-Բոլոր կողմերից արվեստով ես շրջապատված: Ի՞նչ ես կարծում` դա օգնո՞ւմ է ինքնուրույն դրսևորվել, թե՞ ավելի շատ խառնաշփոթի, անորոշության մեջ է գցում:
-Մարդ պետք է ինքն իրեն շրջապատի այն ամենով, ինչն իրենն է… Ամենակարևորը` չփորձի շրջապատել իր էգոյի ցանկություններով, այլ իրոք գտնի այն, ինչ ներքուստ զգում է, որ իր հոգու ճիշտ ճանապարհն է: Դա է տաղանդը՝ կարողանալ հասկանալ, թե որն է հոգու ճանապարհը: Իսկ երբ մարդ գտնում է այդ ճանապարհը, նա երբեք չի մատնվի խառնաշփոթի:
-Ավելի շատ օգնում, թե՞ խանգարում է ծնողների, տատիկի հայտնի լինելու փաստը:
-Իմ ծնողներն ունեն իրենց ճանապարհը, ես` իմը: Իրենց հայտնի լինելը ինձ վրա ոչ մի բացասական կամ դրական կողմով չի անդրադարձել: Իսկ իրենց՝ արվեստագետ լինելը ուրիշ հարց է. իհարկե օգնել է, այդպիսի ընտանիքում մեծանալը ներշնչել է արվեստի շունչ և գիտություն:
-Ի՞նչը ստիպեց վերադառնալ Հայաստան:
-Լճի ձուկը չի կարող ապրել օվկիանոսում… Ես պարզապես հոգնել էի աղի ջրերից:
-Օպերային երգիչ, դերասան,վերջերս նաև որոշ չափով հաղորդավար, ո՞րն է ավելի հոգեհարազատ: Եթե ընտրության առաջ կանգնեիր, ապա…
-Միանշանակ դերասան: Ես հոգով դերասան եմ:
-Ի՞նչ ես կարծում` գնահատվա՞ծ է Հայաստանում օպերային արվեստը:
-Օպերային արվեստն այնպիսի արվեստ է, որ չի կարող գնահատված չլինել, բայց Հայաստանում, ցավոք, քիչ մարդկանց կողմից է այն գնահատվում:
-Արվեստագետներին ամենաբնորոշ հատկանիշը թերևս ոչ ադեկվատ լինելն է: Չկա արվեստագետ, որ չունենա իր տարօրինակությունը, առանձնահատկությունը: Ըստ քեզ` ո՞րն է քո առանձնահատկությունը որպես արվեստագետի:
-Բոլոր մարդիկ ունեն իրենց տարօրինակությունները: Չեմ ընդունում, երբ ասում են, թե արվեստագտները տարբերվում են: Իմ կարծիքով՝ դա կարևորված զգալու մի սուտ պատճառաբանություն է հորինված ոլորտի ներկայացուցիչների կողմից: Աշխարհի բոլոր մարդիկ գեղեցիկ, յուրահատուկ և տարօրինակ են: Իմ աչքերում բոլորն էլ աստղ են:
-Յուրաքանչյուր հաջողակ տղամարդու թիկունքում ուժեղ ու իմաստուն կին է կանգնած: Ո՞վ է քո թիկունքում:
-Իմ թիկունքում բարության և անկեղծության հավատն է կանգնած: Ցավոք սրտի, ես դեռ չեմ գտել այն կնոջը, որի աչքերի մեջ կտեսնեմ իմ երեխաներին:
-Հարցազրույցներից մեկում ասել ես, որ վերադարձդ կապված էր նաև նախկին ընկերուհուդ հետ: Հաճա՞խ է սիրահարվում Արմանը:
-Արմանը ամեն օր սիրահարվում է, սերն ամենուր է: Պարզապես պետք է անընդհատ գտնել սեր քո հանդեպ, որպեսզի կարողանաս լիովին սիրել ուրիշին:
-Ներկայում կա՞ այն միակը, ում հետ պատրաստ լինես կյանքդ կապել: Առհասարակ պատրա՞ստ է Արմանը լուրջ հարաբերությունների, թե՞ այսօր առաջնահերթը կարիերան է:
-Կա այն միակը…Իհարկե կա: Պարզապես դեռ չի հայտնվել: Լուրջ հարաբերության պատրաստ կլինեմ, երբ լուրջ հարաբերություն հայտնվի: Լավ ասացվածք կա` եթե Աստված բերել է քեզ շեմին, ուրեմն միջով հաստատ անցնող ես:
-Ըստ քեզ` որո՞նք են իդեալական կնոջ չափանիշները:
-Բարություն, անկեղծություն, խորություն և հավատք: Նաև գեղեցիկ ու մի քիչ էլ թմբլիկ (ժպտում է-LN):
-Կա՞ ն սահմանափակումներ, թե ինչպիսին չպետք է լինի Արմանի ընտրյալը, կամ որ ոլորտում չպետք է աշխատի:
-Սահմաններ և տարբերակներ լինում են հարմարվելու դեպքում. ես չեմ հասկանում, թե դա ինչ է: Սերն է միակ փրկությունը:
-Ըստ քեզ` սա տղամարդկա՞նց աշխարհ է, ինչպես հայտնի երգում է ասվում: Ընդունո՞ւմ ես տղամարդ-կին հավասարությունը:
-Եթե սա տղամարդու աշխարհ լիներ,ապա իր միակ և ամենազոր թուլությունը չէր լինի կինը: Հավասարությունը չի կարող լինել նույն չափանիշներով: Տղամարդն ունի իր ուժերը, կինը՝ իր:
-Ամենամեծ խենթությունը, որ արել ես….
-Սիրելն է…
-Ի՞նչը երբեք չես ների:
-Մարդ ստեղծված է ամեն ինչ ներելու, բայց երբեք դարձյալ հանդուրժելու համար: Չեմ հանդուրժի դավաճանությունը:
-Ո՞րն է Արմանի տարերքը:
-Բարությունը:
-Աշխատանքի բերումով շատ երկրներում ես լինում: Ո՞ր երկրի մշակույթն է առավելապես հոգեհարազատ քեզ և ինչո՞ւ:
-Ամեն երկիր ունի իր մշակութային առավելություններն ու թերությունները: Ինձ հոգեհարազատ է Հայաստանի մշակույթը: Այո, մեր լուրջ ֆիլմերը, օպերան և թատրոնը այս պահին շատ վտանգավոր վիճակում են: Սակայն հայն ունի մի շատ կարևոր հատկանիշ, որը բարձրագույնն է մշակույթում` մարդկայնություն:
-Ի՞նչն է հայ իրականության մեջ հիասթափեցնում, և ինչը՝ ոգևորում քեզ:
-Հայ իրականության մեջ ինձ հիասթափեցնում է ձգտումը դեպի այն ամենը, ինչ էժան է և հեշտ: Իսկ ոգեշնչում է մնացած ամեն ինչը:
-Ամենից շատ մեր օրերում քննադատվում է սերիալը: Որպես այդ ոլորտի ներկայացուցիչ, հետաքրքիր է իմանալ քո կարծիքը:
-Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում նոր է սկսվել հեռուստա և կինոարտադրություն: Այն ժամանակ Մալյանն էր, Ֆրունզիկը, Աճեմյանը: Հիմա գուցե նույնպես կան տաղանդավոր երիտասարդ դերասաններ, բեմադրիչներ, ռեժիսորներ, բայց դաշտը մեր այնքան կայացած չէ, որ այդ մարդիկ արտահայտվեն, դուրս գան ասպարեզ: Դրա համար գուցե սերիալը սկիզբ է: Ամեն ինչի սկիզբը անորակ է լինում և թերություններով լի, բարձրորակ ոչինչ միանգամից չի ստեղծվում: Խոսելիս պետք է նկատել ոչ թե, թե ինչու ունենք վատ սերիալներ, այլ ինչու չունենք լավ ֆիլմեր: Սերիալ նայողը միշտ էլ սերիալ է նայելու: Այլ երկրներում դրանք ցուցադրվում են ցերեկային ժամերին տատիկների, մեծահասակների համար որպես զբաղմունք, երբ երեխաները և երիտասարդները դպրոցում են կամ համալսարանում: Այս պահին, եթե վերացնենք մոտ 12 սերիալ հիմնական TV-ներից, կունենանք թատերական ինստիտուտն ավարտած բազմաթիվ երիտասարդներ` դերասաններ, ռեժիսորներ, սցենարիստներ, օպերատորներ, որոնք կդառնան գործազուրկ: Բացի դրանից, նրանք կարող են ստեղծել վաղվա կինոարտադրությունը, նրանք այսօր մասնագիտանում են և վաղը մեզ պետք են գալու: Ի վերջո, թող հատուկ հանձնաժողով ստեղծեն, որը կորոշի՝ ըստ ստանդարտների համապատասխանության այդ սերիալը կարող է հայտնվել էկրաններին, թե ոչ: Հակառակ դեպքում ստացվում է, որ բոլորը լավն են ու մտածող, իսկ սերիալի դերասանները, որ այդ ամենի կրողն են ու դեմքերը, անորակ և անճաշակ: Այդպես չէ, հաստատ:
Rozi Savash | 09-03-2013 14:51
Եթե սա տղամարդու աշխարհ լիներ...
Դա լա՞վ է,որ տղամարդու աշխարհ չէ,թե`վատ... Ինչպե՞ս հասկանալ։ Այսպե՞ս՝
Ինչը կհախթեր հերոսին
Եթե չլիներ կինն ու գինին... թե՞ այսպես`
Ի՞նչ է հերոսի գինը
Եթե չլիներ գինին ու կինը...
NATALI | 03-03-2013 21:49
I LIKE YOUR MENTALITY YOUR LOOK YOUR SPEECH YOU ARE THE BEST FOR MI
Անի | 01-03-2013 22:23
Զարմանում եմ նման պարզունակ ու սահմանափակ մտածող մարդկանց վրա...Ինչ է,եթե հայ մարդն այստեղ չի տեսել այդ ամեն վատը,պետք է փնովել նրան? Շատերն են ծնվել ու ապրում հայրենիքից դուրս, ուրեմն պետք է վատ արտահայտվենք նրանց մասին?Որ իրավունքով? Դուք որ մնացել եք և տեսել ցուրտ ու սով,ինչ եք արել այդ նույն հայրենիքի համար,որն է եղել ձեր միսիան?? Կամ միթե հարմար պահի չեք թողի ու գնա թեկուզ այսօր?
Տաթև | 24-02-2013 21:32
Հարգելի Մերի, ես, իհարկե, Արմանին անձամբ չեմ ճանաչում, որպեսզի հակադրվեմ նրա անձնային որակների վերաբերյալ Ձեր դիրքորոշմանը, հուսամ Դուք ճանաչում եք, քանզի, հակառակ դեպքում, Ձեր կարծիքը ճղճիմ մանրախնդրության դրսևորում կդիտարկվի լոկ, ուղղակի կցանկանայի փաստել, որ մարդու մասին չի կարելի դատել նրա կերածով, է Դուք էլ, համոզված եմ, թուրքական սնունդով եք մարդ դարձել, էլ չեմ խոսում այն մասին, որ հակադրվելով ԱՄՆ-ին, չգիտես ինչու, ինքներդ գրում եք անգլերեն տառերով հայկական տեքստ, ընդ որում, սխալներով...
ruzan | 24-02-2013 15:02
hugis sparvelu tsayrandundine hasel,xndrum em asek mi stapetsnog,het kanchog balasan.................
Meri | 20-02-2013 18:43
Apsos vor mardik ch@giten vor ays harcazruyci patasxaner@ bolor@ sut u kexc ,,,chem meradrum mardkanc kani vor nrank chem chanachum irakan Amerikyan hogov dastirakvac sarnasirt u anmardkain Arman Nshanyanin ,,,vorj kyank hamburger kerac mard@ ,, erbek el iskakan hay tra chi karor darnal kani vor du ches tesel sov ,chkavorutyun ,paterazm ,nerutyun ,curt u mut tariner ,,,,patasxanerd uraki derasanakan patasxaner en ayskan ban ,,,,
Araqelyan Armine | 29-01-2013 20:49
developed and clever man ...World makes way for those who know where they are going!! just for you..))
17-08-2026 10:45 Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30 Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54 Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59 Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով: