Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչպես դրդել նրան լուրջ հարաբերությունների. կանանց հանրագիտարանից

07.01.2013

Դու հանդիպել ես այն  միակին, ում հետ ուզում ես կյանքդ կապել, բայց…  Հաճախ պատահում է, երբ մենք ժամանակից առաջ  ենք ընկնում,  մտովի պատկերացնում մեր ապագան, ամեն ինչ կառուցում, իսկ նա անգամ չի էլ մտածում լուրջ հարաբերությունների մասին: Այստեղ պետք է զգույշ գործել, որպեսզի հակառակ ազդեցությունը չստանանք` փորձելով ստիպել նրան լրջացնել հարաբերությունները: Երբ նա զգա, որ դու ճնշում ես իրեն քո պահանջներով, հավատա՝ դու կկորցնես անգամ այն փոքրիկ տեղը նրա կյանքում, որն ունեիր մինչև այդ: Մի քանի խորհուրդ LN-ից  այն լեդիներին, որոնք կանգնած են  հարաբերությունները լրջացնելու խնդրի առաջ…

Եղիր ինքնաբավ:  Եթե դու հիմա տառապում ես ու մտածում, որ եթե ընկեր ունենայիր, ամեն ինչ այլ կերպ կլիներ, ապա պետք է պայքարել այս մտքերի դեմ:  Շատ քչերն են սիրահարվում այնպիսի աղջիկների, ովքեր ճահիճ են ստեղծել իրենց շուրջը:  Եթե դու անկեղծորեն վայելում ես կյանքդ անգամ առանց տղամարդու, ապա հեշտությամբ կգտնես քո կեսին: 

Դարձրեք ձեր կյանքը հետաքրքիր, շնորհակալ եղեք այն ամենի համար, ինչ ունեք:

Ինքնավստահ եղիր: Ոչ ոք քեզ գեղեցիկ ու գրավիչ չի համարի, եթե դու ինքդ այդպես չկարծես:  Պետք չէ մտատանջվել՝ արդյոք նրան դուր կգա քո վարած կյանքը, քո շրջապատը, թե ոչ: Միշտ մտածիր, որ դու իսկական պարգև ես անգամ հերոսի համար:

Էլեգանտ, գեղեցիկ, բայց բնական:  Կատարված հարցումների մեծ մասը ցույց են տալիս, որ տղամարդկանց 67-80%-ը սիրում են հասարակ աղջիկների՝ սովորական, առօրեական կերպարում: Եվ միայն չնչին տոկոսն է պատասխանել, որ կնախընտրեր սեքսուալ, աչքի ընկնող աղջիկների:  Այստեղից պետք է հետևություն անել: Պետք է մի կողմ դնել վուլգար, չափից դուրս աչք ծակող, շատ բաց հագուստը և վառ դիմահարդարումը:

Եթե դուք  զույգ չեք, ուրեմն դու ազատ ես:  Թող կոպիտ չհնչի, բայց հանդիպումը  շոփինգի պես բան է, որտեղ յուրաքանչյուրը ցուցադրում է իր «ապրանքը»:  Դու ազատորեն կարող ես մի քանի անգամ շոփինգի գնալ, մինչև գտնես քո ուզածը:

Կինը պետք է մի փոքր առեղծված ունենա իր մեջ:  Հոգեբանները միշտ էլ պնդել են, որ անկեղծանալ տղամարդու հետ մինչև վերջ չի կարելի: Մի բացեք ձեր բոլոր խաղաքարտերը: Թող միշտ ինչ-որ բան նրա համար հանելուկ մնա: Անգամ եթե ամուսնացած եք, թույլ տվեք նրան օր օրի նորանոր բաներ հայտնաբերել ձեր մեջ:

Հին օրենքը մինչ օրս աշխատում է:  Ամենակայուն սիրային հարաբերությունները ծագում են հարազատ հոգիների միջև:  Հիանալի կլինի, եթե ձեր հարաբերությունները սկսվեն հասարակ ընկերությունից: Հետաձգեք սեքսը, որքան հնարավոր է.  սկզբում հասկացեք իրար հոգով: Համոզվիր, որ նա այն միակն է, ում հետ կարող ես ամբողջ կյանքդ ապրել և չհոգնել:  Իսկ դրա համար նախընտրելի է ընկերություն անել նրա հետ  նախքան հարաբերություններ սկսելը:

 Ամենուրեք տես դրականը: Հերիք է դժգոհես ճակատագրից, անհաջողություններից. դու միայն բարդացնում ես կյանքդ: Մի տրտնջա, դու ամեն ինչ կարող ես փոխել:  Եթե դու ինքդ քեզ քննադատաբար ես մոտենում, ցածրացնում ինքնագնահատականդ, ապա նույնը սպասիր նաև շրջապատից: Եվ արդյունքում իսկապես կառաջանա խնդիր դժգոհելու, ամեն ինչից հիասթափվելու: Վերակառուցիր կյանքդ՝ սկսելով քեզնից: Եթե կարծում ես, որ արժանի ես սիրո, ապա վաղ թե ուշ գտնելու ես այն իսկական սերը, որին երկար ժամանակ սպասում ես: Երբեք ուշ չէ, այլ հակառակը` ճիշտ ժամանակն է: 

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12181 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1071 անգամ
20.10.2026
Դիտվել է 267 անգամ
21.10.2026
Դիտվել է 215 անգամ
22.10.2026
Դիտվել է 150 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster