Ով-ով, բայց LN-ը հավատում է, որ աղջիկների ընկերություն իսկապես գոյություն ունի: Մեզնից շատերը հաստատ հայտնվել են այն իրավիճակում, երբ գիշերվա կեսին կարող է զանգել ընկերուհին, լաց լինել, օգնություն խնդրել….Ձեր մտքով անցնում է ամեն հնարավոր տարբերակ ընկերուհուն արագ սթափեցնելու և օգնելու: LN-ը հատուկ ընկերասեր աղջիկների համար մշակել է ընկերուհուն հանգստացնելու, սթափեցնելու 5 միջոց, որոնք կօգնեն ձեզ:
. Թողեք որ նա խոսի: Միայն իր խոսքը վերջացնելուց հետո սկսեք երկխոսությունը: Եթե նա լռում է և աչքերը սևեռում պատին, գրկեք նրան, խոսեցրեք: Շատ զգույշ եղեք ձեր խոսքերում, եթե ինչ-որ բանի հետ համաձայն չեք, պարզապես լռեք:
. Ոչ մի դեպքում մի փորձեք նրա հիստերիան ուժով զսպել: Թող ընկերուհուցդ դուրս գան բոլոր էմոցիաները: Հաբերեք, մինչև նա խոսի, լաց լինի, ծիծաղի և նոր միայն սկսեք խոսել: Անպայման գրկեք նրան, ֆիզիկական կոնտակտն այս դեպքում շատ կարևոր է:
. Հարցրեք նրան,թե կարող եք արդյոք օգնել նրան: Եթե անգամ 5 րոպե առաջ նա հրաժարվել է օգնությունից, այդ պահին նա կարող է զգալ դրա կարիքը:
. Մի խրատեք նրան` ասելով, թե «Ես ասում էի, չէ»: Այդպես դուք ավելի կխորացնեք նրա անինքնավստահությունը:
. Մի համեմատեք նրա խնդիրը Ձերի հետ: Այդպես Դուք կարող եք հասկացնել նրան, որ իր խնդիրները Ձեզ չեն անհանգստացնում: Խոսեք նրա կոնկրետ իրավիճակի մասին: Այդ պահին մոռացեք Ձեր մասին:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։