Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ունեմ լուրջ խնդիրներ` քաշիս հետ կապված. ՆԱՍՏՅԱ ԿԱՄԵՆՍԿԻԽ

15.01.2013

Անաստասիա Կամենսկիխը ծնվել է 1987 թվականի մայիսի 4-ին Կիևում: «Կամենսկիխ»-ը երգչուհու ոչ թե հոր, այլ մոր ազգանունն է: Սակայն նա մոր ազգանունն է կրում ոչ թե ընտանեկան խնդիրների կամ մայրիշխանության պատճառով, այլ բարեհնչյունության համար: Ընդ որում` նա ստացել է այդ ազգանունը ծնված օրից:  «Նաստյա Կամենսկիխն իմ իրական անուն- ազգանունն է, որ ստացել եմ ծնվածս օրից, քանի որ մորս ի սկզբանե դուր չի եկել հորս ազգանունը: Մայրս միշտ իմացել է, որ իր աղջիկը մի օր հայտնի պիտի դառնա և մտահոգված է եղել նրա անվան բարեհնչյունության համար: Հորս ազգանունը Ժմուռ է` բավական խելառ, բայց օրիգինալ», - ծիծաղելով ասում է երգչուհին:

Ծնողները միշտ էլ առանձնահատուկ հոգատարությամբ են շրջապատել իրենց դստերը: Մայրը` Լիդյա Կամենսկիխը, պատմում է. «Ամուսնուս համար Նաստյան արքայադուստր է եղել միշտ: Նա երբեք չի վիրավորել նրան, պատժել, անգամ ձայնը վրան չի բարձրացրել: Մենք արել ենք ամեն ինչ նրա լիարժեք կրթության համար: Նա այցելել է բալետի, վոկալի, ընթերցանության տարբեր խմբակներ և միշտ էլ տաղանդավոր է եղել»:

Երբ լրացել է փոքրիկի 6 տարեկանը, ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, բայց Նաստյային դուր չի եկել այդ երկիրը, և ծնողները որոշել են տեղափոխվել Իտալիա: Լիդյայի խոսքով՝ երեքն էլ սիրահարվել են այդ երկրին, սովորել իտալերեն այն դեպքում, երբ մինչ այդ ընդունելիս չեն եղել որևէ լեզու բացի ուկրաիներենից: 

Թեև Նաստյան վոկալով զբաղվել և երգել սկսել է վաղ տարիքից, փառքը նրա մոտ եկավ ավելի ուշ`2006-ից, երբ նա միացավ Պոտապի հետ, ու ստեղծվեց նրանց հայտնի դուետը: 2007-ին դուետը մասնակցեց Սոչիում անցկացված «Հինգ աստղ» մրցույթին ու հաղթող ճանաչվեց: «Ոչ զույգ» (Не пара) երգը դարձավ իրական հիթ:

Երկու գեղեցիկ, սեքսուալ, բայց և գիժ մարդիկ, ովքեր ներկայացնում են ռուսական էստրադան, բայց աջ ու ձախ հիշեցնում են. «Մենք Ուկրաինայից ենք, ու դա մեզ դուր է գալիս»: Դա ֆուրոր էր: Դուետի անունը պայթեց, ու մինչ օրս էլ նրանց աստղային ժամը չի անցնում: Նաստյան չի հերքում, որ երբեմն ունենում է աստղային հիվանդության պոռթկումներ. «Զգում եմ, որ ավելի պնդաճակատ եմ դարձել, ավելի ինքնավստահ: Այդպիսին է մեր բիզնեսը: Պետք է ունենալ կետի ատամներ, այլապես քեզ կխժռեն: «Աստղային հիվանդությունը» միայն հոգնածության, սովի, անքնության պահերին է արտահայտվում, երբ հեռու ես հայրենիքիցդ ու վաղուց չես տեսել սիրելիներիդ: Հիշում եմ` շրջագայություններից մեկի ժամանակ ես կուլիսներում սկսեցի հիստերիկի նման լացել, ասել, որ կարոտել եմ ծնողներիս ու ուզում եմ Կիև գնալ: Պոտապը մոտեցավ ինձ, գրկեք ու կատակեց` սա է արտիստի իդեալական կյանքը»:

Ինչ վերաբերում է Նաստյա Կամենսկիխ – Պոտապ համագործակցությանը, երգչուհին կարծում է, որ ինչպես ամեն բան, այնպես էլ այդ դուետը մի օր կվերանա, և իրենք կսկսեն առանձին երգել, բայց նաև հավելում է, որ դա կլինի ավելի ուշ, քանի որ հիմա իրենք իրական փառք են վայելում, ինչից հրաժարվելը հիմարություն է:

Դուետի պաշտոնական կայքում գրված է. «Սա երևույթ է շոու-բիզնեսում: Կոմպոզիտոր, պրոդյուսեր, ռեժիսոր ու շոումեն Պոտապի ու հրաշալի վոկալով գեղեցկուհի Նաստյայի համագործակցությունը չէր կարող այլ արդյունք ունենալ: Նրանք ամենա-ամենան են: Նրանց դուր է գալիս միայն այն, ինչ  Ձեզ է դուր գալիս: Նրանք թողնում են ձևականություններն ուրիշներին ու բնականորեն ներկայանում Ձեզ: Պոտապն ու Նաստյան տաքը ու սառն են, սևն ու սպիտակը, ինը ու յանը»

Եվ իրոք, Նաստյային ու Պոտապին ճանաչում են ողջ ԱՊՀ տարածքում, նրանց երգերը երիտասարդական են,աշխույժ և բնական: Սա է նրանց հաջողության գրավականը: Վերջին հիթերից մեկը բացարձակ ցնորք է` նման հենց իրենց, անթարգամնելի` «Чумачечая Весна»:

Ու չնայած ողջ «գժությանը»`Նաստյային հաճախ են տրվում առաջին հորիզոնականներ ամենատարբեր մրցանակաբաշխություններում, որոնք վերաբերում են սեքսուալությանը, թեև երգչուհին պնդում է, որ իր համար կարևորը բնական լինելն է. «Ես չեմ ուզում խաղալ ոչ կյանքում, ոչ բեմին, ոչ ֆոտոխցիկների առաջ: Հաճախ ուղղակի արհեստական թարթիչներ եմ դնում ու էլ չեմ դիմահարդարվում: Դա շատ հարմար է: Այդ թարթիչներն անգամ խնամքի կարիք չունեն»:

Դեռևս մանուկ հասակնում Իտալիայում Նաստյան լուրջ քաշ էր հավաքել, ինչի մասին պատմում է միայն հիմա. «Իտալիան այն երկիրն է, որտեղ անկախ նրանից, թե ինչ ես ուտում, հավաքում ես կիլոգրամներ: Սնունդն է այդպիսին: Սա է պատճառը, որ, օրինակ, Ուկրաինայում շատ են նիհար աղջիկները: Մեզ մոտ սնունդն ու էկոլոգիան այնպիսին են, որ անկախ ուտելու քանակից չես գիրանում, իսկ իտալական սնունդը գիրացնող է: Հավատացեք` ես այնտեղ գրեթե չէի ուտում, բայց ինչ էլ որ ուտում էի, իր հետքն էր թողնում կազմվածքիս վրա: Իտալիայից հետ գալուց հետո ես բավական գեր էի, հիմա էլ ունեմ լուրջ խնդիրներ քաշիս հետ կապված ու չեմ թաքցնում դա»:

Եվ չնայած Նաստյայի ավելորդ կիլոգրամները ակնհայտ են, շատ պարբերականներ նրան համարում են ԱՊՀ տարածքի ամենասեքսուալ կինը: Դրանում ևս մեկ անգամ համոզվեցինք նրա վերջին ֆոտոսեսիաներից մեկից հետո: Աստղը մերկ լուսանկարվեց ռուսական «Փլեյբոյի» համար: Նրա երկրպագուները ոգևորված էին, բայց պարզվեց, որ Նաստիայի անձնական կյանքը լուրջ փոթորկվել է այդ ֆոտոսեսիայի պատճառով: Կամենսկիխը արդեն բավական ժամանակ է զուգընկեր ունի, ով դեմ է եղել նկարահանմանը: «Ես բնավ էլ հիացած չեմ, որ ցույց եմ տվել բարեմասնություններս: Ես ունեմ զուգընկեր, ով այնքան էլ կողմ չէր այդ ֆոտոսեսիային: Ստիպված եղա շատ բան զոհել հանուն այդ PR քայլի: Իսկ ինձ համար դա ընդամենը PR էր: Փառք Աստծո, մենք կարողացանք պայմանավորվել, ընդհանուր հայտարարի գալ, բայց շատ դժվար էր, մենք լուրջ կոնֆլիկտ ունեցանք, և ես էլ չեմ պատրաստվում շարունակել աշխատել այդ ոլորտում: Ինչ պետք էր, արդեն ցույց տվեցի»: Որոշ ժամանակ անց Կամենսկիխը ևս մեկ փակագիծ բացեց ու ասաց, որ ինքն ամբողջությամբ չի մերկացել ֆոտոխցիկների առաջ, իսկ ստացված լուսանկարները ենթարկված են ֆոտոշոփի:

Երգչուհու անձնական կյանքը այժմ հարթ է ընթանում, բայց ամուսնանալ Նաստյան  դեռևս չի պատրաստվում. «Մենք երկուսս էլ հիմա ծանրաբեռնված աշխատում ենք: Միայն անձնագրում կարգավիճակի փոփոխության համար չեմ ուզում ամուսնանալ, իսկ երեխաներ ունենալ պատրաստվում եմ  մի քանի տարի հետո միայն»:

 

Մի քանի անգամ հանդիպել եմ տարիքով շատ մեծ տղամարդկանց հետ, բայց այն պահին, երբ նրանք սկսել են սովորեցնել ինձ` ինչ անել, ձանձրացել ու հեռացել եմ: Շատ շնորհակալ եմ ներկա ընկերոջիցս, որ նա, թեև կապ չունի շոու բիզնեսի հետ ու տանել չի կարողանում այն, համակերպվում է, չի սարքում հիստերիկաներ ու խանդի տեսարաններ:

Եթե անգամ ես ու Պոտապը որոշենք մասնակցել Եվրատեսիլին, ապա միայն Ուկրաինան կներկայացնենք: Մենք չափազանց կապված ենք մեր ծննդավայրի հետ: Ինձ հաճախ են հարցնում` ինչու չեմ տեղափոխվում Ռուսաստան: Գուցե մի օր տուն կգնեմ այստեղ, բայց ապրել առանց Կիևի չեմ կարող:

Հիմա ողջ գումարս ծախսում եմ ծնողներիս վրա: Ամառանոց եմ կառուցում նրանց համար, ստեղծում հարմարավետ պայմաններ: Չգիտեմ… գուցե մի օր կսկսեմ իմ մասին էլ մի քիչ մտածել:

Ես, արդեն 4 օր է, ոչինչ չեմ կերել: Ջրով եմ ապրում: Ճարպերս այնքան շատ են, որ կբավականցնեն մի քանի բեռնաթափման օր:

 

 

Լարա Առաքելյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

 

Դիտվել է 9756 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դիանան և Դոդին. արքայադստեր վերջին սիրավեպի անհայտ մանրամասները

23.09.2026
1997 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները պատմում են Ուելսի արքայադստեր անսպասելի քաջության մասին, որն իր վրա էր վերցրել գայթակղողի դերը։

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված էր ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1100 անգամ
20.10.2026
Դիտվել է 286 անգամ
21.10.2026
Դիտվել է 237 անգամ
22.10.2026
Դիտվել է 185 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster