Ուսուցչուհու և ճարտարապետի ընտանիքում 1986-ի հունվարի 6-ին ծնվում է գեղեցկուհի աղջնակ, որին անվանում են Իրինա: Նրա մանկությունն այնքան էլ հեշտ չի անցնում: Շուտով, երբ ընտանիքը տեղափոխվում է Չելյաբինսկ, մահանում է Իրինայի հայրը: «Ես մեծացել եմ հաշտ ընտանիքում: Ծնողներս շատ էին սիրում իրար, իսկ հայրս միշտ երես էր տալիս մեզ: Նրա կորուստն իմ կյանքում մի մեծ բաց թողեց»:
Մայրը` Տատյանան, ստիպված էր օր ու գիշեր աշխատել, որպեսզի կարողանա մեծացնել 2 աղջիկներին: Համաշխարհային մասշտաբի սուպերմոդելը միշտ ծաղրի է ենթարկվել համադասարանցիների, բակի երեխաների կողմից: «Ես երբեք դուր չեմ եկել տղաներին: Դպրոցում ինձ «չոփիկ», «չունգա-չանգա» էին ասում, քանի որ նիհար էի ու բարձրահասակ, մուգ մաշկով և հաստ շուրթերով»:
Իրինան երազում էր շարունակել մոր ուղին, դասավանդել գրականություն, քանի որ մանկության տարիներին իր սիրելի զբաղմունքն ընթերցանությունն էր: Ավարտելով դպրոցը` քրոջ հետ ընդունվում է տնտեսագիտական քոլեջ: Սակայն երկու գեղեցկուհիների հետաքրքրությունները քոլեջով չէին սահմանափակվում: Տարբեր խմբակներ էին հաճախում աղջիկները: Իսկ շուտով մոր ընկերուհիների հորդորով Իրինան որոշում է փորձել իրեն մոդելային աշխարհում: «Ես միշտ թերահավատորեն եմ վերաբերվել իմ հաջողություններին:Իմ ինքնագնահատականն այնքան ցածր էր, որ ինձ թվում էր,թե ծաղրում են ինձ` ասելով, որ շատ գեղեցիկ եմ»:
Իրինային գրեթե ստիպելով տանում են «Միսս Չելյաբինսկ-2004», որտեղ անհավանական հեշտությամբ Իրինա Շեյքը դառնում է հաղթող: Հենց այստեղից էլ սկսվում է աղջկա մոդելային կարիերան: Շուտով Իրինան թողնում է քոլեջն ու սկսում զբաղվել կարիերայով: Նրա գրավում է հայտնի մոդելային գործակալների ուշադրությունը: Շուտով սկսվում են նաև առաջարկները: Արդեն 2005թ. Իրինային առաջարկում են իրենց հետ համագործակցել համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ: Նրան հրավիրում են Եվրոպա, ուր աղջիկը սկսում է նկարահանվել տարբեր գովազդներում, մասնակցել ցուցադրությունների: «Իմ երազանքն էր դուրս գալ մեր փոքրիկ քաղաքից, տեսնել աշխարհը, առաջ շարժվել, չսահմանափակվել»:
Կարիերայի պահանջով Իրինան որոշում է փոխել ազգանունը. Շայխլիսլամովան դառնում է Շեյք: 2007թ. Իրինան առաջին անգամ հայտնվում է մասշտաբային գովազդային ընկերությունում` գովազդելով Intimissimi ներքնազգեստի բրենդը: Նա դառնում է ընկերության դեմքը: Նրան հաջողվում է նաև հայտնվել Sports Illustrated ամսագրի շապիկին: Դրա համար Իրինան շատ լուրջ մրցույթ է հաղթահարում և առաջ անցնում 10 փորձառու մոդելներից: Սա իսկական հաջողություն էր նրա համար: Դիզայներական տները սկսեցին ուշադրություն դարձնել այս նորահայտ գեղեցկուհու վրա, ով հստակ քայլերով առաջ էր շարժվում մոդելային աշխարհում: Շուտով նրան հրավիրում են համագործակցության այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են Guess, Lacoste, La Perla և այլն: Նրա մասին գրեցին հեղինակավոր Glamour, Elle, Woman, Jalouse և GQ ամսագրերը:
Շուտով իրականացավ մոդելի ևս մեկ երազանք` աշխատել ԱՄՆ-ում: Իրինայի էկզոտիկ տեսքը բացում էր նրա առաջ բոլոր դռները: Միայն այն փաստը, որ արդեն լայն ճանաչում ստացած մոդելին 4 սեզոն շարունակ հրավիրում էին նկարահանվել Sport Illustrated Swimsuit տարին մեկ անգամ լույս տեսնող չափազանց հայտնի ամսագրում, Իրինային մտցրեց բոլոր վարկանիշային աղյուսակների լավագույն հորիզոնականները:
2010թ. Իրինայի համար շրջադարձային հաջողությունների տարի էր: Նրան առաջարկում են դառնալ Armani Exchange նորաձևության տան դեմքը, որը Իրինայի թռիչքային առաջընթացի վառ ապացույցն էր: «Ես չէի հավատում, ինձ թվում էր, թե նրանք մի անգամ էլ կնայեն նկարներս ու կմերժեն ինձ: Ես երբեք իմ նկարները նայելիս էյֆորիայի մեջ չեմ եղել, միշտ աչքի են ընկել թերություններս»:
Հենց այս ընկերության գովազդի նկարահանումների ժամանակ Իրինա Շեյքը ծանոթանում է միլիոնավոր ֆուտբոլասերների կուռք Ռոնալդուի հետ: «Նրա տոլերանտությունը, նրա ուշադրությունը իմ նկատմամբ, ժամերով հեռախոսազրույցները, նվերներն ինձ խելքահան էին արել: Սկզբում ինձ թվում էր, որ դա ժամանակավոր բնույթ կկրի, բայց շարունակվում է մինչ այսօր: Նա ինձ երջանկացնում է ամեն օր»:
Իրինան արդեն բավականին մեծ ճանաչում ուներ, երբ նրա կյանքոմ հայտնվեց աշխարհի ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստը`Ռոնալդուն: Սակայն աղջկա անձնական կյանքը ավելի է մեծացնում նրա ճանաչվածությունը, նրա մասին խոսում են բոլոր ֆուտբոլասերները, նրա քայլերին սկսում են հետևել Ռոնալդուի միլիոնավոր երկրպագուհիները: Այս անհավանական ռոմանտիկ զույգը կարող է ազատ զբոսնել փողոցներում, համբուրվել նավի վրա, գրկախառնվել խանութում, ազատորեն լուսանկարվել և չվախենալ անձնական կյանքը բոլորին հասանելի դարձնելուց: Գրեթե 3 տարի է, ինչ նրանք միասին են: Քիչ չեն եղել նաև փորձությունները նրանց կյանքում: Լրագրողների մեծ հետաքրքրությունն այս զույգի հանդեպ բերում է նաև վտանգավոր հետևանքների: Անընդհատ հյուսվող բամբասանքները երբեմն խոչընդոտում են այս երկուսի խաղաղ անձնական կյանքին: Վերջերս լրագրողներից մեկը լուրեր էր տարածել Ռոնալդուի դավաճանության մասին, որը հունից հանել էր Շեյքին: Նաև խոսում են այն մասին, թե Իրինան և Ռոնալդուն միասին են մինչև այն պահը, երբ Իրինա Շեյքը կգտնի ավելի հարուստ ու հեռանկարային զոուգընկերոջ: «Բավական է չարախոսել: Եթե Ռոնալդուն դավաճանում է ինձ, դա Ձեր գործը չէ: Ես ներում եմ նրան, նա էլ ինձ: Թույլ չեմ տա իմ անձնական կյանքը ղեկավարել»:
Այո, Իրինան վճռական է տրամադրված, նրան չես կանգնեցնի: Շեյքը հիանալի հարաբերությունների մեջ է նաև Ռոնալդուի տղայի` Ռոնալդու կրտսերի հետ: Նրանք երեքով հանգստացել են ծովափին, մեկնել նավարկության, ձուկ բռնել: «Իրինան խնամում է երեխային իր հարազատի պես: Նրանք այնքան լավ են խաղում միասին, որ ինձ թվում է, թե ես ավելորդ եմ: Ես ու Իրինան շատ փոքրիկներ ենք ունենալու»,- ասում է Ռոնալդուն:
Սուրբ Վալենտինի տոնին Ռոնալդուն ամուսնության առաջարկություն է անում ռուս մոդելին: Նրանց հարսանիքը մի քանի անգամ տարբեր պատճառներով հետաձգվում է, սակայն զույգն առաջվա պես միասին է: Դատելով նրանց նկարներից` նրանք հիմա էլ շատ երջանիկ են, և ամուսնությանն էլ կարծես թե շատ չի մնացել: «Կյանքում մեկ անգամ ես ամուսնանում, պետք է մանրակրկիտ պատրաստվել դրան: Չեմ սիրում, երբ անպատրաստ, խառնաշփոթ հարսանիք է լինում: Բոլոր անհանգստացողներին խորհուրդ եմ տալիս խորը շունչ քաշել. ստիպված չեք լինի երկար սպասել, շատ չի մնացել մեր հարսանիքին»:
Դե ինչ, մեզ մնում է միայն սպասել նորությունների, իսկ մինչ այդ Իրինան բարձրանում է մոդելային կարիեռայի աստիճաններով` միաժամանակ վայելոլով զուգընկերոջ սերն ու հոգատարությունը:
Տարբեր բաներ ստիպում են ինձ սեքսուալ զգալ: Երբեմն դա կարող է լինել անգամ գեղեցիկ մանիկյուրը, նոր գնված ներքնազգեստը կամ փողոցի տղայից ստացած կոմպլիմենտը: Բայց ես կարծում եմ, որ սեքսուալ զգալու համար, դու միայն պետք է ճիշտ տղամարդ ունենաս կողքիդ, որը կլրացնի քեզ և թույլ կտա առավել սեքսուալ զգալ ինքդ քեզ:
Դու երբեք չես հասնի հաջողության, երբ կյանքումդ ամեն ինչ հարթ լինի: Քեզ պայքարելու ստիմուլ է անհրաժեշտ, առաջ տանող հանգամանք, գուցե նաև կյանքին հակառակը համոզելու ձգտում:
Իմ ու Ռոնալդուի հարաբերությունները, ի դժբախտություն շատերի, շատ լուրջ են:
Երբ ես խոսում եմ անձնականիս մասին, ես շատ զգույշ եմ արտահայտվում, որովհետև մարդիկ ճանճից փիղ են սարքում, իմ մի հոգոցը կարող են համարել դժբախտ կյանքի արտահայտություն:
Հոգնել եմ կրկնելուց, որ իմ շուրթերը բնական են: Ոչ մի պլաստիկ վիրահատության նրանք չեն ենթարկվել: Չե՞ք հավատում` հարցրեք Ռոնալդուին:
13-11-2026 12:06 Քիմ Քարդաշյանը կրկին քննադատության է ենթարկվում սոցիալական ցանցերում։ Այս անգամ դա նրա SKIMS ապրանքանիշի կողմից տոնական սեզոնի համար թողարկված ադվենտ օրացույցների պատճառով է։ Նվերների տուփերը համացանցում ծաղրի են արժանացել իրենց պարունակության համար, որը շատ օգտատերերի կարծիքով, լիովին չի համապատասխանում 148 դոլար գնին։ Տուփերի բացումը և զայրացած տեսանյութերն այն հաճախորդներից, ովքեր կարծում են, որ իրենց խաբել են, այժմ վիրուսային են դառնում սոցիալական ցանցերում։
13-11-2026 12:03 Վերջերս Victoria's Secret-ի հրեշտակների հետ կապված սկանդալը ստիպեց նորաձևության սիրահարներին հիշել նրանց ծագումը։ 1997 թվականին ապրանքանիշը ստեղծեց Angels հավաքածուի գովազդային արշավ, որն ամբողջ երևույթին տվեց իր անունը։ Կարճ ժամանակ անց ապրանքանիշն անցկացրեց նորաձևության ցուցադրություն, որտեղ լուսանկարահանման մասնակիցները նույն կազմով քայլեցին ցուցադրության ժամանակ՝ յուրաքանչյուրը կրելով թևեր։ Այնուհետև Victoria's Secret-ը հայտարարեց, որ նրանց այժմ շնորհվել է հատուկ կարգավիճակ։
13-11-2026 12:00 Միրա Անդրեևան հաջողությամբ բարձրանում է WTA եզրափակիչ մրցաշարի գագաթնակետին։ Երկրորդ փուլում նա հաղթեց բելառուս Արինա Սաբալենկային, որը աշխարհի երկրորդ ռակետն է։ Մարզուհին իր հաղթանակը վերագրեց զայրույթին։ Խաղը տևեց մեկ ժամ երեք րոպե։ Այն սկսվեց դժվար. Անդրեևան հինգ անգամ մատուցեց գնդակը և առաջին սեթում պարտվում էր 4-1 հաշվով։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց շրջել իրավիճակը։ Նա գերազանցեց մրցակցին՝ հաղթելով 11 գեյմ անընդմեջ։ Խաղն ավարտվեց 6-4, 6-0 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
10-11-2026 10:52 Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55 Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։