Ընկերություն սեքսից հետո. ծուղակային դրություն
27.11.2012
Կա՞ արդյոք ընկերություն սեքսից հետո: Սա նույնքան փիլիոսոփայական հարց է, որքան ' կա՞ արդյոք կյանք մահից հետո: Իսկ պատասխանը կարելի է իմանալ միայն փորձելու դեպքում: Ոմանց համար ընկերությունը ընկերություն չէ, եթե չկա սեքս, ոմանք այլևս չեն կարողանում ընկերներ լինել, եթե եղել է սեռական հարաբերություն, իսկ ոմանց մոտ էլ ընկերությունը աստիճանաբար վերաճում է սիրո, ապա նաև' սեռական կյանքի:
Ի՞նչ անել, եթե ստացվել է այնպես, որ հնարավոր չի եղել խուսափել ընկերոջ հետ ինտիմ հարաբերություններից: Մի կարծեք, թե այդ պարագայում ունեք միայն մեկ տարբերակ' արագ որոշում կայացնել ու հեռանալ: Հակառակը' Դուք պետք է նախ թողնեք, որ ժամանակ անցնի, ու էմոցիաները հանդարտվեն: Նայեք հարցին փիլիսոփայորեն: Չէ որ ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում, և ուրեմն Ձեր ու Ձեր ընկերոջ միջեւ ինտիմ կյանքն էլ կարող է ինչ-որ նոր բանի սկիզբը լինել:
Եթե այնուամենայնիվ ցանկանում եք հնարավորն ու անհնարն անել ընկերությունը պահպանելու համար, ուրեմն զգուշացեք, որ սեռական հարաբերությունը չկրկնվի: Իսկ դրա հավանականությունը չափազանց մեծ է: Կանցնի մի քանի ամիս առաջին դեպքից հետո, երկուսդ էլ կմոռանաք, թե ինչ է եղել ու մի օր, երբ Դուք, օրինակ, կվիճեք Ձեր զուգընկերոջ հետ ու կգնաք լացելու ընկերոջ ուսին, ամեն ինչ կվերսկսվի նորից: Սրանից պետք է խուսափել, եթե ցանկանում եք պահպանել ընկերությունը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 3807 անգամ
|