Ինչ ուտել սեքսից առաջ. բուռն գիշերվա գաղտնիքներից
06.12.2012
Ուզում եք կրքոտ գիշե՞ր, ուրեմն սովորեք ճիշտ կերակրել Ձեր զուգընկերոջը: Ահա, թե ինչից պիտի կազմված լինի ռոմանտիկ ընթրիքը:
Խխունջ: Այս ծովամթերքը պարունակում է մեծ քանակությամբ ցինկ, որը բարձրացնում է սպերմատոգենեզը: Բայց խխունջներ ուտել պետք է հում վիճակում, ուստի վտանագավոր է գնել դրանք խանութից, ավելի նպատակահարմար է այս սննդատեսակի օգնությանը դիմել, եթե գտնվում եք մերձծովյան որևէ երկրում:
Ընկույզ: Դե ընկույզի հրաշագործությունների մասին հավանաբար լսել եք: Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և մեծացնում է սեքսուալ ցանկությունը:
Կոճապղպեղ: Մինչև վիա գրայի հայտնագործությունը մարդիկ նույն նպատակով օգտագործում էին կոճապղպեղը, քանի որ այն լավացնում է արյան շրջանառությունը սեռական օրգանների շրջանում:
Ծնեբեկ: Դարեր շարունակ սիրո թեման արծարծող պոետները խոսում են ծնեբեկի մասին, իբրև սիրո «հովանավորի»:
Ձիթապտուղ: Այս պտուղը պարունակում է «սիրո հորմոններ», հատկապես, սերոտոնին:
Ձկնկիթ: Իհարկե, չափազանց թանկ հաճույքի մասին է խոսքը, բայց ձկնկիթի օգտակարությունը սեռական կյանքում ուղղակի անժխտելի է:
Ռեհան: Պարզվում է` այնքան սիրելի համեմունքը կարող է նաև նոր շունչ հաղորդել սեռական կյանքին: Եվ ամենակարևորն այն է, որ այն կարելի է օգտագործել գրեթե ցանկացած բաղադրատոմսում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 16633 անգամ
|