|
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ |
|
Մենակ և ուժեղ. կնոջ կյանքի մարտահրավերային փուլը
21.12.2012
Կա թյուր կարծիք, թե լինել մենակ նշանակում է լինել միայնության մեջ: Իրականում անգամ հազարավոր տղամարդկանցով շրջապատված հնարավոր է միայնության զգացում ունենալ: Այս խնդիրը արդիական է միայն այն պահին, երբ դրվում է այս կերպ` արդյոք կարողանում ենք լինել մենակ, բայց ուժեղ անհատ՝ անկախ կողքին հակառակ սեռի ներկայությունից:
Մշտապես պետք է կարողանալ անհատականություն լինել, իսկ դա այնքան էլ հեշտ հարց չէ ու պահանջում է համալիր մոտեցում:
- Օգնեք ընկերուհիներին: Չկայացվածության առաջին արտահայտություններից մեկը դիմացինի հաջողություններից թևաթափվելը կամ նրա անհաջողությունից թաքուն ուրախանալն է: Ինքնազատագրամն պրոցեսը սկսեք շրջապատի կանանց հանդեպ լավ վերաբերմունքի ստեղծումից, ձգտեք և մի օր իրոք կսկսեք անկեղծ ուրախանալ ընկերուհիների հաջողությունների համար:
- Թույլ մի տվեք, որ «ոչինչները» նյարդայնացնեն: Ուղղակի հեռու մնացեք անտակտներից, ովքեր շարունակ սեփական քիթը ուրիշի գործերի մեջ են մտցնում: Նրանք պարբերաբար կարող են Ձեզ հիմար հարցեր տալ, բայց երկար մտածեք նախքան սկանդալ սարքելը: Չէ որ դուք դրանից վեր եք:
- Վարեք գործնական, ակտիվ կյանք: Մշտապես բազմաթիվ գործեր պլանավորեք, մի նստեք պարապ, հանդիպեք տարբեր մարդկանց հետ, սիրեք Ձեր աշխատանքը, անգամ տեղ մի թողեք Ձեր կյանքում տղամարդու համար, որի ուսին կարելի է հենվել:
- Անկախ եղեք ինչպես էմոցիոնալ, այնպես էլ ֆինանսական իմաստով: Այն ընդունված կարծիքը, թե կինն ու բիզնեսը հեռու են իրարից և կինը չպետք է ավելի շատ գումար աշխատի, քան տղամարդը, ծիծաղելի է: Աշխատեք և ձեռք բերեք Ձեր ազատությունը: Էմոցիոնալ իմաստով ևս կա մի աբսուրդ կարծիք, թե իբր զույգը պետք է միմյանց լրացնի: Դուք ի ՞նչ է` կիսա ՞տ եք: Ճիշտ կլինի փորձել կառուցել հավասարը-հավասարին հարաբերություններ:
- Կտրուկ եղեք: Երբեք մի կողմ մի դրեք սեփական զգացմունքները ուրիշներին հաճույք պատճառելու համար: Դա ոչ միայն դեպրեսիայի կհասցնի Ձեզ, այլև կճնշի Ձեր ներքին Ես-ը: Միշտ կոնկրետ ու հստակ ձևակերպեք Ձեր էմոցիաներն ու զգացմունքները մարդկանց նկատմամբ, բայց, իհարկե, մի անցեք թույլատրելիի սահմանն ու մի վիրավորեք:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5872 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ
05.08.2026 Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։
|
|
Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը
21.07.2026 Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։
|
|
 |
|
|
6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի
14.07.2026 Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:
|
|
Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ
17.06.2026 Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:
|
|
 |
|
|
7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան
09.06.2026 Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։
|
|
Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն
27.05.2026 Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|