՆ-ում, ապա տարածում գտնում ամբողջ աշխարհում: Ըստ Ձեզ' դա ինչ-որ կապ ունի՞ գլոբալացման հետ: Հնարավո՞ր է, որ ենթատեքստում լինի հատուկ մշակված քաղաքականություն:

– Երեւի թե կապ ունի. գուցե դա ինչ-որ ձեւ է մարդկանց շեղելու իրենց սոցիալական խնդիրներից… Չեմ կարող հստակ ասել, բայց մեկ է՝ դա իր մեջ բացասական ոչինչ չի պարունակում, հնարավոր է' արեւմտյան թելադրանք է, գլոբալացման գործընթաց, բայց կոնկրետ այս հարցում տեսնել միայն բացասականը ճիշտ չէ: Ի վերջո, խորհրդային տարիներին էլ կային նման տոներ, այսինքն' այդ քաղաքականությունը միշտ էլ եղել է, պարզապես այն տարիներին սոցիալական խավն էր ուրիշ, ուրիշ էին արժեքները, եւ, ըստ այդմ, տոները մի փոքր այլ բնույթի էին, իսկ այսօր' այլ: Ինքս ուրախանում եմ, երբ նմանատիպ օրերին երիտասարդները դուրս են գալիս փողոց' ժպտերես, «սմայլիկներով»:

 

– Ձեր գնահատմամբ՝ նմանատիպ տոները հոգեբանական ինչ փոփոխությունների կարող են հանգեցնել:

– Լավատեսական հոգեբանություն կարող են ձևավորել, որը խիստ պակասում է Հայաստանում: Հայերի համար այդ տեսակ տոները իմաստային առումով կարեւոր կարող են լինել թեկուզ այնքանով, որ կստիպեն հոգսաշատ ու խոժոռ դեմքերին ժպտալ, մարդիկ կսովորեն միմյանց ավելի հաճախ շնորհակալություն հայտնել: «Շնորհակալություն»-ն ու «ներողություն»-ը շատ գեղեցիկ բառեր են եւ մեր բառապաշարում պետք է յուրաքանչյուր երկրորդ բառը դրանք լինեն:

 

– Օրինակ՝ ի՞նչ է նշանակում երախտագիտության միջազգային օր. գուցե առաջին հայացքից շատ ջերմ է թվում, բայց իր մեջ ինչ-որ պարտավորեցնող, ձեւական էլեմենտներ ունի, ի՞նչ կասեք:

– Կան բաներ, որոնք մարդուն պետք է ստիպել' հաճախ անելու, որպեսզի հետագայում դա դառնա սովորություն, օրինակ, կան մարդիկ, որ սովոր չեն շնորհակալություն հայտնել…

 

– Այսինքն' Դուք, որպես հոգեբան, կողմ եք, որ նմանատիպ տոները մեզ մոտ էլ տարածում գտնեն:

– Եթե տոնն իր մեջ իմաստ է կրում ու դեմ չէ մեր եկեղեցուն, մեր նիստուկացին, ինչո՞ւ չտոնենք, այո՛, պետք է գրկախառնվել, շնորհակալություն ասել, ժպտալ, սիրել, ու այդ ամենն անել երեւույթի հանդեպ անկեղծ վերաբեմունքով, առանց բացասական տրամադրվածության: Ընդհանրապես, դեմ են լինում այն մարդիկ, ովքեր դիմակներով են, և իրենց անձնական տիրույթը ոչ մեկին չեն թողնում:

 

– Հավատո՞ւմ եք, որ նմանատիպ օրերի նշումն ու մասսայականացումն ինչ-որ բաներ կփոխեն մարդկանց մեջ դեպի դրականը:

– Դրական եմ վերաբերում ցանկացած պոզիտիվ բանի, ինչը բերում է մարդու՝ սահմանափակումներից ձերբազատմանը: Ինքս այդ տոների մեջ չեմ տեսնում զգուշանալու առիթ, այլ միայն դրական տրամադրվածություն ու պոզիտիվ մտածելակերպի ձեւավորում մարդկանց մեջ: Նմանատիպ տոները, կարծում եմ, միայն կգեղեցկացնեն մեր կյանքը:

 

– Պարո՛ն Մադաթյան, իսկ մարդու վերափոխման, քաղաքակրթման գործընթացը' հոգեբանական տեսանկյունից, բա՞րդ է, հնարավո՞ր է մարդուն մեծ տարիքում «դաստիարակել»:

– Ես կասեի' տեւական գործընթաց է, կապված է աշխարհայացքի փոփոխման եւ արժեհամակարգի վերակազմավորման հետ: Մարդը պետք է ուզենա փոխվել. մարդուն ոչ մի տարիքում հնարավոր չէ դաստիարակել, նույնիսկ մեր երեխաներին: Դաստիարակելու ամենալավ միջոցը մարդու մեջ ցանկություն առաջացնելն է, որ նա փոխվի:

 

            Հեղինակ. Շողիկ Գալստյան
           Աղբյուր՝ med-practic.com

                       LADYNEWS.am

Դիտվել է 9369 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-09-2026 07:56
Ռայան Մերֆին վարպետորեն կենդանացնում է սերիական մարդասպանների ամենասարսափելի պատմությունները: Նրա «Հրեշ» անթոլոգիական սերիալի առաջին երեք եթերաշրջանները մանրամասնորեն ներկայացնում են Ջեֆրի Դամերի, Մենենդեզ եղբայրների և Էդ Գեյնի կյանքն ու հանցագործությունները: Յուրաքանչյուր մաս արժանացել է քննադատների հիացմունքին և առաջադրվել հեղինակավոր մրցանակների: Առաջին եթերաշրջանում իր դերի համար Էվան Փիթերսը ստացել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների անվանակարգեր: Առաջին եթերաշրջանում կին մարդասպանի բացահայտման ամիսներ տևած սպասումից հետո, «Հրեշներ» սերիալի չորրորդ մասը պատմում է Լիզի Բորդենի մասին, ով 19-րդ դարի վերջին իր հոր և խորթ մոր սպանության գլխավոր կասկածյալն էր։
21-09-2026 06:59
Լոու Ռոուչի աստղերով լի «հավաքածուին», կարծես, նոր բարձրակարգ անուն է ավելացրել։ Ոճաբանը, որը տարիներ շարունակ պատասխանատու է եղել Զենդայայի ամենաքննարկվող կերպարների համար, այժմ աշխատում է Քիմ Քարդաշյանի հետ։ Նրանց համագործակցությունը սկսվել է նորաձևության ոլորտի առաջատարներից մեկի հետ. Լոս Անջելեսում Լուկասի պատմողական արվեստի թանգարանի բացման հանդիսավոր միջոցառման համար Ռոուչը Քիմի համար ընտրել է 2004 թվականի Yves Saint Laurent-ի վինտաժային զգեստ՝ Թոմ Ֆորդի դարաշրջանից։
15-09-2026 09:07
Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը  Լոս Անջելեսում տեղի ունեցավ 78-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հաղթողը «Փիթ» ֆիլմն էր, որը գլխավորում էր անվանակարգերի ցանկը՝ 25 անվանակարգով և, ի վերջո, հաղթեց «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Նոա Ուայլը, ինչպես և սպասվում էր, հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Կատակերգության անվանակարգում «Այրիների ծոց»-ը իսկական առաջընթաց գրանցեց՝ տուն տանելով գլխավոր մրցանակը և մի շարք մրցանակներ, մինչդեռ Ռեա Սիհորնը վերջապես հաղթեց իր առաջին «Էմմին»՝ «Շատերից մեկը»-ի համար: Հեռուստատեսային ծանրքաշայինները նույնպես մասնակցեցին. Ջին Սմարթը կրկին հաղթեց «Խորամանկություններ»-ի համար, իսկ Մեթյու Ռիսը ստացավ երկու դերասանական մրցանակ:
15-09-2026 08:27
Աշխարհի միլիոնավոր մարդիկ վեց երկար տարիներ սպասել էին այս պահին, և այն վերջապես եկավ։ Տասնամյակի ամենամեծ վերադարձը, որը մինչև վերջերս քչերը կարող էին հնարավոր համարել երգչուհի Սելին Դիոնի ծանր հիվանդության պատճառով, պաշտոնապես տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 12-ին Փարիզի «Պլենիտյուդ Արենան» ցնցվեց 35,000 հանդիսատեսի աղմուկից։ Սելին Դիոնը վերադարձավ։ Եվ նա դա արեց այնպես, ինչպես միայն ինքը գիտի՝ բարձր, տպավորիչ և առանց բեք թրեքի։ 
10-09-2026 09:31
Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի  83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.09.2026
Դիտվել է 494 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster