13-05-2025 10:54 60-ամյա Մոնիկա Բելուչին դարձել է պորտուգալական Vogue ամսագրի նոր համարի հերոսուհին։ Իտալացի դերասանուհին զարդարել է ամսագրի երեք շապիկներից մեկը` նվիրված արվեստներին և արհեստներին։ Թիմ Բարթոնի սիրելին լուսանկարահանման համար կեցվածք է ընդունել Ֆրանսիայի Սևր քաղաքի ճենապակու գործարանում՝ Dior-ի, Valentino-ի, Jean Paul Gaultier-ի և Ilona-ի հագուստներով։
13-05-2025 10:42 2025թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում կատարվել է 3032 ամուսնության ակտի գրանցում, 2024թ. հունվար-մարտի՝ 3885-ի համեմատ: Ըստ ԱՎԿ-ի՝ ամուսնությունների թիվը հանրապետությունում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22%-ով կամ 853-ով։ 2025թ. 3 ամիսների ընթացքում կատարվել է 1181 ամուսնալուծության ակտի գրանցում։ Նշենք, որ 2024թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 1104 ամուսնալուծություն։
13-05-2025 10:38 Ըստ սննդաբանների՝ ավելորդ կիլոգրամներ չհավաքելու համար չպետք է տարվել «անառողջ» սննդով. այն չպետք է գերազանցի սննդի 20% -ը, անհրաժեշտ է նաև խմել օրական մոտ 2 լիտր ջուր և ուտելը սկսել բանջարեղենից: Սովորաբար մենք կարող ենք մեզ թույլ տալ 20 տոկոս «անառողջ» սնունդ՝ հացաբուլկեղեն, քաղցրավենիք, ճարպային համեղ կերակուր: Այնուամենայնիվ, ավելի լավ է ոչ թե տարվել այդպիսի սնունդով, այլ հնարավորինս կարգավորել սնունդը։
13-05-2025 10:22 Երիտասարդ տարիներին անպտղություն ունեցած կյանայք հակված են հետագայում ավելի հաճախ ենթարկվել սրտանոթային հիվանդությունների զարգացմանը։ Ավելին, ամենաբարձր ռիսկը գրանցվում է 40 տարեկանից փոքր կանանց մոտ։ Նման եզրակացությանն են հանգել Աթենքի ազգային համալսարանի գիտնականները։
13-05-2025 10:11 Նարգիլե ծխելը, տապակած մսի և տաք ըմպելիքների չարաշահումը կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման ռիսկը, նշել են Սիլվեստերի անվան համալիր քաղցկեղի կենտրոնի (ԱՄՆ) մասնագետները։ Քաղցկեղի ամենավտանգավոր գործոններից մեկը մնում է ծխելը, ներառյալ՝ նարգիլեն, որը թյուրիմացաբար համարվում է պակաս վնասակար, քան ծխախոտը։ Նրանք խորհուրդ են տալիս նաև հաճախակի խորոված կամ բարձր ջերմաստիճանում եփած միս չուտել։ Շատ տաք ըմպելիքը ևս առողջության համար վտանգավոր է։ Օրական չորս կամ ավելի բաժակ տաք թեյ կամ սուրճ խմելը կապված է կոկորդի քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացման հետ։