Մինչ դրսում ամանորյա կերպարանք են ստանում բոլոր խանութներն ու փողոցները, շատ մարդկանց նույն ժամանակամիջոցում այցի են գալիս սթրեսները: Չայած նրան, որ Ամանորը շատ կարևոր և գեղեցիկ տոն է համարվում բոլոր երկրներում և հատկապես մեզ մոտ` Հայաստանում, այնուամենայնիվ նախատոնական սթրեսով տառապողները այնքան էլ մեծ ուրախությամբ չեն կարողանում դիմավորել այն:
Նախ պետք է պարզել, թե ինչ պատճառներով է առաջացել սթրեսը: Իսկ շատերի մոտ պատճառները նույնն են`
Մեծ ակնկալիքներ, հրաշքի սպասում, իսկ արդյունքում չի արդարանում այդ ամենը
Հնարավորության բացակայություն, որպեսզի իրականացնեն մտածածը:
Մոտ մարդկանց անհամաձայնությունները:
Ընտանիքի անդամների տարբեր ցանկությունները:
Վախ ապագայից:
Իսկ հոգեբանները խորհուրդ են տալիս խուսափել մինչտոնական սթրեսից ՝ հետեւելով մի քանի խորհուրդների:
Կոմնորոշվեք, թե ում հետ եք անցկացնելու Ամանորը` ընկերների, թե ընտանիքի:
Կազմակերպված պլան մշակեք, թե ինչպես եք պատրաստվում անցկացնել օրը:
Ցուցակ կազմեք բոլոր անհրաժեշտ բաների, որոնք պետք է ձեռք բերել մինչև տոները: Հետզհետե ցուցակում տեղ գտած ապրանքների համար գումար առանձնացրեք կամ գնեք, որպեսզի ամեն ինչ չմնա վերջին օրերին:
Ձեր հաջողությունների և ուրախությունների ցուցակը կազմեք, որոնք ուղեկցել են Ձեզ անցած տարվա ընթացքում: Առանձին թերթի վրա գրք նաև անհաջողությունները, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն: Գրելուց հետո ցուցակը պատռեք և դեն նետեք:
Մտածեք հաջորդ տարվա անելիքների մասին: Խոսեք այդ մասին այն մարդկանց հետ, ում հետ կապված են Ձեր անելիքները:
Լուծեք Ձեր բոլոր խնդիրները, որպեսզի տոներին դրանք Ձեզ չանհանգստացնեն:
Ամանորի գիշերը մոռացեք ամեն ինչի մասին, հանգիստ սրտով դիմավորեք Նոր տարին և ուրախացեք: Հիանալի ժամանցը տարեմուտին խորհրդանշում է ամբողջ տարվա հաջողությունը:
21-09-2026 07:56 Ռայան Մերֆին վարպետորեն կենդանացնում է սերիական մարդասպանների ամենասարսափելի պատմությունները: Նրա «Հրեշ» անթոլոգիական սերիալի առաջին երեք եթերաշրջանները մանրամասնորեն ներկայացնում են Ջեֆրի Դամերի, Մենենդեզ եղբայրների և Էդ Գեյնի կյանքն ու հանցագործությունները: Յուրաքանչյուր մաս արժանացել է քննադատների հիացմունքին և առաջադրվել հեղինակավոր մրցանակների: Առաջին եթերաշրջանում իր դերի համար Էվան Փիթերսը ստացել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների անվանակարգեր: Առաջին եթերաշրջանում կին մարդասպանի բացահայտման ամիսներ տևած սպասումից հետո, «Հրեշներ» սերիալի չորրորդ մասը պատմում է Լիզի Բորդենի մասին, ով 19-րդ դարի վերջին իր հոր և խորթ մոր սպանության գլխավոր կասկածյալն էր։
21-09-2026 06:59 Լոու Ռոուչի աստղերով լի «հավաքածուին», կարծես, նոր բարձրակարգ անուն է ավելացրել։ Ոճաբանը, որը տարիներ շարունակ պատասխանատու է եղել Զենդայայի ամենաքննարկվող կերպարների համար, այժմ աշխատում է Քիմ Քարդաշյանի հետ։ Նրանց համագործակցությունը սկսվել է նորաձևության ոլորտի առաջատարներից մեկի հետ. Լոս Անջելեսում Լուկասի պատմողական արվեստի թանգարանի բացման հանդիսավոր միջոցառման համար Ռոուչը Քիմի համար ընտրել է 2004 թվականի Yves Saint Laurent-ի վինտաժային զգեստ՝ Թոմ Ֆորդի դարաշրջանից։
15-09-2026 09:07 Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 78-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հաղթողը «Փիթ» ֆիլմն էր, որը գլխավորում էր անվանակարգերի ցանկը՝ 25 անվանակարգով և, ի վերջո, հաղթեց «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Նոա Ուայլը, ինչպես և սպասվում էր, հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Կատակերգության անվանակարգում «Այրիների ծոց»-ը իսկական առաջընթաց գրանցեց՝ տուն տանելով գլխավոր մրցանակը և մի շարք մրցանակներ, մինչդեռ Ռեա Սիհորնը վերջապես հաղթեց իր առաջին «Էմմին»՝ «Շատերից մեկը»-ի համար: Հեռուստատեսային ծանրքաշայինները նույնպես մասնակցեցին. Ջին Սմարթը կրկին հաղթեց «Խորամանկություններ»-ի համար, իսկ Մեթյու Ռիսը ստացավ երկու դերասանական մրցանակ:
15-09-2026 08:27 Աշխարհի միլիոնավոր մարդիկ վեց երկար տարիներ սպասել էին այս պահին, և այն վերջապես եկավ։ Տասնամյակի ամենամեծ վերադարձը, որը մինչև վերջերս քչերը կարող էին հնարավոր համարել երգչուհի Սելին Դիոնի ծանր հիվանդության պատճառով, պաշտոնապես տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 12-ին Փարիզի «Պլենիտյուդ Արենան» ցնցվեց 35,000 հանդիսատեսի աղմուկից։ Սելին Դիոնը վերադարձավ։ Եվ նա դա արեց այնպես, ինչպես միայն ինքը գիտի՝ բարձր, տպավորիչ և առանց բեք թրեքի։
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները: