Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երբեք էլ խելքահան չեմ եղել «աստղային» վիճակներից, կեղծ փարթիներից. ԱՆԻ ՔՈՉԱՐ

22.11.2012

LN-ի հյուրասրահում է «Ես Yes!» երիտասարդական ամսագրի գլխավոր խմբագիր, մանեքենուհի Անի Քոչարը:


Անի, հանդիպման համար պայմանավորվելու ընթացքում հասկացա, որ օրդ մանրակրկիտ պլանավորում ես: Համոզված եմ, որ կունենաս հաջողակ մարդկանց գաղտնիքների ու սկզբունքների քո ընտրանին…

 

Առօրյաս իսկապես շատ բազմազբաղ է, եւ ոչ միայն ժամերս են գրանցված, այլեւ հաճախ՝ նաեւ րոպեներս ու վայրկյաններս: Փոքրիկ բալիկ ունեցողներն ինձ կհասկանան. երեխայի օրակարգն այնպիսին է, որ ստիպված ես ամեն բան հաշվարկված անել: Նախկինում էլ շատ կանոնակարգված առօրյայով էի ապրում, իսկ բալիկից հետո՝ էլ ավելի…Արդեն դու միայն քեզ համար չես պատասխանատու, այլեւ փոքրիկի, իսկ ես չափազանց կարգապահ ու ճշտապահ մարդ եմ տեսակով. երբեմն մտածում եմ՝ իմ երակներում գերմանացու արյուն է հոսում (ծիծաղում է-LN):

 

Մի՞ շտ ես այդպիսին եղել:

 

Համենայն դեպս, արդեն գիտակից տարիքում՝ այո: Փոքր ժամանակ շատ չարաճճի եմ եղել, ոչ կազմակերպված, բայց հետո մայրս, ավագ քույրիկներս ինձնով մի լավ «զբաղվել»  են, եւ արդեն հինգերորդ-վեցերորդ դասարաններից սկսած ես վերածվեցի ինքնակազմակերպվող եւ ինքնակառավարվող մի  «պրոյեկտի» , ում հետ կապված ամեն ինչ գրանցված էր, մտածված, եւ ամեն քայլ՝ սկսած կրթությունից մինչեւ անձնական կյանքը, օրակարգում կետ առ կետ նշված էր: Կծիծաղեք, եթե տեսնեք իմ պատանեկության նոթատետրերը.ինձ մոտ նշված էին անգամ այն տղաների անունները, ում հետ հանդիպելու համար արժի ժամանակ գտնել, ում համար՝ ոչ: Միշտ նոթատետրերով էի, «դավթարներով»:

 Իսկ հաջողակության հետ կապված մի շատ կարեւոր բան եմ հասկացել. յուրաքանչյուրը պիտի հետեւի իր կյանքին: Դու երբեք չես կարող կրկնել այն, ինչ արել է ՄԵԿԸ, որովհետեւ այդ մեկը ինքն է, անհատ է, ունի իր տեսակը, եւ դու երբեք չես կարող կրկնել իր գույնը: Դու ունես քո՛ գույնը: Փոքր տարիքից սա շատ լավ գիտակցելով, հասկանալով եւ համակերպվելով իմ բոլոր թերությունների ու առավելությունների հետ (բոլորս ենք այդպիսին. իդեալական մարդ չկա)՝ ես փորձել եմ իմ բնավորության ուժեղ գծերի շնորհիվ կյանքում հասնել հաջողությունների: Հաջողակ մարդկանց փորձը, իհարկե, ուսումնասիրում եմ: Օրինակ՝ իր փորձով ինձ շատ ոգեւորում է Քըրք Քրքորյանը, եւ նրան միշտ օրինակ եմ բերում կրտսեր գործընկերերիս, երբ նրանք տրտնջում են, թե ոչնչի չես կարող հասնել, եթե «թիկունք» , «տանիք» չունենաս… Ես փորձում եմ կանխել այդ վտանգավոր մտքերը՝ խորհուրդ տալով կարդալ, օրինակ, Քրքորյանի կենսագրությունը. մարդը երեք ցենտով գոմաղբ է թափել, իսկ այսօ՞ ր մարդն ինչ է անում…Մարդ, ով գաղթականի ընտանիքից էր եւ օտար երկրում ոչինչ չուներ, ոչ մեկը չուներ, բայց իր հոտառության, խելքի, հմտության, ճկունության միջոցով այսօր հասել է նրան, որ իր անունն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում է: Երիտասարդ առաջնորդների դպրոցը, որտեղ ես սովորել եմ, ինձ շատ օգնել է նման մարդկանց փորձն ուսումնասիրելու եւ կիրառելու հարցում:

 

 Շո՞ ւտ ես ոգեւորվում:

 

Ես տեսակով շատ ոգեւորվող մարդ եմ, շատ զգացմունքային, ինձ համար կարեւոր է խթանը. պիտի ոգեւորվեմ ինչ-որ բանից; Երբ ես կարդում եմ այդ համաշխարհային լիդերների գրածները կամ նրանց մասին, հասկանում եմ, որ ճիշտ ուղու վրա եմ, ճիշտ եմ մտածել դեռ 10-15 տարի առաջ, որ եթե շարքային ընտանիքից եմ, սովորական, ազնիվ, պարկեշտ մարդկանց  ընտանիքից, ովքեր չունեն ինձ տալու ֆինանսական մեծ օգնություն, բայց շատ կարեւոր մի բան են սովորեցրել՝ կյանքում մարդ լինել եւ լինել աշխատասեր, մնացած ամեն բան ձեռքբերովի է: Իմ հայրը, ով վարորդ է, իրեն լավ է զգում, երբ ուղեւորները հարցնում են. «Ճիշտ է, որ Անի Քոչարը Ձեր աղջիկն է» :  Նույնն էլ մայրս, ով տնային տնտեսուհի է վերջին տարիներին, որովհետեւ փակվեց այն գործարարը, որտեղ աշխատում էր… Ես ուրախ եւ հպարտ եմ, որ իմ ծնողները կարող են ինձնով ուրախանալ:

 

 Ե՞ րբ առաջին անգամ զգացիր հաջողության համն ու հոտը:

 

Առաջինը երեւի 2003 թվականին էր, երբ ձեռք բերեցի Հայաստանը միջազգային մրցույթում ներկայացնելու իրավունք. այն ժամանակ  «Արևածաղիկ»  ամսաթերթին էի թղթակցում: Հայաստանը ներկայացրեցի միջազգային workshop-ում. կոչվում էր  The One Minutes:  Առավել մեծ հաջողություն ունեցա 2005 թվականին, երբ երեք-չորս փուլեր հաղթահարելով՝ ընտրվեցի՝ Հայաստանը ներկայացնելու Top Model of The World միջազգային մրցույթում, որտեղ առաջին անգամ էր Հայաստանը հնարավորություն ունենում մասնակցելու: Ես շատ ոգեւորված, բայց բավական անտեղյակ մեկնեցի հեռավոր Չինաստան: Մոտ մեկ ամիս անցկացրեցի այնտեղ, եւ մինչեւ այսօր մտածում եմ, որ դա երազ էր: Չինաստանում ապրեցի մի կյանքով, տեսա բաներ, որ որպես կանոն ֆիլմերում ներկայացվում են հոլիվուդյան աստղերի կյանքում: Աստղային կյանք, կարմիր գորգեր, մամուլի ասուլիսներ, ժապավենների կտրում, մեծ մասշտաբների ցուցադրություններ, որոնց ժամանակ քեզ նկարահանում են հարյուրավոր տեսախցիկներ եւ լուսանկարչական ապարատներ, թիկնապահներ, հսկողություն հյուրանոցի համարիդ մոտ, սեղանին մշտապես թարմացվող մրգերի ու ծաղիկների տեսականի… մոտ 23 օր այդ կյանքով: Ամեն տեղ մեզ ընդունում էին (մոդելներ էինք աշխարհի հիսուն երկրներից) որպես աստվածուհիների ու դիցուհիների:

Այդ հաջողությունը ազդակ էր՝ հասկանալու համար, որ եթե ես կարողացա, չունենալով գրպանում անգամ 100 դոլար, հասնել աշխարհի ծայրը եւ ապրել գերշքեղ կյանքով, նշանակում է՝ կյանքում անհնարին ոչինչ չկա, պետք է երազել, նպատակներ դնել եւ հասնել:

 

Ո՞րը եղավ քո հաջորդ քայլը:

 

2005 թվականից ավելի ինքնավստահորեն, բայց ոչ մեծամտացած ես սկսեցի իմ քայլերը… Չինաստանից եկել էի հստակ որոշումով, որ այլեւս չեմ ուզում աշխատել ռադիոյում (Հանրային ռադիոյում էի), ուզում եմ ստեղծել իմ ամսագիրը, որը կլինի հասակակիցներիս զրուցակիցն ու ուղեկիցը: Պարզ բովանդակությամբ մի ամսագիր, որը, սակայն, մատուցմամբ, շարքային չէր լինի: Եվ այդպես, 2006 թվականին մենք ստեղծեցինք ամսագիրը, եւ մինչ օրս իմ նախագիծը հաջողությամբ իրականացվում է: «Ես» -ին ես ծնունդ տվեցի, մեծացրեցի, եւ կարծում եմ, այսուհետև նա կարող է հանգիստ իր երթը շարունակել. լրիվ կայացած է, հաստատված:

 

Այն տարիներին, երբ դու որպես մանեքենուհի սկսել ես առաջին քայլերդ, Հայաստանում առանձնապես նախադրյալներ չկային, եւ բացի այդ, համարձակ քայլ էր դիտվում… Անգամ այսօր այդ ոլորտում այնպիսի վիճակ է, որ հայտնի չէ՝ որտեղից եւ ինչից  պետք է սկսել: Կարծում եմ՝ շատ աղջիկների կհետաքրքրի եւ օգտակար կլինի քո փորձը:

 

Մանեքենուհի լինելու ցանկություն դեռ դպրոցական տարիներից եմ ունեցել, որովհետեւ իմ արտաքինով տարբերվում էի հասակակիցներիցս, եւ ես դա նկատում էի: Քույրիկներս որոշեցին օգնել ինձ այդ հարցում.  մենք մի քանի սիրողական լուսանկարներ տանն արեցինք եւ ներկայացրեցինք մոդելային գործակալություններ (այն ժամանակ մեկ-երկուսն էին Երևանում): Իրենք նայեցին եւ ասացին, որ ես ապագա մոդել եմ, բայց կառուցվածքս դեռ ձևավորված չէ: Գնացինք տուն:

Մեկ-երկու տարի անց ինձ դրսում մոտենում են եւ հարցնում՝ կցանկանամ արդյոք մոդել աշխատել: Ես շատ ոգեւորված դրական եմ պատասխանում, հարցնում՝ իսկ ինչ է լինելու, պատասխանում են՝ ցուցադրություն, եւ այցեքարտ տալիս: Ավագ քույրիկներիս հետ գնացի նշված հասցեով՝ Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիա, եւ այդտեղից սկսվեց ամեն բան… Այն ժամանակ դա այնքան էլ կոմերցիոն չէր, այլ արվեստ էր: Իսկ երբ դա իջեցվեց խանութներ ու բուտիկներ բացելու արարողության մակարդակի, ես քիչ-քիչ հետ քաշվեցի, քանի որ կխանգարեր իմ հիմնական՝ լրագրողի մասնագիտությանը: Վերջինը մասնակցել եմ «Զատիկ»   նորաձեւության տան ցուցադրությունը, որից հետո լավ առաջարկ չի եղել: Բայց կարծում եմ, որ դեռ կբարձրանամ պոդիում, մանավանդ որ հղիությունից հետո աշխատում եմ ինձ վրա, արդեն մոտենում եմ նախկին չափսերիս, եւ ամուսինս էլ դեմ չէ իմ մոդելային կարիերային:

 

Ի՞ նչն ես սիրում լրագրության մեջ, ինչպե՞ ս այն դարձավ քո ընտրությունը:

 

Առաջին հերթին տեղեկացված լինելու առավելություն. դու ինքդ պետք է տեղեկացված լինես, որ տեղեկացնես: Տեղեկատվությունն այսօր զենք է՝ շատ ավելի թանկ, քան զենքի այլ տեսակներ: Իմ ընտրությունը շատ պարզ բացատրություն ունի. քույրիկներս սովորում էին  ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ես դպրոցում, եւ նրանք ինձ տանում էին երբեմն դասախոսություններին: Իսկ պատանեկան տարիքում շատ հեշտ է ամեն բանի հետ կապվել… Դրան գումարվեց նաեւ իմ լրագրողական ձիրքը (ասում են): Դպրոցում իմ շարադրությունները լրագրողական նյութեր էին հիշեցում: Օրինակ՝ մեզ հանձնարարել էին գրել դպրոցի մասին, իսկ ես գրել էի դպրոցի սանհանգույցների վատթար վիճակի մասին: Ուսուցչուհիս մայրիկիս ասել էր, որ գրելու ձիրք ունեմ և որ ինձ մոտ դա շատ լավ է ստացվում: Քույրիկներս սկսեցին ինձ տարբեր թեմաներ տալ, եւ ես գրում էի, ներկայացնում իրենց. իմ առաջին խմբագիրները եղել են Օֆելյա եւ Սոնա Քոչարյանները (ժպտում է-LN): Սկսեցի թղթակցել  «Կանչ» մանկապատանեկան թերթին:

Այդպես ես արդեն գրում էի նյութեր դեռ վաղ տարիքից, հետո սովորեցի ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ավարտեցի նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Նաև Երիտասարդ առաջնորդների դպրոցը:

 

Վերջին շրջանում Անի Քոչարին ավելի շատ հանդիպում եմ սոցիալ-հասարակական խնդիրներ բարձրաձայնելիս, քան աստղային-գլամուրային երեկույթների մասնակցելիս: Ի՞ նչ է փոխվել:

 

Ինձ թվում է՝ եթե ինձ մոտ փոփոխություն չլիներ, պետք է առնվազն մահացած լինեի (ծիծաղում է-LN): Իսկ քանի դեռ շիրմաքար չունեմ, ես փոփոխվում եմ, զարգանում եմ, մեծանում եմ, հասունանում եմ, իմ կենսափորձն է ավելանում: Ես արդեն նաեւ մայր եմ եւ շատ հարցերի այլ կերպ եմ նայում: Եվ այո, ինձ այսօր կարելի է տեսնել ավելի շատ հասարակական, մշակութային, բայց ոչ շատ փոփ ասպարեզում: Անկեղծ կգտնվեմ եւ կասեմ, որ երբեք էլ խելքահան չեմ եղել այդ  «աստղային»  վիճակներից, կեղծ փարթիներից: Ավելի կարեւոր բաներ կան: Ինձ միշտ առաջին հերթին հետաքրքրում է բովանդակությունը եւ ոչ ձեւը: Բայց ինձ կարելի է տեսնել ամեն տեղ էլ՝ այն միջոցառումներին, որոնք կարեւոր եմ համարել այդ պահին:

 

Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ ամուսնացած ես, եւ պետք է, որ սեփական փորձով կարողանաս պատասխանել այս հարցին՝ ինչ է նշանակում լինել լավ կին…

 

Այնքա՜ն դժվար է լինել լավ կին: Սիրելի աղջիկներ, այնքան ուրի՜շ է ամուսնությունը: Մինչ ամուսնությունը մենք բոլորովին այլ պատկերացում ենք ունենում այդ մասին՝ առավել ռոմանտիկ, օդային` եթերային… Բայց հետո հասկանում ես, որ դա համատեղ կյանքի մի մասն է, իսկ այդ կյանքը լի է չափազանց մեծ պատասխանատվությամբ, զգոնությամբ եւ կարգապահությամբ, երբ ամեն բան պետք է հասցնես, իսկ դա հեշտ չէ, մանավանդ եթե աշխատող կին ես: Սակայն, եթե որոշել ես լինել հաջողակ կին՝ թե անձական կյանքում, թե աշխատանքում, պետք է պատրաստ լինես նաեւ այդ լարումներին, անքուն գիշերներին:

 

Խոհանոցում ինչ ես կարողանում անել, Անի:

 

Ամե՜ն բան (ծիծաղում է-LN): Մինչեւ ամուսնանալը կարծում էի, թե ես ոչինչ պատրաստել չգիտեմ, քանի որ մեր տանը մայրիկս եւ ավագ քույրերս ամեն բան շատ համեղ պատրաստում էին, եւ երբեք հերթը ինձ չէր հասնում: Բայց ամուսնությունից հետո բացահայտեցի, որ բավական լավ պատրաստում եմ: Մայրիկիցս է այդ ամենը. նա շատ համեղ խոհանոց ունի: Ինքս եմ անում ամեն բան, հազվադեպ, երբ չեմ հասցնում, փրկության է գալիս մայրիկս: Նա այն հայ կանանցից է, ովքեր դեռ չեն հրաժարվում պահածոներ պատրաստելուց, ձմռան պաշար հավաքելու սովորույթից:

Թե մայրիկս, թե քույրիկներս ինձ համար միշտ օրինակ են եւ շատ են ինձ օգնում: Եթե չլինեին նրանք, ես շատ ավելի պասիվ կանցկացնեի այս մեկ տարին բալիկիս հետ:

Բարձր հասակն ու երկար, սեւ վարսերը քո կերպարի արտաքին ամենացայտուն բնութագիչներից  էին: Կարծում եմ՝ ռիսկային էր մազերդ կտրելը…

 

Շատ համարձակ մարդ եմ, չեմ վախենում փոփոխություններից, դրանցից առաջ էլ երկար-բարակ չեմ մտածում:  Հարսանյաց հանդեսից առաջ որոշեցի անակնկալ անել բոլորին՝ բացացնելով մազերիս գույնը: Բայց քանի որ մի քանի անգամ գունաթափեցինք, մազերս որակազրկվել էին, եւ ստիպված էի կտրել…  Բայց հիմա զգում եմ, որ ինձ ավելի հոգեհարազատ են երկար վարսերը. նորից կերկարացնեմ: Այն ժամանակ, երբ հյուսքեր էի անում, դա այնքան էլ նորաձեւ չէր, իսկ հիմա բոլորը անում են, իսկ ես չեմ կարողանում...

 

Տեսնում եմ՝ բնական գեղեցկության կողմնակից ես:

 

Այո, տանել չեմ կարողանում արհեստական որեւէ բան՝ մազեր, եղունգներ… Չեմ քննադատում, բայց դա ինձ համար չէ: Ոչ ժամանակ ունեմ նման բաների, ոչ էլ… Պետք է ասեմ, որ ափսոսում եմ այդ գումարները, որովհետեւ դրանցով կարող եմ գնել քաղցրեղեն ու գնալ մանկատուն: Չմոռանանք, որ կան մարդիկ, որոնք դրա կարիքը շատ ունեն: Կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան, որոնց համար արժե հոգ տանել և դրանց վրա ժամանակ ու էներգիա ծախսել:

Հարցազրույցը՝ Տաթեւ Մադաթյանի

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

 

 

Դիտվել է 15684 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Lilit | 23-11-2012 00:36
Անի ջան քո ու ամուսնուդ մասին ոչինչ չասեմ, բայց կարծիքս անչափ դրական է: Ուղղակի փոքրիկիդ որ տեսնում եմ, արդեն էլ դուք աչքիս չեք գալիս: Մենակ ինքն ա երևում: Ինչ լավն աաաաաաաաաաաաաաաաա)))))))))))))))))))))))))))))))
Arus Galstyan | 23-11-2012 00:09
ես միշտ հիացել եմ Անի Քոչարի ուժեղ կամայականությամբ,,,, արդեն քանի տարի է` հետևում եմ Անիի գործունեությանը,քայլերին: Անի ջան թող Աստծո հովանու ներքո միշտ գտնվեն քեզ հարազատ մարդիկ,դու շատ ուժեղ անհատականություն ես,շատ ինքնատիպ ու մարդկային: Մեր հայ աղջիկներն ու կանայք իրոք շատ բան ունեն քեզանից սովորելու...

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-05-2026 10:56
Խենթ կինոմարաթոնն ավարտվեց. Կաննի կինոփառատոնը հատեց եզրագիծը։ 2026 թվականի «Ոսկե արմավենու ճյուղը» բաժին հասավ Քրիստիան Մունջիուի «Ֆյորդ» ֆիլմին։ Այն պատմում է հինգ երեխա ունեցող զույգի մասին, որը տեղափոխվում է նորվեգական մի փոքրիկ գյուղ։ Այնտեղ նրանք սկսում են մեկուսացված կյանք և արագորեն մտերմանում տեղացիների հետ։ Սակայն շուտով խնդիրներ են ծագում։ Ճապոնուհի Օկամոտո Տաոն և ֆրանսուհի Վիրջինի Էֆիրան արժանացան «Լավագույն դերասանուհի» մրցանակին՝ ռեժիսոր Ռյուսուկե Համագուչիի «Հանկարծ» ֆիլմում իրենց դերերի համար։
25-05-2026 10:43
Անջելինա Ջոլիի հետ ութ տարվա սկանդալային դատական վեճերից հետո, դերասան Բրեդ Փիթը, կարծես, լիովին կորցրել է հավատը պաշտոնական ամուսնության նկատմամբ: Ներքին աղբյուրները պնդում են, որ դերասանը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չունի կրկին ամուսնանալու մտադրություն: Ներքին աղբյուրների խոսքով՝ Ջոլիի հետ կապված պատմությունը նրա վրա թանկ է նստել, և ոչ միայն տարիների դատական վեճերի պատճառով:
25-05-2026 10:25
Ձմերուկի բաղադրության մեջ կա մեծ քանակությամբ լիկոպին, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրի օրգանիզմին: Այն գործում է որպես հակաօքսիդատն և օգնում է խուսափել քաղցկեղից ու սրտանոթային հիվանդություններից: Ձմերուկի հյութը օգնում է մեղմել մկանային ցավերը, քանի որ այն պարունակում է նաև մեծ քանակությամբ ցիտրուլին: Այն մարդու օրգանիզմի համար շատ կարևոր ամինաթթու է, որից կախված է օրգանիզմում արյան ճնշումը: Ձմերուկն օրգանիզմից հեռացնում է տոկսիկները: Այն անփոխարինելի է քրոնիկ լյարդի հիվանդություններ ունեցողների համար, քանի որ այն ապատոկսիկավորում է օրգանիզմը և օգնում է լյարդի աշխատանքին:
25-05-2026 08:46
Sկանդալ Կաննում Միս Վենեսուելան դաժանորեն ծեծի է ենթարկվել իր հյուրանոցային համարում։ Հարձակվողը հերքում է մոդելի մեղադրանքները: Նա պնդում է, որ ինքն էլ նույնքան տուժել է, որքան Անդրեա դել Վալը իրեն վնասել է:
25-05-2026 07:09
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Չանդրապուր շրջանում չորս կին է զոհվել վագրուհու և նրա ձագերի հարձակման հետևանքով։ Այս միջադեպը դարձել է շրջանում այս տարվա ընթացքում վագրի մահացու հարձակման յոթերորդ դեպքը, հայտնում է The Indian Express թերթը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.05.2026
Դիտվել է 1186 անգամ
20.05.2026
Դիտվել է 368 անգամ
19.05.2026
Դիտվել է 357 անգամ
21.05.2026
Դիտվել է 311 անգամ
22.05.2026
Դիտվել է 291 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster